Լողափնյա ճամբար․ ամփոփում

Լողափնյա ճամբար․ օր առաջին

Լողափնյա ճամբար․ օր երկրորդ

Լողափնյա ճամբար․ օր երրորդ

Լողափնյա ճամբար․ օր չորրորդ

Լողափնյա ճամբար․ օր հինգերորդ

Լողափնյա ճամբար․ օր հինգերորդ

Չնայած նրան, որ շաբաթվա վերջին օրն է, կարծես թե մեզ համար շաբաթը նոր է դեռ սկսվել, քանի որ ճամբարականները շատ մեծ ոգևորությամբ էին եկել։

Այսօր տեղի ունեցավ «Պոչատ աղվես» ստվերային թատրոնի ներկայացումը, ներկա էին դպրոցի սովորողները, ծնողները, ուսուցիչները։ Շատ գեղեցիկ կարողացան ներկայացնել ճամբարականները, մենք բոլորս մեծ բավականություն ստացանք, որից հետո վազեցինք լողալու։

Ճամբարականների հետ միասին ունեցանք հիշարժան, հետաքրքիր և ուսանելի ամառային գեղեցիկ օրեր։

Ֆոտոշարքը՝ տեսաֆիլմում։

Լողափնյա ճամբար․ օր չորրորդ

Առավոտյան ընդհանուր պարապմունքը բոլորիս նոր ուժ փոխանցեց, նոր օրը ավելի առույգ սկսելու համար, որից հետո խնամեցինք մեր շրջակա միջավայրը։ Չէ որ մենք ինքներս բնության մի մասնիկն ենք, և անգամ ամենաչնչին աղբը կարող է վտանգ հանդիսանալ մեր առողջության համար։

Քանի որ օրը սկսել ենք երգ ու պարով, շարունակեցինք նաև ազգային երգ ու պարով․․․

Ֆոտոշարքը՝ տեսաֆիլմում։

Լողափնյա ճամբար․ օր երրորդ

Նորից պայծառ և արևոտ օրը ժպտաց մեզ․․․ ճամբարականների հետ միասին այսօր պատրաստվում ենք «Պոչատ աղվես» ստվերներով թատրոնի ներկայացմանը, քանի որ ճամբարականները արդեն շատ լավ քաջատեղյակ էին հեքիաթին, ավելի հեշտ եղավ աշխատանքը նրանց հետ։ Նախաճաշեցինք ու վազեցինք լողավազան հովանալու։ Մենք բոլորս շատ ենք սիրում քաղցրավենիքներ, սակայն մեզանից շատ դրանք սիրում են փոքրիկները, ճամբարականների հետ միասին պատրաստեցինք համեղ փքաբլիթներ, համեղեցինք շոկոլադով և լողափին համտեսեցինք։

Ֆոտոշարքը՝ տեսաֆիլմում։

Լողափնյա ճամբար․ օր երկրորդ

Լողափնյա ճամբարի երկրորդ օրը ավելի հագեցած էր, ունեցանք շատ հետաքրքիր պահեր ճամբարականների հետ, զրուցեցինք յուրաքանչյուր ճամբարական պատմում էր իր նախասիրությունների մասին, որից հետո մի լավ լողացինք մեծ և ընդարձակ լողավազանում, գտանք այնպիսի իրեր որոնք վերամշակման կարիք ունեն, լսեցինք երաժշտություն, խաղացինք մաթեմատիկական խաղեր և լավ հոգնած գնացինք տուն։

Ֆոտոշարքը՝ տեսաֆիլմով։

Լողափնյա ճամբար․ օր առաջին

Ամառային թոհուբոհից կտրվելով, Հարավային դպրոցում մի խումբ ճամբարականներ վայելում են իրենց ամառային օրերը։ Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, երգեցինք ու պարեցինք։ Շատ կարևոր է սովորողների տրամադրվածությունը ամառային ճամբարին, այդ իսկ պատճառով ճամբարականների հետ միասին կազմակերպեինք տարբեր զվարճալի խաղեր, լիքը լողացինք, ճաշեցինք և ուրախ տրամադրությամբ վերադարձանք տուն, սպասում լի, քանի որ մեզ դեռ շատ հետաքրքիր օրեր են սպասվում։

Տեսանյութ մեր ճամբարային առաջին օրվանից։

Լողափնյա ճամբար. հունիսի 26-30

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, երևանցի, Երևանում հյուր, մարզերից դիմող սովորողներ։

Անցկացման վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Գործունեությունը՝ կերպարվեստ, երգ, պար, ռիթմիկա, թատրոն, կինոդիտում, ընթերցանություն, լող, հեծանվավարություն, ազգային խաղեր, շախմատ, ուրախ մաթեմատիկա, խոհանոցային գործունեություն, այցելություն մշակութային վայրեր, ճամփորդություն:

Առաջին հանդիպումը՝ հունիսի 26

Հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Ծով.Իսակովի 56

Ջոկատավար՝ Գայանե Խաչատրյան

Էլ. հասցե՝ gayane.xachatryan@mskh.am

Հեռախոս՝ 094399504 (Viber, WhatsApp)

Ճամբարականների համար պարտադիր է ամեն օր լողազգեստ, սրբիչ, լողաթափ և ջրային գլխարկ ունենալը:

Հունիսյան ճամբարի նախագծի բովանդակություն.

Հունիսի 26. երկուշաբթի

• 9:00-9:20 -Ճամբարականների ընդունում, հաշվառում, ընդհանուր պարապմունք

• 9:20-11:00- Քաղաքային թափառումներ, քայլք Բանգլադեշում

• 11-00-11:20-Նախաճաշ

•11:20-12:55-Ազգային երգ ու պար

• 13:00-13:40-Լող

• 14:00-14:30-Ճաշ

• 14:30-15:10-Սեղանի խաղեր՝

շախմատ, լոտո, դոմինո

15:10-16։00-Բակային խաղեր

16:00-16։30-Ճամբարական տարածքի մաքրում

16։30-17։00-Ճամբարականների տուն ճանապարհում

Հունիսի 27.երեքշաբթի

• 9:00 -9:20-Ճամբարականների ընդունում, հաշվառում, առավոտյան ընդհանուր պարապմունք

• 9:30-11:00-Արվեստի փառատոնի շրջանակներում այց Քանդակի դպրոց

  • 11:00-11:20-Նախաճաշ

• 11:20-12:35-Հին իրերի վերամշակում, նոր գաղափարների իրագործում

• 12:35-12:55-Լող

• 13:00-13:45-Լուսանկարչական պլեներ

• 14:00- 14:30-Ճաշ

14:30- 15:10-Ֆիլմի դիտում

15:10-16:00-Միջավայրի խնամք

16:00-16։30-Ճամբարական տարածքի մաքրում

16։30-17։00-Ճամբարականների տուն ճանապարհում

Հունիսի 28. չորեքշաբթի

• 9:00 -9:20-Ճամբարականների ընդունում, հաշվառում, առավոտյան ընդհանուր պարապմունք

• 9:30-11:00- Ազգագրական փառատոնի շրջանակներում այց ինժեներական ատեղծագործության լաբորատորիա

• 11:20-13:00-Ընթերցանություն

11:00-11:20-Նախաճաշ

• 12:35-12:55-Լող

• 13:00-13:45-Բնագիտական փորձ

• 14:00- 14:30-Ճաշ

14:30- 15:10-Ուրախ խոհանոց, քաղցր բամբակների պատրաստում

15:10-16:00-Միջավայրի խնամք

16:00-16։30-Ճամբարական տարածքի մաքրում

16։30-17։00-Ճամբարականների տուն ճանապարհում

Հունիսի 29. հինգշաբթի

• 9:00-9:20-Ճամբարականների ընդունում, հաշվառում, Առավոտյան ընդհանուր պարապմունք

9։20-11:00 Քայլք-ճամփորդություն կրթահամալիրի Ուսումնական Ագարակ

• 11:00-11:45-Հետաքրքրաշարժ մաթեմատիկա

• 12:00-12։30-Նախաճաշ

• 12:30-13:10-Լող

• 13:10-14:00-Ընթերցանություն

14:00-14:30-Ճաշ

• 14:30-15:10-Տեխնոլոգիակսն աշխատանք

•15:10-16:00-Լող

16:00-16։30-Ճամբարական տարածքի մաքրում

16։30-17։00-Ճամբարականների տուն ճանապարհում

Հունիսի 30.ուրբաթ

• 9:00-9:20-Ճամբարականների ընդունում, հաշվառում, առավոտյան ընդհանուր պարապմունք

• 9:20-11:00 —Արվեստի փառատոնի շրջանակում խեցեգործության վարպետաց դաս

• 11:00-12:00- Երաժշտական խառնաշփոթ

• 12:00-12:30 -Ճաշ

• 12:30- 13:10 -Այլընտրաքային նկարչություն

  • 13:10-14:00-Լող
  • 14:00-14:30-Ճաշ
  • 14:30-16:00- Մեդիա ուրբաթ
  • 16:00-16։30-Ճամբարական տարածքի մաքրում
  • 16։30-17։00-Ճամբարականների տուն ճանապարհում