«Ես» ապագայում նախագիծ․ ամփոփում

«Ես» ապագայում․ նախագիծ շրջանակում սովորողները մեծ ոգևորությամբ են ներկայացնում իրենց ապագա մասնագիտությունները։ Սիրով և վառ պատկերացումներով սովորողներից յուրաքանչյուրը աշխատում է paint ծրագրով՝ նկարում է իրեն ապագայում ինչպես է պատկերացնում:

Ֆոտոշարքը՝ հղումով։

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Երկարացված օրվա ճամբար․ հոկտեմբերի 03-07

Երկարացված օրվա ճամբար․ հոկտեմբերի 10-14

Երկարացված օրվա ճամբար․ հոկտեմբերի 17-21

Անհատական աշխատակարգ․ հոկտեմբերի 24-28

Հետաքրքրաշարժ մաթեմատիկա

Գունագեղ տերևաթափ․ նախագիծ

Ուսուցչի տասը պատվիրանները․ Ջորջ Փոյա

Ուսումնական ճամփորդություն․ Բուսաբանական այգի

Մանկավարժական ինվարիանտներ․Սելեստեն Ֆրենե

«Ես» ապագայում նախագիծ․ ամփոփում

Գունագեղ տերևաթափ նախագիծ․ ամփոփում

Երկարացված օրվա ճամբար․ 31,10-04,11

Երկուշաբթի 31.10.2022

13:30-14:30- Այլընտրանքային նկարչություն

14։30-15։30- Լեզվագործունեություն

15։30- 16։00- Ճաշ

16։00- 16։ 30 — Բակային խաղեր

16։30- 16։45 -Դասարանի մաքրություն

16:50-17:00- Սովորողների ճանապարհում

Երեքշաբթի 01.11.2022

13:30-14:30- Հեքիաթի ընթերցում

14։30-15։00 — Ազգային երգերի ունկնդրում

15։00- 15։30- Ճաշ

15։30 — 16։30 — Ազգային խաղեր

16։30- 16։45 — Դասարանի մաքրություն

16:50-17:00- Սովորողների ճանապարհում

Չորեքշաբթի 02.11.2022

13:30-14։30 — Մուլտֆիլմի դիտում

14։30- 15։30 — Սենյակային բույսերի խնամք

15։30 -16։00 -Ճաշ

16։30- 16։45 -Դասարանի մաքրություն

16:50-17:00- Սովորողների ճանապարհում

Հինգշաբթի 03.11.2022թ

13։30-14։30 — Զարգանող խաղեր

14։30- 15։30 —  Տեխնոլոգիական աշխատանքներ

16։00 -16։30 — Ճաշ

16։30- 16։45 — Դասարանի մաքրություն

16:50-17:00 — Սովորողների ճանապարհում

Ուրբաթ 04.11.2022թ

13։30 -14։30 —  Հետքրքրաշարժ մաթեմատիկա

14։30 — 15։30 — Տրամաբանական խաղեր

16։00 — 16։30 — Ճաշ

16։30- 16։45 — Դասարանի մաքրություն

16:50-17:00- Սովորողների ճանապարհում

Երկարացված օրվա կազմակերպիչների մանկավարժական սեմինար

Ըստ նախագծի հոկտեմբերի 24-28-ը տեղի ունեցավ երկարացված օրվա կազմակերպիչների և ուսուցչի օգնականների մանկավարժական սեմինարներ։ Սեմինարների ընթացքում կատարեցինք տարբեր աշխատանքներ՝ տարածքի խնամք, խեցեգործություն, հեծանվավարություն, տեխնոլոգիական գործունեություն, բլոգավարություն և այլն։ Ունեցանք հագեցած և տպավորություններով լի օրեր։ Ձեռք բերեցինք նոր հմտություններ։

Աշնան վառ գույները ավելի շատ ոգևորեցին մեզ։ Ինձ համար նոր ծանոթություններ եղան։

Ավելի մանրամասն ՝ տեսանյությում։

Մանկավարժական ինվարիանտներ․Սելեստեն Ֆրենե

Երեխայի բնույթը ճիշտ այնպիսին է, ինչպիսին մեծինն է։

Երեխաները մեծահասակների նման ունեն աշխարհայացք և ինտելեկտ։

Մարդու բարձր հասակն ամենևին շրջապատի նկատմամբ նրա առավելության մասին չի վկայում։

Բազմազանության մեջ բոլորը հավասար են։

Դպրոցում երեխայի վարքը կախված է նրա հոգեկան խառնվածքից և առողջական վիճակից։

Երերխայի վարքը կախված է նաև սոցիալական միջավայրից։

Ոչ ոք (ո՛չ երեխան, ո՛չ մեծահասակը) չի սիրում, որ իրեն հրամայում են։

Ստիպողաբար մենք չենք կարող հասնել այն արդյունքին, որին կարող ենք հասնել սիրով և ըմբռնումով։

Ոչ ոք չի սիրում ըստ հրամանի շարք կանգնել, որովհետև դա նշանակում է կրավորաբար ուրիշի հրամանին ենթարկվել։

Կարգապահական, կազմակերպական հրահանգները չպետք է շփոթել վաչական հրամանների հետ։ Ցանկացած անհատ շրջապատում ունի իր դիրքորոշումն ու համոզմունքները։

Մահակի սպառնալիքով աշխատել մարդը չի սիրում, անգամ եթե աշխատանքն ինքնին տհաճ չէ. հենց հարկադրելն է դիմադրություն առաջացնում։

Ավելորդ բախումներից խուսափելու համար անսպասելի իրավիճակներում մանկավարժի ճիշտ կողմնորոշումն է, որը օգնում է փոխհարաբերություններ ձևավորելուն։

Յուրաքանչյուր մարդ գերադասում է ինքն ընտրել իր աշխատանքը, նույնիսկ եթե այդ ընտրությունն իրեն ձեռնտու չէ։

Աշխատանքը չպետք է կատարվի միայն որպես պարտականություն, այլ պետք է կատարվի սիրով։

Ոչ ոք չի սիրում աշխատանք անելու աննպատակ գործառույթ իրականացնել, այսինքն՝ անել գործողություններ և ենթարկվել մտահղացումների, որոնք իրեն օտար են ու անհասկանալի։

Օտար և անհասկանալի գործառույթները կարող են խոչընդոտ հանդիսանալ և՛ ուսուչի, և՛ սովորողի համար։

Պետք է հասնել նրան, որ աշխատանքը դառնա մոտիվացված։

Իմ կարծիքով աշխատանքում միշտ էլ պետք են նորարարություններ՝ այսինքն աշխատանքը պետք է դառնա այն շարժառիթը, որով մարդը կփորձի կատարելագործվել։

Անհրաժեշտ է վերջ տալ սխոլաստիկային։

Ըստ իս ժամանակակից կրթությունը ունի ավելի շատ առավելություններ և գրանցում է բազմաթիվ հաջողություններ։

Յուրաքանչյուր մարդ ձգտում է հաջողության։ Անհաջողությունն արգելակում է աշխատանքը և զրկում ոգևորությունից։

Կարծրատիպերը կոտրելու համար անհրաժեշտ է հանդուրժող վերաբերմունք, քանի որ հիասթափության պահեր բոլորի մոտ էլ լինում են։

Ոչ թե խաղը, այլ աշխատանքն է երեխայի բնական զբաղմունքը։

Երբ հաշվի է առնվում երեխայի կարիքները խաղը դառնում է իր համար աշխատանքի ռազմավարություն։

Ո՛չ հսկումն է գիտելիքների յուրացման առավել արդյունավետ ճանապարհ, ո՛չ բացատրությունը և ո՛չ ցուցադրությունը, որ ավանդական դպրոցի հիմնական գործելաձևերն են կազմում, այլ փորձարարական որոնումը` իմացության համակողմանի և բնական մեթոդը։

Խորը և կայուն գիտելիքներ տալու համար անհրաժեշտ պայմանը մոտիվացիան է, որով սովորողին կարող ենք համակողմանի գիտելինքեր և կարողունակություն զարգացնել։

Հիշողությունը, որին դպրոցն այնքան մեծ կարևորություն է տալիս, մեծ արժեք ունի այն դեպքում, եթե միացած է փորձարարական որոնման գործընթացին։

Շատ դեպքերում մենք խոսում ենք մի բանի մասին հազար անգամ, բայց տեսնում ենք մեկ անգամ և հիշում երկար ժամանակ։ Փորձարարական որոնման ժամանակ սովորողը տեսնում է իր աչքով, իր կարծիքն է կազմում տվյալ իրադարձության վերաբերյալ։

Գիտելիքները ձեռք են բերվում փորձի ճանապարհով, այլ ոչ թե, ինչպես հաճախ մտածում են, օրենքների և կանոնների ուսումնասիրությամբ։

Գիտելիքների բազա ապահովելը հիմնված է սովորողների համակողմանի զարգացվածության վրա, որի համար պետք է համալիր մոտեցում դրսևորի դասավանդողը։

Ավանդական դպրոցը զարգացնում է իրական կյանքի պահանջներից հեռու, վերացական մտածողության ունակություններ։

Մարդու մտքի թռիչքը սահմաններից կարող է դուրս լինել։ Շատ մեծ կարևորություն պետք է տալ մարդու մտածողության զարգացմանը, փնտրել այնպիսի ուղիներ, որոնք կզարգացնեն մարդու մտածողությունը։

Երեխան չի սիրում ex cathedra (լատ.՝ Ex cathedra (էքս կատեդրա)` ամբիոնից) պաշտոնական դիրքից, հեղինակության ուժով բացատրություններ լսել։

Ուսուցչակենտրոն գործընթացից աշակերտակենտրոն գործընթացին անցնելը կոտրում է բոլոր նմանատիպ կարծրատիպերը։

Երեխան այն աշխատանքից չի հոգնում, որն իր գործառնական (ֆունկցիոնալ) կենսական պահանջմունքներին է համապատասխանում։

Ուսումնական գործընթացում պետք է աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի համապատասխանի յուրաքանչյուր տարիքի սովորողների պահանջմունքներին։

Ոչ ոք` ո՛չ երեխան, ո՛չ մեծերը չեն սիրում հսկողություն և պատիժ, որը հաճախ ընկալվում է որպես արժանապատվության ոտնահարում, մանավանդ, եթե արվում է հրապարակավ։

Պատիժը չի համարվում արդյունավետ մեթոդ սովորողների բացասական կողմերը հրապարակայնացնելու համար։

Առաջադիմությանը գնահատական դնելը և աշակերտներին որակավորելը սկզբունքորեն սխալ են։

Ձևավորող գնահատումը առավել արդյունավետ է դառնում սովորողների մոտ որակ ապահովելու գործում քան միավորային գնահատումը։

Պետք է հնարավորինս քիչ խոսել։

Սովորողները հոգնում են երկար դասախոսություններից, որոնք առաջացնում են ուշադրության խանգարումներ։

Երեխան սիրում է անհատական աշխատանք կամ աշխատանք կոլեկտիվում, որտեղ իշխում է համագործակցության ոգին։

Համագործակցությունը դասարանում շատ մեծ ազդեցություն կարող է ունենալ սովորողների հոգեբանական հատկանիշների ձևավորմանը։

Դասարանում անհրաժեշտ է պահպանել կարգ ու կանոն, կարգապահություն։

Երեխայի վարքի վրա մեծ ազդեցություն է ունենում նաև ուսուցչի կողմից ցուցաբերած վերաբերմունքը։

Պատիժը միշտ սխալ է։ Այն ստորացուցիչ է բոլորի համար և երբեք չի հասնում ցանկալի նպատակին։ Դա ամենածայրահեղ միջոցն է։

Ըստ իս պատիժը այն միջոցը չէ որով կարելի է երեխային դաստիարակել։

Դպրոցի նոր կյանքը կառուցվում է համերաշխության սկզբունքով, այսինքն՝ աշակերտներին ուսուցիչների հետ հավասարապես դպրոցի կյանքի և գործունեության ղեկավարման իրավունք է տրվում։

Համերաշխությամբ դասրանում ստեղծվում է առողջ մթնոլորտ։

Դասարանի գերխտությունը միշտ էլ մանկավարժական վրիպում է։

Մանկավարժական խնդիրներ են առաջացնում դասարանի ծանրաբեռնվածությունը, վերջինիս քննարկվող նախագծերը կարող են փոխել դեպի լավը։

Դաստիարակության հիմքում անհատի արժանապատվությունն է։ Ուսուցչի և աշակերտի փոխադարձ հարգանքը դպրոցի նորացման գլխավոր պայմաններից մեկն է։

Հարգանքը սկսվում է մենք ինքներս մեզ հաշվի առնելով։ Փոխադարձ հարգանքը ստեղծում է փոխվստահություն։

Սոցիալական և քաղաքական ռեակցիաների բաղկացուցիչ մաս կազմող մանկավարժական ռեակցիան հակադրվում է առաջադիմական բարեփոխումներին։

Դժվարությունները կյանքում մարդուն դարձնում են ավելի ուժեղ, ավելի ճկուն իր գործում։

Կյանքի հանդեպ լավատեսական հավատ։

Առողջ կոլեկտիվ, կրթության ռազմավարություն ձևավորելու համար անհատի մոտ պետք է դրսևորովի լավատեսական որակներ, ինչու չէ նաև պետական հոգածություն։

Անհատական աշխատակարգ․ հոկտեմբերի 24-28

Ուսուցչի օգնականների, երկարացված օրվա կազմակերպիչների մանկավարժական ճամբար՝

Հոկտեմբերի 24

09:00-09:40` Միջավայրի խնամք

09:50-10:30` հեծանվավարության ստուգատես (1-ին խումբ), խեցեգործություն Մայր դպրոցի բրուտանոցում (2-րդ խումբ)

10:40-11:30` հեծանվավարության ստուգատես (2-րդ խումբ), խեցեգործություն Մայր դպրոցի բրուտանոցում (1-ին խումբ)

11։35-12։00՝ Նախագծային քննարկումներ մանկավարժության կենտրոնի ղեկավարի հետ․Մագարիտ Սարգսյան (1-ին խումբ),  Շախմատ․ Առնոլդ Միքայելյանի հետ (2-րդ խումբ) (Մայր դպրոցի ընթերցասրահ)

12։00-12։30՝ Ընդմիջում Մայր դպրոցում

12։30-13։30՝ Պարատուն Լաերտ Գրիգորյանի հետ

Հոկտեմբերի 25

09։00-09։40՝ Միջավայրի խնամք

09։50-10։30՝ Տեխնոլոգիական գործունեություն Զառա Ոսկանյանի հետ (2-րդ խումբ), «Թափոններին նոր կյանք»․ Անուշ Դավթյան (1-ին խումբ)

10։40-11։30՝  Բլոգավարության ստուգատես․ բլոգին ներկայացվող պահանջներ․ Նվարդ Սարգսյան

11։35-12։00՝ Նախագծային քննարկումներ մանկավարժության կենտրոնի ղեկավարի հետ․Մարգարիտ Սարգսյան (2-րդ խումբ), Շախմատ․ Առնոլդ Միքայելյանի հետ (1-րդ խումբ)

12։00-12։30՝ Ընդմիջում Արևմտյան դպրոցում

12։30-13։30՝ Պարատուն Լաերտ Գրիգորյանի հետ

Հոկտեմբերի 26

09։00-09։40՝ Միջավայրի խնամք

09։50-10։30՝ Մարմնամարզական ստուգատես Ռոզա Գսպոյանի հետ (մայր դպրոցի մարմնամարզության սրահ)

10։40-11։30՝ Լուսանկարչության հմտություններ․ Սուսան Ամուջանյան (1-ին խումբ), խեցեգործություն Մայր դպրոցի բրուտանոցում (2-րդ խումբ) (վերնատանը)

11։35-12։00՝ Լուսանկարչության հմտություններ․ Սուսան Ամուջանյան (2-րդ խումբ), խեցեգործություն Մայր դպրոցի բրուտանոցում (1-ին խումբ) (վերնատանը)

12։00-12։30՝ Ընդմիջում Արևելյան դպրոց-պարտեզում

12։30՝ Քայլք Արևելյան դպրոցից Մայր դպրոց

13։00՝ Մանկավարժական աշխատողների ընդհանուր ժողով

Հոկտեմբերի 27

09։00-09։40՝ Միջավայրի խնամք

09:50-10:30` Մեդիատիրույթում հրապարակումներ․ Լենա Նալբանդյան, Անահիտ Կիրակոսյան

10։40-11։30՝ Տեխնոլոգիական աշխատանք․ «Թափոններին նոր կյանք»․ Անուշ Դավթյան (1-ին խումբ), Տեխնոլոգիական գործունեություն Զառա Ոսկանյանի հետ (2-րդ խումբ)

11։35-12։00՝ Նախագծային քննարկումներ մանկավարժության կենտրոնի ղեկավարի հետ․ Լուսինե Փաշայան

12։00-12։30՝ Ընդմիջում Արևմտյան դպրոց-պարտեզում

Հոկտեմբերի 28

09։30՝ Հեծանվաերթ դեպի «Զվարթնոց տաճար»

Գունագեղ տերևաթափ նախագիծ․ ամփոփում

Հեղ․՝ Մարտիրոս Սարյան

Աշունը տարվա ամենաջերմ եղանակն է, քանի որ ջերմացնում է մարդկանց հոգիները։ Սովորողները մեծ ոգևորությամբ են աշունը նկարագրում, ասես այն վառ գույները, որը բերում է աշունը, կրում են իրենց մեջ։

Գունագեղ տերևաթափ նախագծի շրջանակում երկարացված օրվա ճամբարականները Paint համակարգչային ծրագրի օգնությամբ նկարում են գունագեղ աշունը իր բոլոր գույներով։

Ֆոտոշարքը՝ հղումով։

Ուսումնական ճամփորդություն․ Բուսաբանական այգի

Գունագեղ աշուն․․․

Սովորողների հետ վայելում ենք աշնան վառ, գունագեղ օրերը։ Մեծ ոգևորությամբ և մեծ եռանդով շարժվեցինք դեպի Բուսաբանական այգի, հիացանք աշնան երփներանգ գույներով։ Կոմիտասյան ոգով երգեցինք, շրջեցինք այգում։ Ամեն մի թուփ, ամեն մի ծառ ոգևորում էր մեզ, տալիս նոր շունչ մեր աշխատանքին։

Ուսումնական ճամփորդություն․ Բուսաբանական այգի

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.2 դասարանի սովորողներ

Օրը՝ հոկտեմբերի 17

Մեկնումը՝ 11:00

Վերադարձը՝ 14:30

Վայրը՝ Բուսաբանական այգի

Նպատակը՝ 

  1. Ուսումնասիրել, հետազոտել աշունը
  2. Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը
  3. Սովորողների հայրենագիտական, աշխարհագրական գիտելիքների զարգացում
  4. Նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը և բարելավմանը

Խնդիրները՝ 

  • ձևավորել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
  • ձևավորել տեսածի մասին պատմելու, տեսածը նկարագրելու կարողություններ
  • խմբով աշխատելու կարողությունների զարգացում

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Տաք հագուստ
  • անձրևապաշտպան բաճկոն
  • գլխարկ
  • ջուր

Շրջակա միջավայրի մաքրման աշխատանքների համար անհրաժեշտ պարագաներ՝ աղբի տոպրակներ, ձեռնոցներ։

Նախապատրաստական աշխատանքներ

  • հավաքել ճամփորդական պայուսակը, իմանալ ինչ պետք է ունենա ճամփորդը
  • սովորողների հետ միասին տեղեկություններ հավաքել տվյալ տարածքի մասին
  • զրուցել տարվա եղանակների, մասնավորապես աշնան մասին
  • սովորեցնել ինչպես պահպանել բնությունը
  • երգել կոմիտասյան երգեր

Նկարագրությունը՝

Ճանապարհին ծանոթանալ Երևանյան փողոցներին, նշանավոր շինություններին: Այգի հասնելուն պես ուսումնասիրել միջավայրը՝ բուսականությունը: Կատարել հանրօգուտ աշխատանք: Միասնական ընթերցել Խնկոյանական բանաստեղծություններ, երգել կոմիտասյան երգեր: Զգալ, վայելել աշունն իր բոլոր գույներով, իրականացնել նկարչական պլեներ: Աշնանային տերևներով ստեղծել կենդանիների պատկերներ:

Արդյունքում՝ կունենաք ֆոտոշարեր, տեսանյութեր, տերևներով տեխնոլոգիական աշխատանք:

Երկարացված օրվա ճամբար․ հոկտեմբերի 17-21

Երկուշաբթի 17.10.2022

13:30-14:30- Լեզվագործունեություն

14։30-15։00- Ճաշ

15։00- 16։00-  Ինքուրույն աշխատանք

16։00- 16։ 30- Բակային խաղեր

16։30- 16։45 -Դասարանի մաքրություն

16:50-17:00- Սովորողների ճանապարհում

Երեքշաբթի 18.10.2022

13:30-14:30-   Ազգային խաղեր

14։30-15։30 — Մուլտֆիլմի դիտում

15։30- 16։00- Ճաշ

16։00 -16։30- Ազգային երգերի ունկնդրում

16։30- 16։45 — Դասարանի մաքրություն

16:50-17:00- Սովորողների ճանապարհում

Չորեքշաբթի 19.10.2022

13։30- 14։30 -Ինտելեկտուալ խաղեր

14։30- 15։00—  Ճաշ

15։00 — 16։00 — Հեքիաթի ընթերում

16։00- 16։30 — Տեխնոլոգիական աշխատանքներ

16։30- 16։45 -Դասարանի մաքրություն

16:50-17:00- Սովորողների ճանապարհում

Հինգշաբթի 20.10.2022թ

13։30-14։30 — Հետքրքրաշարժ մաթեմատիկա

14։30- 15։30- Բնագիտական փորձ

15։30 -16։00- Ճաշ

16։00- 16։30 — Միջավայրի խնամք

16։30- 16։45 -Դասարանի մաքրություն

16:50-17:00- Սովորողների ճանապարհում

Ուրբաթ 21.10.2022թ

13։30-14։30 —  Ստեղծագործական ժամ

14։30- 15։30- Խոհանոցային գործունեություն

15։30 -16։00 -Ճաշ

16։00-16։30 — Զբոսանք այգում

16։30- 16։45 -Դասարանի մաքրություն

16:50-17:00- Սովորողների ճանապարհում