Լրացուցիչ կրթության ճամբարի մասնակիցները կրթահամալիրի Ուսումնական Ագարակում

Լրացուցիչ կրթության ճամբարի մասնակիցների հետ այցելեցինք կրթահամալիրի ուսումնական ագարակ։ Սովորողները շրջեցին ագարակում, կային սովորողներ, ովքեր առաջին անգամ էին ագարակում և շատ մեծ ոգևորություն ապրեցին՝ տեսնելով ագարակի կենդանիներին։

Սովորողները խնամեցին Մաշային, ձիավարեցին, սիրեցին ձիերին։ Ներառական կրթություն ստացող սովորողի հետ կատարեցինք ձիավարության հիպոթերապիա, Դանիելը իրեն շատ երջանիկ էր զգում, կարողացավ ձիու վրա նստաց հաշվել թվերը։

Օրվա մասին՝ տեսանյությում։

Ձիավարություն, հիպոթերապիայի սեմինար պարապմունք Ուսումնական ագարակում

Ձիավարության հիպոթերապիայի պարապմունքների ժամանակ ծանոթացանք, թե ինչպես պետք է աշխատենք սովորողների հետ՝ հիպոթերապիան կատարելիս։ Այս պրոցեսի ընթացքում շատ կարևոր է մեր կողմից հոգատար և բարեխիղճ վերաբերմունքի ցուցաբերումը։ Յուրաքանչյուր սովորողին պետք է ցուցաբերել անհատական մոտեցում։

Օրվա տեսանյութը՝ հղմամբ։

Հիպոթերապիայի տեսական դասընթաց

Ձիավարության 12 պարապմունքներից հետո հաջորդ փուլը Հիպոթերապիան է։ Այսօր մեկնարկեց Հիպոթերապիայի սեմինարը։ Պարապմունքի ընթացքում ընդհանուր տեղեկություններ ստացանք թերապիայի բուժական կիրառության, օգտակարության, հակացուցումների մասին։ Քննարկեցինք հարցեր`աշխարհում արդեն դրական արդյունքներ գրանցած թերապիայի օրինակները Հայաստանում կիրառելու մասին։

Ձիավարություն, հիպոթերապիայի սեմինար պարապմունք Ուսումնական ագարակում

Նախագիծն այստեղ։

Ուսումնական ագարակում այսօր տեղի ունեցավ մեր հերթական ձիավարության, հիպոթերապիայի սեմինար պարապմունքը։ Սեմինարի ընթացքում խնամեցինք ձիերին, սանձեցին, թամբեցին և ձիավարեցին։ Ծանոթացանք ձիավարության կանոներին, ավելի լավ ուսումնասիրեցինք ձիավարության տարածքը։

Այսօր խնամում և ձիավարում էինք Ջեննիին, ով մի քիչ կամակոր է, սակայն շատ գեղեցիք և հմայիչ ձի է։ Ձիավարությունը չի սկսվում և ավարտվում միայն ձի թամբելով, շատ կարևոր է այն հուզական և բարեհամբյուր վերաբերմունքի ցուցաբերումը, որով կկարողանանք ձիերին ավելի մոտ լինել։

Ստորև ներկայացված է մեր հիանալի օրվա տեսաֆիլմը։