Ածիկացան.նախագիծ

Էլ ի՛նչ Զատիկ, առանց ածիկ…

Մասնակիցները՝ Երկարացված օրվա ճամբարականներ

Ածիկ պատրաստում են ծլած ցորենից։ Սկուտեղի մեջ փռած վիճակում ցորենը պահում են մութ ու տաք տեղում 10-15 օր և ամեն օր խոնավացնում։ Երբ ցորենի ծիլերը հասնում են 12–15 սմ բարձրության, դրանք ծեծում են սանդում, հյութի հետ ալյուր խառնում և եփում մինչև կարմրավուն դառնալը։ Ցորենի մեջ եղած օսլան հիդրոլիզվում է օլիգոշաքարների, օրինակ՝ մալտոզի (ածկաշաքար), որով և պայմանավորված է ածիկի քաղցր համը։

Նպատակը՝

  • Նախապատրաստվել Զատկի ծեսին
  • Ցանել ածիկ, հետևել աճելու ընթացքին
  • Ուսումնասիրել և պարզել, թե որքա՛ն ժամանակում է աճում ածիկը
  • զարգացնել սովորողների երևույթներին հետևելու կարողությունը, հետևություններ անելու հմտությունների ձևավորում
  • Հետազոտության, փորձի միջոցով իրեն անհրաժեշտ տեղակատվության ձեռք բերում

Ժամանակահատվածը՝ Մարտ-ապրիլ ամիսներ

Անհրաժեշտ պարագաներ՝

  • ածիկը ցանելու համար հարմար տարաններ, տուփեր
  • գարի, ցորեն, ոսպ
  • բամբակ և ջուր

Նախագծի իրականացման ընթացքը

  • Նախքան ածիկի ցանելը պատրաստում ենք՝ զարդանախշում ենք ածիկացանի համար նախատեսված ափսեները։
  • Նախագծի նպատակն է զարգացնել սովորողների դիտողականությունը և հետազոտություններ կատարելու կարողությունը։
  • Զարդանախշեկուց հետո ցանելու ենք ածիկ։
  • Ամփոփումը տեսանյութի և լուսանկարների տեսքով։

Ամփոփում՝ Ածիկացան նախագծի ամոփում

ՓԵՏՐՎԱՐ ԱՄՍՎԱ ՆԱԽԱԳԾԵՐ

Տիարն ընդ առաջ

Բարեկենդանի ծես

Համագործակցային նախագիծ

Թումանյանական օրեր

Գիրք նվիրելու օր

Ուսումնական ճամփորդություն

Փետրվար ամսվա ամփոփում

Մարզական հմտությունների փոխանցում․ընկերական խաղ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 3.2 և 3.4 դասարանի սովորողներ

Օրը՝ հունվարի ․․․

Ժամը՝ ․․․․

Պատասխանատու՝ Գայանե Խաչատրյան,

Նպատակը՝ Մարզական ուսումնական նախագծի շրջանակում իրականացնել փորձի , հմտությունների փոխանակում։

Խնդիրները՝

  • Սովորածը սովորեցնելու կարողության , հմտության ձևավորում
  • ընկերների հետ աշխատելու հմտության զարգացում
  • օգնելու, սովորեցնելու կարողության զարգացում

Ընթացքը՝ սեբաստացիները կմարզվեն միասին, կկիսվե իրենց մարզական կարողություններով։ Կօգնեն միմյանց։

Ամանորյա զարդարանք․ նախագիծի ամփոփում

Ուռաաա նոր տարի է․․․

Սկսվեցին ամանորյա եռուզեռը, նախապատրաստվում են այդ հրաշքի գալուն։ Երկարացված օրվա ճամբարականների հետ միասին պատրաստեցինք ամանորյա գեղեցիկ զարդարանքներ։ Սովորողների սիրելի տոնն է և իրենց շրջակայքը գեղեցկացնելով ստեղծում են հեքիաթային մթնոլորտ։

Ֆոտոշարքը՝ հղումով։

Ազգային ծիսական խաղեր․ նախագիծ

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ հարավային դպրոց-պարտեզի 3,2 և 3,4 դասարանի սովորղներ

Պատասխանատու՝ Գայանե Խաչատրյան

Նպատակը՝ ազգային մշակույթի, ազգային խաղի ուսուցում, յուրացում

Խնդիրներ՝ սաներին մասնակից դարձնել խմբակային խաղերին։

Խաղերը՝« Կարմիր կոճակ», «Մուկն ու կատու», «Ընկուզախաղեր»

Արդյունքում սովորողը

  • կիմանա  ազգային խաղերը,
  • կկարողանա խաղալ և մասնակից դարձնել իրեն շրջապատողներին
  • կլինի ազգային  մշակույթը կրողփոխանցող:

Ընթացքը՝

  1. « Մուկն ու կատուն» Սովորողներից մեկը ընտրվում է մուկ, մյուսը` կատու: Սովորողները ձեռք ձեռքի բռնած՝ շրջան են կազմում, մուկը վազում է շրջանի շուրջը` կատվից փախչելով: Սովորողներն  օգնում են մկնիկին, որպեսզի մտնի շրջանի մեջ, որ կատուն չկարողանա բռնել նրան: Երբ բռնում է, ուրիշ զույգ է դառնում մուկ ու կատու
  2. « Կարմիր կոճակ» Երեխաները նստում են աթոռներին, ձեռքերը մեկնում են առաջափերն իրար կպցրած: Խաղավարը իր ափի մեջ թաքցնում է կարմիր կոճակը, մոտենում է յուրաքանչյուր երեխայի ու նրա ափի մեջ մտցնելով իր ձեռքերը կոճակը թաքուն գցում է երեխաներից մեկի ձեռքերի մեջ: Ընթացքում կարող է որեւէ խաղերգ արտասանել: Վերջացնելուց հետո ասում է. Կարմի ́ր կոճակ, դո՛ւրս արի:
  3. « Ընկուզախաղեր» Սեղանին կամ գետնին իրար զուգահեռ երկու շարքով շարվում են ընկույզներ: Խաղացողը, մի շարքի ընկույզները միջնամատի և բութ մատի միջոցով կտտացնելով, պետք է նշանառությամբ շարքից դուրս հանի մյուս շարքի ընկույզները:

Արդյունքները կհրապարակվեն դասարանական բլոգում։

Ապարանջաններ․ տեխնոլոգիական աշխատանք ամփոփում

Երկարացված օրվա ճամբարականների հետ միասին պատրաստեցինք գեղեցիկ ապարանջաններ, պատրաստվում էինք ցուցահանդես-վաճառքին։ Սովորողներից յուրաքանչյուր իր գեղեցիկ պատկերացումներ պատրաստեցինք, փաթեթավորեցինք։

Ֆոտոշարքը՝ հղումով։

Ամանորյա զարդարանք․ նախագիծ

Նախագծի նպատակը՝ սովորողների մոտ ստեղծագործական հմտությունների զարգացում

Նախագծի խնդիրները՝

  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • ստեղծագործական պատկերավորման հմտությունների զարգացում

Նախագծի մասնակիցները՝ երկարացված օրվա ճամբարականներ։

Իրականացման ժամանակահատվածը՝ դեկտեմբեր ամիս

Անհրաժեշտ գործիքները՝  գունավոր թելեր, լամպ, ջրաներկ, ծառի ճյուղեր։

Ընթացքը՝ սովորողները գունավոր ներկերով ներկում են լամփերը, պատրաստում ենք գեղեցիկ կախիչներ և ծառի ճյուղերի վրա կախում ենք։

Ամփոփում՝ Ամանորյա զարդարանք․ նախագծի ամփոփում

ՏՏ նորարարություններ․ նախագիծ

Մասնակիցներ՝  հարավային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Ժամանակահատվածը՝  շուրջտարյա

Նպատակը՝ նպաստել սովորողների մոտ նորարարական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հմուտ և ճկուն գործունեության դրսևորում, ծանոթացնել սովորողներին այդ ոլորտում գործածված գործիքների հետ։

Խնդիրները՝ 

  • Նոր կարողությունների և հմտությունների զարգացում
  • Նորարական ծրագրերի ուսումնասիրում
  • Հետազոտական հմտություների զարգացում
  • Ինքնուրույնության դրսևորման զարգացում

Հիմնական թեմաները՝

  • Գրաֆիկական դիզայնի հիմունքները
  • Adobe Illustrator գործիք
  • Adobe Photoshop գործիք
  • Figma գործիք
  • Գույների հոգեբանություն
  • Դիզայն մտածողություն
  • Տպագրություն
  • Լոգոտիպ
  • Մարկեթինգ
  • ՍՄՄ

Անհրաժեշտ գործիքներ՝ համակարգիչ, պլանշետ։

Ընթացքը՝ Սովորողները նախագծի ընթացքում ծանոթանում են տեղեկատվական տեղխնոլոգիաների նորարարական գործիքներին, ուսումնասիրում են տարբեր պրոդուկտներ։ Կատարում են ուսումնասիրություններ տվյալ թեմայի շրջանակում, խաղ-առաջադրանքերի միջոցով ամրապնդում են իրենց ստացած գիտելիքները։

Օգտագործվող նյութեր՝

Գրաֆիկ դիզայն

Գույների հոգեբանություն

Տպագրություն

Ամփոփում՝ կատարված աշխատանքները ներկայացվում են սովորողների ուսումնական բլոգներում։

Համագործակցային մարզական խաղեր

Օրը՝ 11.10.2023

Ժամը՝ 15։00

Վայրը՝ Հարավային դպրոց

Տևողությունը՝ 30-45 րոպե

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3․4 և 3․2 դասարանի սովորողներ

Համակարգող՝ Գայանե Խաչատրյան

Նպատակը՝ խաղերի միջոցով մարզական հմտությունների զարգացում, մրցակցային և համագործակցային կարողությունների զարգացում։

Խնդիրները՝ էստաֆետային խաղերի իրականացում։

Անհրաժեշտ մարզական գույք.

Գնդակներ, օղակներ, բուլավաներ։

Արդյունքները՝ դասարանական բլոգում։