Դպրոցական յոթ առարկա. Ջոն Թեյլոր Գատո

Դասավանդողը զբաղվում է ուսումնական պլանները, դրանց բովանդակությունները իրագործելու նպատակով։ Առարկաները կազմվում են յուրաքանչյուր ազգի արժեհամակարգի հիման վրա։ Ուսուցիչը առարկա դասավանդելիս միտված է լինում ազդել երեխաների՝ պատկերացումներն ու գաղափարները, ինչու չէ նաև քմահաճույքները համակարգելու և զարգացնելու վրա։ Ուսումնական առարկաները չեն ընտրվում ուսուցչի կողմից դրանք պետության հանրային քննարկման հանրակրթական ծրագրեր են, որոնցով առաջնորդվում է դասավանդողը։

Երեխայի գլխին տեղատարափ անձրևի պես գիտելիքներ լցնելը դա դեռ դասավանդել չի համարվում։ Ուսուցչի նպատակն է սովորել սովորեցնելը զարգացնել սովորողների մոտ։ Դասավանդողը դուրս է գալիս ստանդարտացված առարկաների շրջանակներից, և սովորողների մոտ զարգացնում է իրական կյանքի հետ կապ ունեցող իրավիճակների ծանոթացում։

Որակյալ կրթություն ստանալու համար դպրոցական համակարգը պետք է ստեղծի երեխաներին հետաքրքրության շարժառիթ։ Յուրաքանչյուր բնագավառ պետք է նպաստի սովորողի տեղկատվական դաշտի ընդլայմանը, դասացուցակը,դասը, դարերով եկած այս նորմաները միասնակության միտում չեն դրսևորում, ինչպես օրինակ՝ հեռուստացույցի տարբեր ալիքները, որոնք միայն որևէ կարգ են ստեղծում։

Ինչու է սովորողների մոտ անտարբերության շրջանակը մեծ, որովհետև նրանք ջանք չեն գործադրում՝ հոգի դնել մի բանի հասնել։ Մրցունակ կրթություն ստաանալու նախապայմանը սեփական նախաձեռնության, նախագծեր ստեղծելն է։ Զգացմունքային կախվածությունը, կամքի ազատությունը կախված է լինում ուսուցչի բարեսրտությունից, քանի որ երեխաները ամեն ինչ կատարում են ուսուցչի թույլտվությամբ։ Երբ երեխաները ցանկանում են ազատ լինել, ուսուցիչները որակում են որպես արտոնություն, ինչն էլ երեխայի վատ պահվածքի պատճառով կարող է խլվել նրանից։

Աշխատակարգ․ հունվարի 30-փետրվարի 3

Երկուշաբթի 30.01.2023

13:30-14:30—  Աշխատանք ծեփամածիկով

14։30-15։00— Ճաշ

15։00- 16։00—  Ձմեռային խաղեր.նախագիծ

16։00- 16։ 30— Սեղանի խաղեր

16։30- 16։45— Դասարանի մաքրություն

16:50-17:00— Սովորողների ճանապարհում

Երեքշաբթի 31.01.2023

13:30-14:30— Այլընտրանքային նկարչություն

14։30-15։30 — Մուլտֆիլմի դիտում

15։30- 16։00— Ճաշ

16։00 -16։30— Ազգային երգերի ունկնդրում

16։30- 16։45 — Դասարանի մաքրություն

16:50-17:00— Սովորողների ճանապարհում

Չորեքշաբթի 01.02.2023

13։30- 14։30— Հետաքրքրաշարժ մաթեմատիկա․ նախագիծ

14։30- 15։00—  Ճաշ

15։00 — 16։30 —Հեքիաթի ընթերցում

16։30- 16։45— Դասարանի մաքրություն

16:50-17:00—  Սովորողների ճանապարհում

Հինգշաբթի 02.02.2023թ

13։30-14։30 —  Խոհանոցային գործունեություն

14։30- 15։30 —  Միջավայրի խնամք

15։30 -16։00 — Ճաշ

16։00- 16։30 — Սեղանի խաղեր

16։30- 16։45 — Դասարանի մաքրություն

16:50-17:00- Սովորողների ճանապարհում

Ուրբաթ 03.02.2023թ

13։30-14։30 —  Սովորող-սովորեցնող. բնագիտական փորձ

14։30- 15։30 — Ինտելեկտուալ խաղեր

15։30 -16։00 — Ճաշ

16։00-16։30 — Մարզական գործունեություն

16։30- 16։45— Դասարանի մաքրություն

16:50-17:00—  Սովորողների ճանապարհում

Ուսումնական 3-րդ շրջանի ամփոփում

Փետրվար ամսվա հաշվետվություն

Մարտ ամսվա հաշվետվություն

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների մայիսյան 18-րդ հավաքի ամփոփում

Ուսումնական 2-րդ շրջանի ամփոփում

Ճամբարային առաջին շաբաթ․ հունվարի 9-13

Ճամբարային երկրորդ շաբաթ․ հունվարի 16-20

Ճամբարային երրորդ շաբաթ․ հունվարի 23-27

Սովորող-սովորեցնող. բնագիտական փորձ

Ձմեռային խաղեր.նախագիծ

Հետաքրքրաշարժ մաթեմատիկա․ նախագիծ

Բնագիտատեխնիկական ստուգատես 2023․  «Իմ բույսը, իմ կենդանին»

Հունվարյան ճամբար. մարմնամարզություն

Հունվարյան ճամբար․ այլընտրանքայի նկարչություն

Ազգային խաղերով քաղաքային թափառումներ

Հունվարյան ճամբար. սեղանային խաղեր

Ազգային խաղերով քաղաքային թափառումներ

Ճամփորդության վայրը՝ Կասկադ համալիր

Ճամփորդության օր, ժամ․ 26․01․2022 10։00-13։30

Մասնակիցները՝

Հարավային դպրոց-պարտեզի 3․3 դասարան

Ղեկավար՝ Արաքս Հովհաննիսյան

Օգնական՝ Մարիամ Մնացականյան

Սովորողների թիվը՝ 18

Վարորդ՝ 

Մեքենա՝ 

Հարավային դպրոց-պարտեզի 2․4 դասարան

Ղեկավար՝ Գայանե Թորոսյան

Հարավային դպրոցի 2․2 դասարան

Ղեկավար՝ Մարինե Մանուկյան

Ճանապարհածախսը՝8000 դրամ։ Յուրաքանչյուր սովորող կվճարի 500 դրամ։

Ճամփորդության նպատակը

Ձմեռային ազգագրության փառատոնի շրջանակներում կազմակերպել քաղաքային թափառումներ՝ քայլքով, խաղային ֆլեշմոբերով։

Խնդիրները․

  • Առավել խորը շեշտադրել ազգային խաղերը, տարածել
  • Ներգրավել համայնքին նախագծային աշխատանքին
  • Մարզական քայլք

Նախապատրաստական փուլ․ սովորողները ճամբարի ընթացքում ընկեր Մարիամի հետ յուրացնում են ազգային երգ, պար, խաղեր, որը կներկայացնեն քաղաքային թափառումների ընթացքում։ Ազգագրության փառատոնի շրջանակներում իրականացրել ենք նաև հետևյալ նախագծերը․

  • Ազգային խոհանոց ընտանեկան նախագիծ
  • Ազգային ավանդույթներ, սովորույթներ
  • Ազգային խաղեր
  • Պարերգերի ուսուցում ձմեռային ճամբարի ընթացքում

Կուսումնասիրենք ճամփորդության երթուղին, եղանակային պայմանները, կվերընթերցենք Կասկադ համալիրի մասին տեղեկատվական նյութ։ 

Ընթացքը․ Կասկադ համալիրում կազմակերպում ենք խաղային ֆլեշմոբ, ներգրավելով որքան հնարավոր է շատ մարդկանց, փորձում ենք տարածել ազգայիը, սովորեցնել։

ծրագիրը՝ Մարիամ Մնացականյանի

Սովորողները խաղում են ազգային խաղեր․Խաղերը նույնպես խաղացել ենք թե ճամբարի ընթացքում, թե ընտանեկան դպրոցներում։

Խաղերը․

Կարմիր կոճակ
Երեխաները նստում են աթոռներին, ձեռքերը մեկնում են առաջափերն իրար կպցրած: Խաղավարը իր ափի մեջ թաքցնում է կարմիր կոճակը, մոտենում է յուրաքանչյուր երեխայի ու նրա ափի մեջ մտցնելով իր ձեռքերը կոճակը թաքուն գցում է երեխաներից
մեկի ձեռքերի մեջ: Ընթացքում կարող է որևէ խաղերգ արտասանել: Վերջացնելուց հետո
ասում է.

  • Կարմի´ր կոճակ, դո՛ւրս արի:
    Մուկ — կատու
    Երեխաները ձեռք ձեռքի տված շրջան են կազմումնախապես մեկին մուկ, մյուսին
    կատու նշանակելով: Մուկը դրսից որևէ թևամիջով ներս է մտնում և կատվին խաբս
    տալովդուրս է գալիս մեկ ուրիշ տեղով, իսկ կատուն հետապնդում է նրան և նույն տեղերով մտնելով ու դուրս գալով աշխատում է բռնել նրան և դերը նրա հետ փոխել:
    Բայց երբ մկանը շուտ բռնելու տենչով կատուն ոչ թե նախորդի անցած ճանապարհով է
    անցնում, այլ ուրիշ թևամիջով, այն ժամանակ նրան փոխարինում էր շրջանում կանգնած
    մեկը` խաղը նույնությամբ շարունակելով:

  • Խնոցի-հարոցի

Խաղում են զույգերով:
Նստած կամ կանգնած դիրքով զույգերը դեմքով իրար են նայում: Մի խաղացողի երկու
ձեռքերի մատները հագցրած են դիմացինի մատներինափը ափին կպած: -Խնոցի-հարոցի, կարագը ձեզ, թանըմեզ: կամ
-Հարի-հարի խնոցի,
Մեջդ բարի, խնոցի,
Ունկդ բարակ, խնոցի,
Մեջդ կարագ, խնոցի:
Տեքստը ռիթմիկ արտասանելով, առաջին երեխան թեքվում է առաջձեռքերը պարզելով առաջ, իսկ երկրորդ երեխան թեքվում է ետ ձեռքերը մոտեցնելով կրծքին: Ապա երկրորդ
երեխան թեքվում է առաջձեռքերը պարզելով առաջ, իսկ առաջին երեխան ետ ձեռքերը
մոտեցնելով կրծքին:

Վերմակ – ներքնակ
Խաղում են 2-ական հոգովմեծ մասամբ հոգնած մեջքները հանգստացնելու համար: Խաղացողները կանգնում են մեջքներն իրար կպցրած և երկուսի թևերը մեկը մյուսին շղթայած: Այդ դրությամբ մեկը կռանալով մյուսին առնում է իր շալակը: Շալակողի
հարցումով նրանց միջև տեղի է ունենում հետևյալ խոսակցությունը:
-Տակդ ի՞նչ կա:
-Վերմակ, ներքնակ:
Ապա շալակողն էր հարցնում:
-Վրեդ ի՞նչ կա:
-Աստղ ու լուսնյակ:
Խաղացողները կարող են կամաց-կամաց արագացնել այդ գործողությունը

Մուկն ու կատու

Հոլախաղեր

Խաղերը՝ Մարինե Մկրտչյանի մշակմամբ

Արդյունքում

  • Կունենանք ձմեռային ազգագրության փառատոնի ամփոփում
  • կտարածենք ազգային խաղերը
  • համայնքի բնակիչներին, անցորդներին մասնակից կդարձնենք մեր նախագծային աշխատանքին

Մասնակիցներ

3.3 դասարանի սովորողներ


Մասնակիցներ՝

  • Այդյան Ալեքս Ռաֆայելի
  • Բադոյան Լիա Էդգարի
  • Բաղդասարյան Ալիսա Դավիթի
  • Բաղդասարյան Սամվել Գուրգենի
  • Բայրամյան Ալեն Հարություն
  • Հակոբյան Կամիլա Արթուրի
  • Համբարձումյան Հայկ Հարությունի
  • Մկրտչյան Շուշան Դավիթի
  • Շահբազյան Լևոն Արմենի
  • Չատինյան Գագիկ Ռուբենի
  • Սահակյան Դավիթ Արտյոմի
  • Սարգսյան Անահիտ Արթուրի
  • Սարդարյան Ավետիք Տիգրանի
  • Սաֆարյան Հենրի Արամայիսի
  • Սահակյան Մարկ
  • Մուսաելյան Արսեն Տիգրանի
  • Շեիթանյան Քրիստինա

2.2 դասարանի սովորողներ

  1. Սարգսյան Արինա
  2. Բաբայան Սամվել
  3. Շիկանյան Միքայել
  4. Մկրտչյան Արամ
  5. Աբովյան Դավիթ
  6. Չաղլասյան Ալեքսանդր
  7. Խաչատրյան Ռաֆայել
  8. Երիցյան Վիգեն
  9. Այվազյան Գոռ
  10. Հովհաննիսյան Գարիկ
  11. Բեգլարյան Լիլի
  12. Մխիթարյան Սյուզաննա
  13. Ղևոնդյան Եվա
  14. Ռիթթա Զեյթունեան
  15. Թումանյան Ալեքսանդր

Հունվարյան ճամբար․ այլընտրանքայի նկարչություն

Երկարացված օրվա ճամբարականները ստեղծագործում են․․․

Յուչաքանչյուր սովորող իր պատկերացումները հանձնում է թղթին, նկարում են իրենց հույզերն ու ապրումները։ Վառ գույները խորհրդանշում են իրենց վառ պատկերացումների մասին, իրենք աշխարհը պատկերացնում են վառ գույներով։

Ֆոտոշարքը՝ հղումով։

Հունվարյան ճամբար. մարմնամարզություն

2.2 և 2.4 ջոկատները մրցում են միմյանց դեմ, պայքարում են հաղթանակի համար։ Թե՛ տղա, թե՛ աղջիկ փորձում են հաղթահարել դժվարությունները և հասնել հաղթանակի։ Ոգևորում, ուժ են տալիս միմյանց։

Ֆոտոշարքը՝ հղումով։

Ապագայի թեքումով դպրոց. Միխայիլ Պոստնիկով

ժամանակակից դպրոցներում ուսուցումը պետք կազմակերպվի այնպես, որ սովորողները կարողանան ծանոթանալ տարբեր բնագավառների հետ։ Կարողանան կատարել ուսումնասիրություններ տարբեր բնագավառների շրջանակում, որպեսզի ընտրության մեծ շրջանակում կարողանան ընտրել այնպիսի մասնագիտություն, որը նրանց հոգեհարազատ է, որը նրանք մեծ սիրով և ոգևորությամբ կկատարեն։

Հաճախ ծնողների միջամտությամբ, երեխան ընտրում է այնպիսի մասնագիտություն, ինչպես ծնողն է ցանկանցել։ Այս դեպքում կյանքի մի նոր՝ ինքնուրույն փուլում մարդիկ կարող են մեծ սթրես ապրել, և ծնողի հրահանգով մասնագիտության ընտրությունը կարող է մեծացնել սթրեսի ռիսկը, քանի որ երեխան սովորում է մի բան, ինչը չի սիրում։

Արդի ժամանակներում բուհերում մեծացել է ընդունվողների թիվը, քանի որ բոլորը միայն մտածում են բարձրագույն կրթություն ստանալու մասին, սակայն շատ դեպքերում այդ ամենը արվում է միայն սոցիալական միջավայրում հաստատվելու համար։ Սակայն չպետք է մոռանանք որ յուրաքանչյուր բնագավառ իր ուրույն տեղն ունի մեր կյանքում, եթե չլինեին դերձակները մենք նոր հագուստ չէինք ունենա, մեր կոշիկները կմաշեին և նորի հնարավորություն չէինք ունենա եթե չլինեին կոշկակարները։ Ըստ իս յուրաքանչյուր մարդ պետք է զբաղվի այն բանով, ինչը իրեն ավելի հոգեհարազատ է և սիրելի։

Սովորեցրու քեզ մտածել: Էդվարդ դը Բոնո

Սովորողների քննադատական մտածողությանը խթան են հանդւսանում գլխավորը երկրորդականից զատելը, նախագծային աշխատանքների կազմակերպումը, ուղորդված ընթերցանությունը, ճանաչողական դաշտի ընդլայնումը։

Արդի ժամանակներում կրթական բնագավառների բաղկացուցիչ մաս է արժեքային համակարգի զարգացումը։ Ուսուցչի գորլունեության մեծ ձեռքբերում է սովորողների ուշադրության կենտրոնացումը, կարդացածի, տեսածի, լսածի հիման վրա սեփական կարծիք արտահայտելը։

Մենք՝ դասավանդողներս, շարունակ փորձում ենք սովորողների մոտ ձևավորել մեզ հեշտ թվացող գիտելիքներ, նրանց ուղեղի մեջ կապարել կարողություն և մտություն, առանց հաշվի առնելու նրանց հնարավորությունների չափը։ Մտածողության մեջ մենք փորձում ենք ճանաչել կաղապարները, նշում երբ ճանաչողականություն ենք ունենում։ Կարծրատիպերի կիրառումը մտածողության գործընթացի մի մաս է։

Մտածողության մի գործընթաց է ուսուցչի դիրքորոշումը՝ որպես հետախուզող, կամ որպես մասնակից։ Այս շարժման մեջ որպես մեթոդ օգտագործվում է սադրանքը։Շարժումը կարող է ուղեկցվել հրագանգով, կամ ուշադրությունը կենտրոնացնելու պահանջով։

Հունվարյան ճամբար. սեղանային խաղեր

Սովորողների սիրելի զբաղմունքներից մեկը դա խաղն է, սակայն խաղը պետք է կազմակերպել անյպես որպեսզի խաղի միջոցով սովորողը մի բան սովորի, կարողանա խաղի ընթացքում հարգել ընկերներին, համբերատար լինել։ Սեղանային խաղերը սովորողների մոտ զարգացնում են մի շարք կարողություններ և հմտություններ։

Ֆոտոշարքը՝ հղումով։