Այցելություն «Մեդիկալ Հորիզոն» Դեղագործական ընկերություն. ամփոփում

Միջին դպրոցի սովորողների հետ միասին այցելեցինք Մեդիկալ Հորիզոն դեղագործական ընկերոությություն:

Շրջեցինք լաբորատորիաներով ծանոթացանք դեղերի արտադրման գործընթացքին, փաթեթավորմանը, պահեստավորմանը, սովորողները մեծ ուշադրությամբ լսում և հետևում էին գործընթացներին, ստացնաք շատ մեծ տեղեկություն դեղերի արտադրման մասին:

Օրվա մասին` այստեղ:

Աֆրիկայի աշխարհագրական դիրքը

Աֆրիկայի քարտեզ

Մայրցամաքում մեծ տարածում ունեն նաև սարահարթերը, որոնցից ամենախոշորներն են Սահարան, որի տարածքում առանձնացվում են Ահագգար, Տիբեսթ և Դարֆուր բարձրավանդակները, Սուդանի սարահարթը՝ Սահարայից հարավ, Կալահարին և Նամիբը հարավային Աֆրիկայում, որոնք միավորվում են Հարավաֆրիկյան սարահարթում, և Արևելաաֆրիկական սարահարթը՝ Արևելաաֆրիկյան բեկվածքից արևելք ընկած ընդարձակ տարածքում, որի սահմաններում են նաև Կիլիմանջարո և Քենիա գագաթները: Խոշոր հարթավայր է նաև Կոնգոյի գոգավորությունը՝ Աֆրիկայի հասարակածային գոտու կենտրոնական հատվածում:

Սահարայում՝ Մավրիտանիա պետության տարածքում է գտնվում նաև մակերևույթի ամենահետաքրքիր ձևերից մեկը՝ Սահարայի աչքը (նկ. 4), որն առաջին անգամ նկատել են տիեզերքից, քանի որ իր հսկայական չափերի պատճառով (50 կմ տրամագիծ) Երկրի մակերևույթից այն պարզապես բլուրների տեսք ունի:

Այս մայրցամաքը  Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով: Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո: Դեռևս մեր թվականությունից շատ դարեր առաջ Աֆրիկայի հյուսիսային ափերն են այցելել փյունիկեցիները, հին հռոմեացիները, հին հույները: Ոսկի, փղոսկր և թանկարժեք փայտանյութ հայթայթելու համար եգիպտական փարավոնները արշավախմբեր են ուղարկել դեպի Նեղոս գետի վերին հոսանքները:

Saharayi achq.jpg

Սահարայի աչքը տիեզերքից դիտելիս

Հարցեր՝

1․ Ինչպիսի՞ն է Աֆրիկայի աշխարհագրական դիրքը։

2․Ինչու՞ է Աֆրիկան համարվում սարահարթային մայրցամաք։

3․ Հին և երիտասարդ ի՞նչ լեռներ գիտեք Աֆրիկայում։

Ուսումնական ֆիլմ Աֆրիկայի մասին

Եվրասիայի աշխարհագրական դիրքը

Եվրասիան հյուսիսից-հարավ և արևելքից-արևմուտք ամենաերկարաձգված մայրցամաքն է:

Եվրասիա մայրցամաքը միաժամանակ գտնվում է երեք կիսագնդերում, քանի որ նրա ամբողջ տարածքը հյուսիսային կիսագնդում է, իսկ Գրինվիչի միջօրեականը անցնում է Եվրասիայի արևմտյան մասով: Այսպիսով, տարածքի մեծ մասը մնում է արևելյան կիսագնդում, իսկ փոքր մասը՝ արևմտյան:  

Ընդ որում Եվրասիան միակ մայրցամաքն է, որը շրջապատված է բոլոր 4 օվկիանոսներով:

Ամենամեծ մայրցամաքը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, նրանց միջև տարված է պայմանական սահման: 
Սա միակ մայրցամաքն է, որը ողողվում   է չորս  օվկիանոսներով,    հարավում`   Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Սառուցյալ օվկիանոսով, արևմուտքում`   Ատլանտյան օվկիանոսով և արևելքում՝ Խաղաղ օվկիանոսով:

Եվրասիա մայրցամաքում կա 80-ից  ավելի պետություն, որոնցից  ամենափոքր պետությունը` Վատիկանն է, իսկ ամենամեծ պետությունը` Ռուսաստանի Դաշնությունը: Բնությունը բազմազան է. մի մասում շոգ է, և ձմեռ չի լինում, մյուսում` շատ ցուրտ: Հյուսիսում ապրում են փոկեր, բևեռային աղվես, հյուսիսային եղջերու: Ասիայում են ապրում ամենագեղեցիկ թռչունը` սիրամարգը, և հնդկական փիղը: Այստեղ թունավոր օձերի ու կապիկների տասնյակ տեսակներ կան: Այստեղ են գտնվում աշխարհի ամենաբարձր գագաթը` Ջոմոլունգման, և ամենախոր լիճը` Բայկալը:

Եվրոպա
Եվրոպան փոքր աշխարհամաս է, բայց այստեղ 40-ից ավել երկիր կա` ավելի քան 700 միլիոն բնակչությամբ: Այստեղ անապատ չկա, բայց նրա լանդշաֆտը շատ բազմազան է` բարձր լեռնաշղթաներ ու սառցապատ տունդրա, ապառաժե կղզիներ ու փարթամ արոտավայրեր:

Եվրոպայի հյուսիսում նշանավոր կղզիներն են, հրաբխային ծագման Իսլանդիան, որը լավաների հոսքի շնորհիվ պարբերաբար ընդարձակում է իր տարածքը: Այն Դանիական նեղուցով բաժանվում է Գրենլանդիայից: Ֆրանսիայից հյուսիս գտնվում են Իռլանդիա և Մեծ Բրիտանիա կղզիները, որոնց միջև տարածվում է Իռլանդական ծովը: Մեծ Բրիտանիա կղզին մայրցամաքից բաժանվում է Լա Մանշ և Պա դը Կալե նեղուցներով և ամբողջությամբ պատկանում է Մեծ Բրիտանիայի թագավորությանը, իսկ Իռլանդիա կղզու միայն հյուսիսային հատվածն է մտնում Մեծ Բրիտանիայի կազմի մեջ։

Եվրասիայի ափագիծը բավական շատ է մասնատված ամբողջ երկայնքով, քանի որ մայրցամաքը անցել է ձևավորման երկարատև և բարդ գործընթաց, իսկ հյուսիսային ափերի ձևավորման գործում մեծ է եղել նաև սառցադաշտերի ազդեցությունը:

Ասիա
Ամենամեծ աշխարհամասն է: Զբաղեցնում է ցամաքի մոտ 1/3 մասը: Այնտեղ կա 48 պետություն: Ավելի շատ մարդ է ապրում, քան որևէ այլ աշխարհամասում: Մայրցամաքը գտնվում է Հյուսիսային կիսագնդում:

Առաջադրանք

  1. Ո՞ր մայրցամաքն է աշխարհում ամենաերկարաձգվածը հյուսիսից հարավ և արևելքից արևմուտք։
  2. Եվրասիան ամբողջությամբ որ կիսագնդո՞ւմ է գտնվում։
  3. Որո՞նք են այն չորս օվկիանոսները, որոնք ողողում են Եվրասիան։
  4. Քանի՞ պետություն կա Եվրասիայում։
  5. Ո՞րն է Եվրասիայի ամենափոքր և ամենամեծ պետությունը։
  6. Որտե՞ղ է գտնվում աշխարհի ամենաբարձր գագաթը, և ի՞նչ անուն ունի։
  7. Որտե՞ղ է գտնվում աշխարհի ամենախոր լիճը։
  8. Քանի՞ պետություն կա Ասիայում։
  9. Որո՞նք են Եվրոպայի հյուսիսում նշանավոր կղզիները։
  10. Ի՞նչ նեղուցներով է Մեծ Բրիտանիայի կղզին բաժանվում մայրցամաքից։

Այցելություն «Մեդիկալ Հորիզոն» Դեղագործական ընկերություն

Վայրը՝ «Մեդիկալ Հորիզոն» Դեղագործական ընկերություն

Հեռավորություն՝ 16 կմ

Օրը՝ 20․03․26թ․

Մեկնումը դպրոցից՝ ժամը13։00

Ժամանումը դպրոց՝ ժամը 15։00

Մեքենան` Mercedes sprinte 60CO077

Վարորդը` Վարդանյան Զավեն

Ճամփորդության ղեկավարներ՝ Գայանե Խաչատրյան, Էմմա Այվազյան,

Նպատակը՝ ծանոթանալ «Մեդիկալ Հորիզոն» դեղագործական ընկերության գործունեությանը, դեղերի արտադրության և բաշխման գործընթացներին, ինչպես նաև ընդհանուր պատկերացում կազմել դեղագործական ոլորտի աշխատանքի մասին։

7-րդ դասարանում սովորողները ուսումնասիրում են «Քիմիական ռեակցիաներ» թեման, և արտադրական միջավայր այցելությունը հնարավորություն կտա տեսնել, թե ինչպես են այդ ռեակցիաները կիրառվում իրական կյանքում։ 

Այցի ընթացքում նախատեսվում է նաև քննարկել դպրոցի քիմիայի լաբորատորիայի համար անհրաժեշտ որոշ քիմիական նյութերի ձեռքբերման հնարավորությունները՝ ուսումնական փորձերը առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով։

Խնդիրները`

  • Սովորողներին ծանոթացնել դեղագործական արտադրության հիմնական փուլերին:
  • Ցույց տալ քիմիայի կիրառությունը դեղերի ստեղծման և արտադրության գործընթացում:
  • Զարգացնել սովորողների հետաքրքրությունը քիմիայի և դեղագործության նկատմամբ:
  • Նպաստել տեսական գիտելիքների և գործնական կիրառության միջև կապի ձևավորմանը:

Անհրաժեշտ պարագաները`

  • Ուսապարկ
  • Ջուր
  • Տաք հագուստ
  • Թվային միջոցներ` ֆոտոխցիկ, բջջային հեռախոս

Ամփոփումը՝

Մասնակիցներ՝

  1. Մերի Գրիգորյան-7.12
  2. Ինեսա Թորոսյան-7.12
  3. Կարինե Ասատրյան-7.12
  4. Սիլվի Թոփիկյան-7.12
  5. Կատրինա Լալայան-7.12
  6. Անտոնյան Լիլիա-7.1
  7. Բաղդասարյան Յանա-7.1
  8. Թորոսյան Սոֆի-7.1
  9. Իսրայելյան Մայա-7.1
  10. Աննա Խաչատրյան-7.1
  11. Մխիթարյան Էվա-7.1
  12. Ալիխանյան Արեգ-7.2
  13. Անանյան Ռոզի-7.2
  14. Առուստամյան Քնարիկ-7.2
  15. Գուրուրյան Միլենա-7.2
  16. Կարապետյան Նարե-7.2
  17. Հովսեփյան Ալեքսանդր-7.2

Մայրցամաքներ և աշխարհամասեր

Մայրցամաքներ և աշխարհամասեր

Ինչպես գիտենք, Երկիր մոլորակը բաղկացած է ջրային և ցամաքային տարածքներից, որոնց ընդհանուր մակերեսը 510 մլն կմ² է:

Երկրագնդի և Լուսնի տեսքը տիեզերքից

земля-и-луна-фото-из-космоса.jpg

Ընդ որում ջրային տարածքներն ավելի քան 2 անգամ մեծ մակերես են զբաղեցնում, քան ցամաքայինները:

Աշխարհագրական Մեծ հայտնագործությունների ժամանակներից մինչև մեր օրերն իրականացված բազմաթիվ հետազոտություններն ապացուցել են, որ բոլոր օվկիանոսներն անմիջականորեն կամ նեղուցների ու ջրանցքների միջոցով կապված են միմյանց հետ և միասին կազմում են Համաշխարհային օվկիանոսը:

Համաշխարհային օվկիանոսի մակերեսը 361 մլն կմ² է և այն կազմված է ոչ միայն օվկիանոսներից, այլև դրանց մաս կազմող ծովերից և ծովածոցերից, հարևան ջրային մարմինները միմյանց միացնող նեղուցներից և ջրանցքներից:

Ընդհանուր առմամբ ցամաքային տարածքները զբաղեցնում են 149 մլն կմ² մակերես և բաղկացած են մայրցամաքներից ու դրանց շրջապատող բազմաթիվ կղզիներից:

Մայրցամաքները Երկրագնդի ցամաքի խոշորագույն հատվածներն են, որոնք բոլոր կողմերից շրջապատված են օվկիանոսներով և դրանց մասերով:

Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր մայրցամաք ձևավորվել և զարգացել է որոշակի պլատֆորմի կամ մի քանի պլատֆորմների (ինչպես օրինակ Եվրասիան) հիման վրա, ի տարբերություն Գրենլանդիայի պես խոշոր կղզիների, որոնք ժամանակին եղել են մայրցամաքի մաս, սակայն Երկրի ընդերքում տեղի ունեցող շարժումների արդյունքում ժամանակի ընթացքում անջատվել են մայրցամաքից և դարձել առանձին տարածքային միավոր:

Մայրցամաքների տարածքները աճող հաջորդականությամբ

Continents with labels.jpg

Ներկայիս մայրցամաքները միմյանցից տարբերվում են բազմաթիվ ֆիզիկաաշխարհագրական երևույթներով, որոնք պայմանավորված են ոչ միայն տարածքի մեծությամբ և ձգվածությամբ, այլև Երկրագնդի վրա մայրցամաքների դիրքով:

Երկրագնդի մայրցամաքները

4.jpg

Ամենախոշոր մայրցամաքը Եվրասիան է (54,8 մլն կմ²), որը նաև արևմուտքից-արևելք և հյուսիսից-հարավ ձգվածությամբ է գերազանցում մյուս մայրցամաքներին։

Մեծությամբ երկրորդը Աֆրիկան է՝ միակ մայրցամաքը, որը միաժամանակ տարածվում է ինչպես հյուսիսային և հարավային կիսագնդերում, այնպես էլ արևելյան և արևմտյան կիսագնդերում:

Աֆրիկային հաջորդում են Հյուսիսային և Հարավային Ամերիկաները։

Մեծությամբ նախավերջին տեղում է գտնվում Անտարկտիդա մայրցամաքը, որի միայն մի փոքր մասն է ընկած հարավային բևեռային շրջագծից հյուսիս, և որի տարածքում է գտնվում հարավային բևեռը՝ դարձնելով Անտարկտիդան միակ մայրցամաքը, որը չունի հարավային, արևելյան և արևմտյան ծայրակետեր:

Տարածքով ամենափոքրը Ավստրալիան է, որի մեջտեղով է անցնում հարավային արևադարձը և որը ամբողջովին արևելյան կիսագնդում տարածվող միակ մայրցամաքն է:

Մայրցամաքներն, ինչպես և աշխարհամասերը վեցն են:

Մայրցամաքները և աշխարհամասերը

Mayrcamaqner ev ashxarhamaser anunner.jpg

Ընդհանուր առմամբ կարող ենք նշել, որ ի տարբերություն մայրցամաքների աշխարհամասերը ընգրկում են նաև մայրցամաքների հարակից կղզիները:

Աշխարհամասերը

3.jpg

Այսպիսով, նայելով քարտեզներին կնկատենք, որ օրինակ Եվրասիա մայրցամաքն ամբողջովին տարածվում է հյուսիսային կիսագնդում, սակայն Ասիա աշխարհամասը, շնորհիվ կղզային տարածքների, գտնվում է միաժամանակ և՛ հյուսիսային, և՛ հարավային կիսագնդերում:

Աշխարհագրական դիրքը, ձգվածությունը հյուսիսից-հարավ և արևելքից-արևմուտք իր հերթին պայմանավորում է մայրցամաքների և աշխարհամասերի բնության բաղադրիչների բազմազանությունը և տարածական առանձնահատկությունները, ինչը հանդիսանում է մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրության ուսումնասիրության մյուս կարևոր խնդիրը

Իհարկե, ահա 15 տարբերակով հարցեր «Մայրցամաքներ և աշխարհամասեր» թեմայի շուրջ՝ կազմված տրամադրված տեքստի հիման վրա։


Հարցեր Մայրցամաքների և Աշխարհամասերի վերաբերյալ

  1. Ինչպիսի՞ն է Երկրի մակերեսի բաշխումը ջրային և ցամաքային տարածքների միջև:
  2. Ի՞նչ է ներկայացնում Համաշխարհային օվկիանոսը և ինչի՞ց է այն բաղկացած (բացի օվկիանոսներից):
  3. Ինչո՞վ է տարբերվում մայրցամաքը խոշոր կղզուց (օրինակ՝ Գրենլանդիայից) ձևավորման տեսանկյունից:
  4. Թվարկե՛ք Երկրագնդի մայրցամաքները՝ դասավորված ըստ տարածքի աճման կարգով:
  5. Ո՞ր մայրցամաքն է միաժամանակ տարածվում հյուսիսային, հարավային, արևելյան և արևմտյան կիսագնդերում:
  6. Ինչի՞ շնորհիվ է Ասիա աշխարհամասը գտնվում և՛ հյուսիսային, և՛ հարավային կիսագնդերում, ի տարբերություն Եվրասիա մայրցամաքի:
  7. Ո՞ր մայրցամաքն է ամբողջովին տարածվում արևելյան կիսագնդում:
  8. Ո՞րն է աշխարհամասերի և մայրցամաքների հիմնական տարբերություններից մեկը ըստ տրված տեղեկության:
  9. Ի՞նչ է պայմանավորում մայրցամաքների բնության բազմազանությունը և առանձնահատկությունները:
  10. Ո՞ր մայրցամաքն է ձգվածությամբ գերազանցում մնացած բոլորին և՛ արևմուտքից-արևելք, և՛ հյուսիսից-հարավ ուղղություններով:
  11. Ինչպե՞ս են կապված միմյանց հետ Երկրի բոլոր օվկիանոսները:
  12. Քանի՞ մայրցամաք և քանի՞ աշխարհամաս կա:
  13. Ո՞ր մայրցամաքն է համարվում ամենափոքրը տարածքով և ինչ ուշագրավ աշխարհագրական գիծ է անցնում նրա միջով:
  14. Ի՞նչ առանձնահատկություններ ունի Անտարկտիդա մայրցամաքը իր աշխարհագրական դիրքի և ծայրակետերի առումով:
  15. Ո՞ր մայրցամաքի տարածքում է գտնվում Հարավային բևեռը։

Քիմիա 8․ մարտի 9-13

ԹԹՈՒՆԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Դասի էջը՝ 84-86, հղումը՝ այստեղ։

Քիմիական փորձ․

Փորձի նկարագրությունը

Անհրաժեշտ նյութեր և սարքավորումներ

  • Քիմիական նյութեր: Ցինկի հատիկներ, նոսր աղաթթու ($HCl$):
  • Սարքավորումներ: Փորձանոթ, փորձանոթի կալան (բռնիչ), գազատար խողովակով խցան (եթե անհրաժեշտ է հավաքել գազը):

Փորձի ընթացքը

  1. Նախապատրաստում: Փորձանոթի մեջ տեղադրեք 2-3 հատիկ մետաղական ցինկ։
  2. Ռեակցիայի սկիզբ: Զգուշությամբ փորձանոթի մեջ լցրեք 2-3 մլ նոսր աղաթթու։
  3. Դիտարկում: Անմիջապես կնկատվի բուռն «եռացում»՝ գազի պղպջակների անջատում։ Փորձանոթը մի փոքր կտաքանա (էկզոթերմ ռեակցիա)։
  4. Գազի ստուգում: Եթե փորձանոթի բերանին մոտեցնեք վառվող լուցկի, կլսվի բնորոշ ձայն («պըխկ»), ինչը փաստում է ջրածնի առկայությունը։

Քիմիական հավասարում

Այս ռեակցիան տեղակալման ռեակցիա է, որի արդյունքում առաջանում է ցինկի քլորիդ և անջատվում է ջրածին գազ.

Zn + 2HCl=ZnCl2 + H2

Հարցեր և առաջադրանքներ․

1․Տրված են քիմիական ռեակցիաների ձախ մասերի հետևյալ ուրվագրերը:
Ընտրի՛ր այն ռեակցիաների ուրվագրերը, որոնց արդյունքում կառաջանա գազային նյութ: Գրի՛ր այդ ուրվագրերին համապատասխան ռեակցիաների հավասարումները.
ա) H2SO4(ն) + Zn →,

բ) HCl + MgO →,
գ) HCl + Ba(OH)2 →,

դ) H2SO4+K2CO3 →:

2․Տրված շարքից՝ Ag, Al, Hg, Au, Ba, ընտրի՛ր այն երկու մետաղի քիմիական նշանները, որոնք փոխազդում են աղաթթվի հետ: Գրի՛րընթացող ռեակցիաների հավասարումները:

Քիմիա. մարտի 2-6

Հաշվարկներ տարրի զանգվածային բաժնով

Հաշվենք տարրերի զանգվածային բաժինները երկտարր միացությունում:

Օրինակ՝ հաշվենք տարրերի զանգվածային բաժինները ջրի մոլեկուլում (H2O): Քիմիական բանաձևից օգտվելով՝ հաշվենք ջրի հարաբերական մոլեկուլային զանգվածը.

Mr(H2O) = 2Ar(H) + Ar(O) = 2 Ըստ զանգվածային բաժնի սահմանման՝ ունենք. 2+16 = 18:

Նույն եղանակով հաշվենք թթվածին տարրի զանգվածային բաժինը. Թթվածին տարրի զանգվածային բաժինը հնարավոր է հաշվել նաև հետևյալ եղանակով.

Հաշվենք տարրերի զանգվածային բաժինները եռատարր միացությունում: Օրինակ՝ հաշվենք տարրերի զանգվածային բաժինները NaOH քիմիական բանաձև ունեցող նյութում: Հաշվենք նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը.

Mr(NaOH) = Ar(Na) + Ar(O) + Ar(H) = 23 + 16 + 1 = 40

Երրորդ՝ ջրածին տարրի զանգվածային բաժինը հնարավոր է հաշվել նաև այսպես. Ինչպե՞ս արտածել նյութի քիմիական բանաձևն ըստ տարրերիզանգվածային բաժինների։ Արտածենք երկտարր նյութի քիմիական բանաձևը, եթե հայտնի է, որ այդ նյութում, ըստ զանգվածի, պարունակվում են 56,36% ֆոսֆոր և 43,64% թթվածին:

Նյութի որակական և քանակական բաղադրությունն արտահայտվում է քիմիական բանաձևով։ Օրինակ՝ ձեզ հայտնի նյութի՝ ջրածնի պերօքսիդի իրական բանաձևն է H2O2: Բանաձևից երևում է, որ ջրածնի պերօքսիդի մեկ մոլեկուլում կան երկու ատոմ ջրածին և երկու ատոմ թթվածին։ Եթե իրական բանաձևում ինդեքսները կրճատվող թվեր են, ապա կրճատելուց հետո ստացված ինդեքսներով կազմվում է մեկ այլ բանաձև՝ պարզագույն բանաձև: Պարզագույն բանաձևում ինդեքսները ցույց են տալիս տարրերի ատոմների հարաբերությունը: Այսպես՝ ջրածնի պերօքսիդում ատոմների հարաբերությունը 1 ։ 1 է, ուստի, պարզագույն բանաձևն է HO: Նյութերի իրական և պարզագույն բանաձևերը հիմնականում համընկնում են:

Հարցրեր և առաջադրանքներ.

1.Հաշվի՛ր տարրերի զանգվածային բաժինները (%)՝ ա) CuS, բ) SiO2: գ) H3PO4, դ) Mg(NO3)2 քիմիական բանաձև ունեցող միացություններում:

2.Կազմի՛ր ֆոսֆոր և քլոր տարրերի ատոմներ պարունակող նյութի քիմիական բանաձևը, եթե տարրերի զանգվածային բաժինները համապատասխանաբար՝ ա) 22,55% և 76,45% են, բ) 14,87% և 85,13% են:

3.Որոշի՛ր նյութի քիմիական բանաձևը, եթե այդ նյութի մոլեկուլի բաղադրությունում առկա տարրերից մեկի կարգաթիվը 16 է, մյուս տարրի կարգաթիվը երկու անգամ փոքր է նրանից, իսկ տարրերի զանգվածային բաժինները հավասար են: