«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար․ հաշվետվություն

Օր առաջին

Օր երկրորդ

Օր երրորդ

Օր չորրորդ

Օր հինգերորդ

Մանկավարժության ակումբ․ Մարիետ Սիմոնյան

Քննարկում՝ Աշոտ Բլեյանի մանկավարժական ձևակերպումը

Բորիս Բիմ-Բադ

Ջորջ Պոյա

Մանկավարժական ինվարիանտներ

Մանկավարժության կենտրոն․ Լուսինե Փաշայան

Պատում

Հեղինակային մանկավարժության լաբորատորիա․ Մարգարիտ Սարգսյան

Նախագիծ

Ազգային խաղեր. նախագիծ

Նախագծի նպատակը` ազգային խաղերի յուրովի ներկայացումը սովորողների կողմից։ Սովորողների ստեղծագործական կարողությունների զարգացում։

Նախագծի խնդիրները`

  • Ազգային խաղերի ներկայացում։
  • Սովորողների կողմից նոր ստեղծագործական մտքերի արտահայտում։
  • Խմբային աշխատանք։
  • Սովորողների մոտ պատկերավոր մտածողության զարգացում։

Նախագծի իրականացման ժամանակահատվածը` սեպտեմբեր։

Նախագծի մասնակիցներ` 3րդ դասարանի սովորողներ։

Նախագծի վերջնարդյունի վիդեո հոլովակների ներկայացում։

1.Խնոցի-հարոցի

Խաղում են զույգերով: Նստած կամ կանգնած դիրքով զույգերը դեմքով իրար են նայում: Մի խաղացողի երկու ձեռքերի մատները հագցրած են դիմացինի մատներին` ափը ափին կպած:

Խնոցի-հարոցի, կարագըձեզ, թանը մեզ:կամ`Հարի-հարի խնոցի,
Մեջդ բարի, խնոցի,
Ունկդ բարակ, խնոցի,
Մեջդ կարագ, խնոցի:

Տեքստը ռիթմիկ արտասանելով, առաջին երեխան թեքվում է առաջ ձեռքերը պարզելով առաջ, իսկ երկրորդ երեխան թեքվում է ետ ձեռքերը մոտեցնելով կրծքին: Ապա երկրորդ երեխան թեքվում է առաջ ձեռքերը պարզելվ առաջ, իսկ առաջին երեխան ետ ձեռքերը մոտեցնելով կրծքին:


2.Ծիտը քարին

Խաղացողները վիճակ են գցում և վերջին մնացողին կոչում են՝ կանչող: Խումբը ցրվում է խաղավայրի զանազան կողմերը, իսկ կանչողը կանգնում է կենտրոնում ու կանչում է.

Ծիտը քարի˜ն:

Խաղացողները երբ լսում են այս բառերը մի- մի քար են գտնում և վրան մեկ կամ երկու ոտքով կանգնում: Կանչողն աշխատում է նրանց խփել դեռ քարերի վրա չկանգնած: Չխփվածները քարերի վրա կանգնելուց հետո սկսում են իրենց կանգնած քարից տեղափոխվել ուրիշ քարի վրա, այնպես որ կանչողի համար հնարավորություն ստեղծվի նրանց խփելու: Ում որ կանչողը խփում է, նա դառնում է կանչող, իսկ նախկին կանչողը մտնում է խմբի մեջ:

3.Մուկ — կատու

Երեխաները ձեռք ձեռքի տված շրջան են կազմում նախապես մեկին մուկ, մյուսին կատու նշանակելով: Մուկը դրսից որևէ թևամիջով ներս է մտնում և կատվին խաբս տալով դւրս է գալիս մեկ ւրիշ տեղով, իսկ կատւն հետապնդում է նրան նույն տեղերով մտնելով ու դուրս գալով աշխատում է բռնել նրան և դերը նրա հետ փոխել: Բայց երբ մկանը շուտ բռնելու տենչով կատուն ոչ թե նախորդի անցած ճանապարհով է անցնում, այլ ուրիշ թևամիջով, այն ժամանակ նրան փոխարինում էր շրջանում կանգնած մեկը` խաղը նույնությամբ շարունակելով:

 4.Գործնագործ

Երեխաները բաժանվում են երկու հավասար խմբի (կարող են լինել աղջիկների և տղաների կամ խառը խմբեր): Մի խումբը դառնում է խփողների խումբ, մյուսը խաղացողների։ Խփողները կանգնում են իրարից մի քանի մետր հեռավորւթյան վրա, խաղացողները մտնում են մեջ ւ սկսում են խաղալ։ Խփողները փորձում են գնդակվ խփել խաղացողներին։ Ամեն անգամ, գնդակը մեկին կպչելուն պես, խաղացողը պետք է դուրս գա խաղից։ երբ խաղի մեջ մնում է մի մասնակի և կարողանւմ է մինչև տաս հաշիվը խաղալ, բոլոր խաղացողները մնում են խաղը շարունակելու, իսկ եթե մինչև տաս հաշիվը չի կարողանում ազատել, իրենք դառնում են խփողներ, իսկ խփողները` խաղացողներ:

5.Աղջիկ փախցնոցի

Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են զույգերի ձեռքերն վերև պահած ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:

6.Կարմիր կոճակ

Երեխաները նստում են աթոռներին, ձեռքերը մեկնում են առաջ ափերն իրար կպցրած։ Խաղավարը իր ափի մեջ թաքցնում է կարմիր կոճակը, մոտենում է յուրաքանչյուր երեխայի ու նրա ափի մեջ մտցնելով իր ձեռքերը կոճակը թաքուն գցում է երեխաներից մեկի ձեռքերի մեջ: Ընթացքում կարող է որևէ խաղերգ արտասանել: Վերջացնելուց հետո ասում է.

Կարմի´ր կոճակ, դո՛ւրս արի:

7.Յոթ քար

Խաղում են 10-20 մասնակից բակում, դաշտերում: Համեմատաբար տափակ 7քարեր իրար մոտ են դնում: Բաժանվում են երկու խմբի և վիճակահանությամբ որոշում որ խումբն է քարերը հավաքում: Մյուս խումբը գնդակով հետապնդում է և աշխատում թույլ չտալ, որ քարերը դնեն իրար վրա: Եթե խաղի ընթացքումփախչող խմբի անդամներից մեկը կամ մի քանիսը չեն խփվում, այլ խույս տալով գնդակից շրջանցում են և կարողանում են ցրված յոթ քարը շարել միմյանց վրա ու հաշվել մինչև 7 թիվը, փախչողները շահում են մեկ փալան: Երբ հետապնդվողը նետած գնդակը բռնում է օդի մեջ նախքան դրա գետնին դիպչելը, ապա այս դեպքում գնդակ բռնող խումբը շահում է մեկ փալան:

Մանկավարժական ինվարիանտներ

Երեխայի բնույթը ճիշտ այնպիսին է, ինչպիսին մեծինն է։

Այո երեխան մեծահասակի նման զգում, արտահայտում է իր զգացողությունները։

Մարդու բարձր հասակն ամենևին շրջապատի նկատմամբ նրա առավելության մասին չի վկայում։

Հաճախ մենք մարդու մասին կարծիք ենք կազմում արտաքինից ելնելով, սակայն մարդու գաղափարները, մտածելակերպը կարող են շատ ավելի խորիմաստ լինել։

Դպրոցում երեխայի վարքը կախված է նրա հոգեկան խառնվածքից և առողջական վիճակից։

Երերխայի վարքը կախված է նաև դաստիարակությունից։

Ոչ ոք (ո՛չ երեխան, ո՛չ մեծահասակը) չի սիրում, որ իրեն հրամայում են։

Ստիպողաբար մենք չենք կարող հասնել այն արդյունքին, որին կարող ենք հասնել սիրով և ըմբռնումով։

Ոչ ոք չի սիրում ըստ հրամանի շարք կանգնել, որովհետև դա նշանակում է կրավորաբար ուրիշի հրամանին ենթարկվել։

Օրինակ պարի դասընթացների ժամանակ ուսուցիչը ոչ թե հրամայական տոնով պետք է սովորողներին շարք կանգնեցնի, այլ բարիացակամ վերաբերմունքով։

Մահակի սպառնալիքով աշխատել մարդը չի սիրում, անգամ եթե աշխատանքն ինքնին տհաճ չէ. հենց հարկադրելն է դիմադրություն առաջացնում։

Պետք չէ հակադրվել դիմացին միայն նրա համար որ նա չի կատարում մեր ցանկությւնները, պետք է հաշվի առնել դիմացինի ցանկությունները։

Յուրաքանչյուր մարդ գերադասում է ինքն ընտրել իր աշխատանքը, նույնիսկ եթե այդ ընտրությունն իրեն ձեռնտու չէ։

Աշխատանքը չպետք է կատարվի միայն որպես պարտականություն, այլ պետք է կատարվի սիրով։

Ոչ ոք չի սիրում աշխատանք անելու աննպատակ գործառույթ իրականացնել, այսինքն՝ անել գործողություններ և ենթարկվել մտահղացումների, որոնք իրեն օտար են ու անհասկանալի։

Օտար և անհասկանալի գործառույթները կարող են խոչընդոտ հանդիսանալ և՛ ուսուչի, և՛ սովորողի համար։

Պետք է հասնել նրան, որ աշխատանքը դառնա մոտիվացված։

Իմ կարծիքով աշխատանքում միշտ էլ պետք են նորարարություններ՝ այսինքն աշխատանքը պետք է դառնա այն շարժառիթը, որով մարդը կփորձի կատարելագործվել։

Անհրաժեշտ է վերջ տալ սխոլաստիկային։

Ըստ իս ժամանակակից կրթությունը ունի ավելի շատ առավելություններ և գրանցում է բազմաթիվ հաջողություններ։

Յուրաքանչյուր մարդ ձգտում է հաջողության։ Անհաջողությունն արգելակում է աշխատանքը և զրկում ոգևորությունից։

Սակայն ոչ բոլոր դեպքերում է անհաջողուղությունը արգելակում աշխատանքը, երբեմն մարդու մոտ առաջանում է ավելի մեծ ոգևորություն՝ հասնելու այն գագաթնակետին, որի մասին երազում է։ Մարդու մոտ մեծանում է կամքի ուժը։

Ոչ թե խաղը, այլ աշխատանքն է երեխայի բնական զբաղմունքը։

Իմ կարծիքով երեխայի համար իր աշխատանքը իր ցանկությւնների իրականացնումն է, երբ երեխան խաղում է, զբաղվում է այն բանով ինչով ցանկանում է։

Ո՛չ հսկումն է գիտելիքների յուրացման առավել արդյունավետ ճանապարհ, ո՛չ բացատրությունը և ո՛չ ցուցադրությունը, որ ավանդական դպրոցի հիմնական գործելաձևերն են կազմում, այլ փորձարարական որոնումը` իմացության համակողմանի և բնական մեթոդը։

Սովորողի կողմից կատարած հետազոտական աշխատանքները հնարավորություն են տալիս զարգացնել կարողություններ և հմտություններ։ Եվ ուսուցչի կողմից այսպես ասած «մատուցված» մնայուն չեն լինում, քան երբ սովորողը ինքն է պրպտում և գտնում։

Հիշողությունը, որին դպրոցն այնքան մեծ կարևորություն է տալիս, մեծ արժեք ունի այն դեպքում, եթե միացած է փորձարարական որոնման գործընթացին։

Շատ դեպքերում մենք խոսում ենք մի բանի մասին հազար անգամ, բայց տեսնում ենք մեկ անգամ և հիշում երկար ժամանակ։ Փորձարարական որոնման ժամանակ սովորողը տեսնում է իր աչքով, իր կարծիքն է կազմում տվյալ իրադարձության վերաբերյալ։

Գիտելիքները ձեռք են բերվում փորձի ճանապարհով, այլ ոչ թե, ինչպես հաճախ մտածում են, օրենքների և կանոնների ուսումնասիրությամբ։

Ըստ իս փորձի հիման վրա են կազմվում այդ բոլոր օրենքներն ու կանոնները

Ավանդական դպրոցը զարգացնում է իրական կյանքի պահանջներից հեռու, վերացական մտածողության ունակություններ։

Մարդու մտքի թռիչքը սահմաններից կարող է դուրս լինել։ Շատ մեծ կարևորություն պետք է տալ մարդու մտածողության զարգացմանը, փնտրել այնպիսի ուղիներ, որոնք կզարգացնեն մարդու մտածողությունը։

Երեխան չի սիրում ex cathedra (լատ.՝ Ex cathedra (էքս կատեդրա)` ամբիոնից) պաշտոնական դիրքից, հեղինակության ուժով բացատրություններ լսել։

Ամբիոնից ուսուցիչը դիտվում է որպես հրամայող և սովորողի կողմից չի ընդունվում ուսուցչի խոսքը։

Երեխան այն աշխատանքից չի հոգնում, որն իր գործառնական (ֆունկցիոնալ) կենսական պահանջմունքներին է համապատասխանում։

Ուսումնական գործընթացում պետք է աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի համապատասխանի յուրաքանչյուր տարիքի սովորողների պահանջմունքներին։

Ոչ ոք` ո՛չ երեխան, ո՛չ մեծերը չեն սիրում հսկողություն և պատիժ, որը հաճախ ընկալվում է որպես արժանապատվության ոտնահարում, մանավանդ, եթե արվում է հրապարակավ։

Հաճախ երեխան պատվում է հանրության առջև, սակայն մենք չենք պատկերացնում որ որտնահարում ենք երեխայի արժանապատվությունը։

Առաջադիմությանը գնահատական դնելը և աշակերտներին որակավորելը սկզբունքորեն սխալ են։

Սովորողին պետք է խրախուսել իր կատարած աշխատանքի համար, այդ խրախուսանքը կարող է տարբեր կերպ արտահայտվել։

Պետք է հնարավորինս քիչ խոսել։

Միատոն, առանց ձայնային ելևէջների խոսքը չի ունկնդրվում սովորողի կողմից։

Երեխան սիրում է անհատական աշխատանք կամ աշխատանք կոլեկտիվում, որտեղ իշխում է համագործակցության ոգին։

Համագործակցությունը դասարանում շատ մեծ ազդեցություն կարող է ունենալ սովորողների հոգեբանական հատկանիշների ձևավորմանը։

Դասարանում անհրաժեշտ է պահպանել կարգ ու կանոն, կարգապահություն։

Երեխայի վարքի վրա մեծ ազդեցություն է ունենում նաև ուսուցչի կողմից ցուցաբերած վերաբերմունքը։

Պատիժը միշտ սխալ է։ Այն ստորացուցիչ է բոլորի համար և երբեք չի հասնում ցանկալի նպատակին։ Դա ամենածայրահեղ միջոցն է։

Ըստ իս պատիժը այն միջոցը չէ որով կարելի է երեխային դաստիարակել։

Դպրոցի նոր կյանքը կառուցվում է համերաշխության սկզբունքով, այսինքն՝ աշակերտներին ուսուցիչների հետ հավասարապես դպրոցի կյանքի և գործունեության ղեկավարման իրավունք է տրվում։

Համերաշխությամբ դասրանում ստեղծվում է առողջ մթնոլորտ։

Դասարանի գերխտությունը միշտ էլ մանկավարժական վրիպում է։

Ուսուցիչը սովորողին ոչ միայն փոխանցում է գիտելիքներ, այլ նաև պատրաստում է կյանքի իրադարձություններին։ Եվ ճիշտ ընտրված մեթոդների օգությամբ կարելի է մեծաթիվ դասարանում ունենալ մեծ արդյունավետություն։

Դաստիարակության հիմքում անհատի արժանապատվությունն է։ Ուսուցչի և աշակերտի փոխադարձ հարգանքը դպրոցի նորացման գլխավոր պայմաններից մեկն է։

Հարգանքը սկսվում է մենք ինքներս մեզ հաշվի առնելով։ Փոխադարձ հարգանքը ստեղծում է փոխվստահություն։

Սոցիալական և քաղաքական ռեակցիաների բաղկացուցիչ մաս կազմող մանկավարժական ռեակցիան հակադրվում է առաջադիմական բարեփոխումներին։

Դժվարությունները կյանքում մարդուն դարձնում են ավելի ուժեղ, ավելի ճկուն իր գործում։

Կյանքի հանդեպ լավատեսական հավատ։

Ես ինքնս շատ լավատես եմ, փորձում եմ ամեն ինչի մեջ տեսնել լավը։

Քննարկում՝ Աշոտ Բլեյանի մանկավարժական ձևակերպումը

Ըստ իս շատ կարևոր է սովորողի կարծիքը իր ուսումնառության ժամանակ։ Այն ազատությունը, որը տրվում է սովորողին իր ընտրության մեջ հնարավորություն է տալիս իրենց զբաղվել այն բանով ինչն ինքն է ցանկանում, հաշվի առնելով  սովորողի կարիքները։ Մեկ այլ բան է երբ սովորողը իրեն հանձնարարված առաջադրանքн կատարում է որպես պարտականություն, մեկ այլ բան է երբ այն կատարվում է սիրով։ Այս դեպքում վերջնարդյունքը շատ ավելի լավ է լինում։

Աշոտ Բլեյանի ձևակերպումը

Հիմա ես կխոսեմ ինձ սիրելի ու հասկանալի բանից, իսկ դա հանրային կրթության մեջ անհատն է՝ իր ազատություններով, և գլխավորը, որ այդ ազատությունները դրսևորվում են իր ընտրության մեջ։  Եթե հանրակրթությունը դառնում է բռնության գործիք, ինձ որևէ բան չի շեղի․․․

Այսպիսի հարցադրումներ։
Հանրակրթության պետական չափորոշիչով որոշված սովորողի նվազագույն և առավելագույն բեռնվածության մեջ  կա՞ տնային աշխատանքը, ինչպես նաև ինքնակրթությունը, լրացուցիչ կրթությունը։

Ես խնդրեցի իմ ընկերներին փնտրել պետական կրթական չափորոշիչներում, նաև արդեն ներկայացված փոփոխություններում, բայց․․․ մենք շրջանցել ենք այդ հասկացությունները։ Եվ երբ ասում ենք սովորողի ուսումնական աշխատանք, ապա միայն պարտադրանքն ենք հասկանում։ Ուսուցումը չի դառնում անհատի գործը։ Պետք է այս ամենին նույն լրջությամբ վերաբերել, ինչպես ասենք պետական բաղկացուցիչին։ Մեր բոլոր առաջարկներն այս մասին են, ի վերջո, ի՞նչ է տնային աշխատանքը։ Եթե այդքան մոնիտորինգ ենք անում, ապա նաև պարզենք, թե միջին հաշվով սովորողը տանն ինչքան ժամանակ է ծախսում շարունակելու դպրոցական պետական կրթական ծրագրով աշխատանքը ։

Փորձենք հասկանալ լրացուցիչ կրթության, ինքնակրթության ժամանակը որտե՞ղ է։ Ինչո՞ւ անձի սիրով արված գործը միշտ դարձնում ենք երկրորդական, առաջին հերթին միշտ պարտականությունն է։ Սովորողն էլի շարունակում է չօգտագործել իր ներքին աստվածատուր ռեսուրսը։ Անընդհատ խոսում ենք այդ ռեսուրսից, բայց հանրակրթությունը արհամարհանքով, մեջքով է նայում սրան։ Ցավով արձանագրում եմ մարդու  կյանքի ժամանակը, որ սովորողն ուզում է ինքնուրույն օգտագործել։ Խնդրում եմ այս կտրվածքով նայել դպրոցների գործունեությունը։

Սա հնարավորություն կտար այս նոր ձևավորվող կենտրոնները դիտել որպես լրացուցիչ կրթության կազմակերպման կենտրոններ, և բնակավայրերը, որ առաջ համայնքներ էին, հիմա բնակավայրեր, ազատ լինեին այդ բեռից, սա կստիպի վերանայել այն կազմակերպումը, որ գոյություն ունի կրթության մեջ։

Ուսուցման, դասավանդման և դասավանդում սովորեցնելու մասին․ Ջորջ Պոյա

Ուսուցման, դասավանդման և դասավանդում սովորեցնելու մասին։ Ջորջ Պոյա

Ըստ իս ուսուցիչը նախ և առաջ դերասան է հետո նոր ուսուցիչ։ Միայն գիտելիքը բավարար չէ դասավանդելու համար։ Յուրաքանչյուր աշակերտ յուրովի է, և պետք է յուրաքչյուր աշակերտին անհատական մոտեցում ցուցաբերել։ 

Ուսուցիչը իր առջև դնում է նպատակ, որին պետք է հասնել տարբեր մեթոդների, տարբեր մոտեցումների օգնությամբ։։ Յուրաքանչյուր առարկա սովորցնելուց առաջ պետք է սովորողի մոտ զարգացնել այն հմտությունները, որոնց օգնությամբ սովորողը կկարողանա ավելի լավ տրիապետել տվյալ առարկային։ Սովորողների  մոտ զարգացնել մտածելու կարողություններ, հետքրքրություն տվյալ առարկայի նկատմամաբ։ 

«Այն, ինչը հարկադրված եք եղել ինքներդ հայտնաբերել, թողնում է ձեր մտքի մեջ մի շավիղ, որից կրկին կկարողանաք օգտվել, երբ դրա անհրաժեշտությունը կառաջանա»․ սեփական հետազոտությունը կատարելով սովորողը ունենում է գաղափար տվյալ թեմայի վերաբերյալ ր և կարողանում է կատարել ավելի դիպուկ դիտարկումներ։ Սովորողին պետք է տալ դրդապատճառ, որպեսզի նա ցուցաբերի ավելի մեծ եռանդունություն տվյալ առաջադրանքը կատարելու համար։ 

Բորիս Բիմ-Բադի «Ինչու և ինչ ենք սովորեցնում դպրոցում»․ հոդվածի քննարկում

Ինչ և ինչու ենք սովորեցնում դպրոցում

Շատ հաճախ ուսումնական գործընթացը իրականացնելիս մենք ինքներս չենք հասկանում այն վտանգը, որը կարող է ի հայտ գալ ուսումնական գործընթացի ժամանակ։ Արդյոք այն ինչ սովորեցնում ենք աշակերտներին պետք է նրանց։ Ուսումնական գործընթացը կազմակերպելիս պետք է հաշվի առնել սովորողի կարողությունները և հմտությունները։ Այն ինչը օտար է սովորողի համար և իրենցից հեռու տեղեկությունների ստիպված յուրացումը կհանգեցնի այն բանի, որ սովորողը չի ունենա մնայուն գիտելիք։ 

Մուտք կրթահամալիր մանկավարժական ճամբար. օր հինգերորդ

Այսօր օրը սկսեցինք եկեղեցում մասնակից եղանք ժամերգության։ Հայ հասարակության մեջ շատ կարևոր է հոգևոր արժեքների պահպանումը, և դրա փոխանցումը սերնդեսերունդ։

Սարալանջում իրականացվեց խաղողածես, առաջին անգամ էի մասնակցում այդ գործընթացին։ Երբեմն մտածում եմ, որ հայ ժողովուրդը շատ է հեռվացել հայկական ավանդույթներից, ավանդական ծեսերից, կրթահամալիրը նպաստում է հայկական ավանդույթների պահպանմանը և հայեցի դաստիարակությանը։

Օրվա ֆոտոշարքը՝ հղումով։

Մուտքի կրթահամալիր մանկավարժական ճամբար․ օր չորրորդ

Մուտքի ճամբարի չորրորդ օրն անցկացրեցինք Քոլեջում, Տաթև Բլեյանի ուղեկցությամբ ծանոթացանք Քոլեջի նիստուկացին։ Գինիների անուշահոտ բույրը մեզ մի պահ կտրել էր իրականությունից։ Ընկեր Վարդանը այնպես պատկերավոր էր նկարագրում այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները, որ կարծես մենք ինքներս ներկա էինք այդ գործընթացներին։

Օրվա ֆոտոշարքը՝ հղումով։

Պատում

Ինչու՞ եմ որոշել դասավանդել։

Մանկավարժի մասնագիտությունը ինձ հետաքրքրել է դեռ մանկուց։ Ընտանիքում ունենք երկու մանկավարժ, լինելով մանկավարժի երեխա շատ մեծ ոգևորություն էի ապրում, երբ ինձ տեսնելով ասում էին․ «Ընկեր Մուրադյանի աղջիկն է»։ Եվ որոշել էի, որ պետք է ես էլ մանկավարժ դառնամ, որպեսզի իմ երեխան էլ հպարտանա, որ իր մայրիկը մանկավարժ է, քանի որ հպարտություն է մանկավարժի լինելը։

Ինչու՞ եմ ցանկանում աշխատել կրթահամալիրում:

Կրթահամալիրում ինձ շատ գրավեց յուրօրինակ մոտեցումը մանկավարժությանը։ Այստեղ սովորողի յուրաքանչյուր օր տարբերվում է նախորդից։ Մանկավարժը կարողանում է լինել ազատ իր գործունեության մեջ, կարողանում է ստեղծագործել և սովորողների հետ տարբեր նախագծեր իրականացնել, որը զարգացնում է սովորողի կարողությունները և հմտությունները։

Կրթահամալիրի առանձնահատկությունները։

  • Սովորողին տրվում է ատազ մտածելու հնարավորություն։
  • Այստեղ գերիշխում է սովորողի և ծնողի ցանկությունները, այլ ոչ թե պարտադրանքը։
  • Կրթահամալիրը հնարավորություն է տալիս սովորողին ճիշտ կողմնորոշվել մասնագիտության հարցում։
  • Ստեղծում է ընկերական միջավայր։
  • Սովորողին տալիս են ընտրության հնարավորություն։
  • Կրթահամալիրում ուսուցիչը ունի շատ մեծ հորիզոն իր գործունեությունը իրականացնելու համար։
  • Պահպանված են ծնող-ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները։
  • Կրթահամալիրը տալիս է ոչ միայն ակադեմիական գիտելիքներ, այլ նաև ՝ դեռահասների շրջանում պահպանել և զարգացնել դրական, հանդուրժողականության, բարոյական մթնոլորտը, ավանդույթներն ու պաշտոնական վարքագծի կանոնները,աշակերտի մոտ ձևավորել անհատական հատկանիշներ, որը թույլ կտա նրան մրցակցել իր հասակակիցների հետ կրթության, հետազոտական և տեղեկատվության տիրապետման ասպարեզում, տածել հարգանք ընտանիքի, մշակութային և մարդկային արժեքների հանդեպ, հետապնդել զարգացման և հաջողության հասնելու ցանկությունը։

Մուտք կրթահամալիր մանկավարժական ճամբար․ օր երրորդ

Մեծ սպասումներով և էմոցիներով լի օր ունեցանք այսօր։ Բացահայտեցինք Հյուսիսային դպրոցի «գանձերը», շրջեցինք դպրոցում գործող տարբեր արհեսատնոցներով։ Կրթահամալիրում անցկացրած ամեն օրը լուսավոր զգացողություններով է ամփոփվում։ Տեսականը և գործնականը գումարվում է իրար և դառնում է մի իսկական ֆոկուս միջավայր։

Օրվա ֆոտոշարքը՝ հղումով։