Рубрика: Կամավորական աշխատանք
Լողափնյա ճամբար․ օր հինգերորդ
Այսօր մասնակցեինք դպրոցում տեղի ունեցող ծիսական հարսանիքին։ Շատ մեծ տպավորություններ ունեի։
Լողափնյա ճամբար․ օր չորրորդ
Այսօր քայլքով ուղևորվեցինք դեպի Մայր դպրոց՝ ինժեներական ատեղծագործության լաբորատորիա։ Հետո եկանք դպրոց, բոլորս ճանապարհից լավ սովածացել էինք, ճաշեցինք ու Մարիամ Մնացականյանի հետ սովորեցինք վաղվա ծիսական հարսանիքի պարերգերը։ Քանի որ օրը նախատոնական է, սկսեցինք պատրաստել հարսանիքի հյուրերի համար մի փոքր հյուրասիրություն՝ ոսպով ծրարներ։ Բոլոր ճամբարականները շատ ոգևորված ու հավեսով մասնակցեցին պատրաստման գործընթացին։ Վերջացրեցինք մեր գործը, կարգի բերեցինք սենյակը և շտապեցինք զովանալու։ Մի լավ լողալուց և արևայրուք ընդունելուց հետո, դուրս եկանք ու գնացինք ճաշելու, որից հետո սկսեցինք ուսումնասիրել կենդանիների մասին գրքեր՝ թերթեցինք, կարդացինք, քննարկեցինք։
Լողափնյա ճամբար․ օր երրորդ
Առավոտյան բոլորս շտապում էի դպրոց յուրաքանչյուր օր ինձ համար շատ ավելի հետաքրքիր էր անցնում։ Այցելեցինք ուսումնական ագարակ։ Ճանապարհը հաղթահարեցինք ոտքով, ուրախ ու բարձր տրամադրությամբ։ Ձիավարեցինք, կերակրեցինք ձիերին, շրջեցինք ագարակում, տպավորված վերադարձանք դպրոց: Ճաշեցինք ու մտանք լողավազան։ Լողավազանում ընկեր Լյովայի հետ իրականացրեցինք «լողացող թվեր» հետաքրքիր խաղ-լողը, դուրս գալուց հետո փորձեցին լուծել նաև լուցկիներով գլուխկոտրուկները։ Այսօր կատարեցինք նաև մի շարք բնագիտական փորձեր, ֆիլմ դիտեցինք ու պատրաստվեցինք տուն գնալուն։
Լողափնյա ճամբար․ օր երկրորդ
Առավոտյան գնացինք Խեցեգործության դպրոց, կավով աշխատել ենք, ընկեր Մարատն ու ընկեր Թագուհին ծանոթացրել են տարբեր նրբությունների հետ։ Վերադարձանք նախաճաշելցինք և երեխաները մտան լողավազան։ Հետո միասին լվացրեցինք բոլոր մրգերը ու պատրաստեցինք ամենաքաղցր աղցանը։ Կտրատեցինք, խառնեցինք ու վայելեցինք դրսում՝ ծիրանի ծառի տակ։ Այնուհետև եկանք ներս, մի մասը խաղեր խաղացին, մյուս մասը մուլտֆիլմ դիտեցին, հետո կարգի բերեցինք մեր սենյակը ու պատրաստվեցինք տուն գնալուն։ Ունեցանք շատ հագեցած օր։