Թումանյանական օրեր, տեխնոլոգիական աշխատանք. ամփոփում

Երկարացված օրվա ճամբարականների հետ միասին կոճակներով պատրաստեցինք Թումանյանական հեքիաթների հերոսներին․․․

Յուրաքանչյուր սովորող ստեղծագործում է, ստեղծում իր սիրելի հերոսներին։ Թումանյանի հեքիաթները մեզ յուրաքանչյուրիս համար դարձել են շատ հարազատ և սիրելի։

Օրվա մասին՝ հղումով։

Թումանյանական օրեր, տեխնոլոգիական աշխատանք

Նախագծի նպատակը՝ սովորողների մոտ ստեղծագործական հմտությունների զարգացում

Նախագծի խնդիրները՝

  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • ստեղծագործական պատկերավորման հմտությունների զարգացում

Նախագծի մասնակիցները՝ երկարացված օրվա ճամբարականներ։

Իրականացման ժամանակահատվածը՝ փետրվար ամիս

Անհրաժեշտ գործիքները՝  գունավոր թղթեր, կոճակներ, սոսինձ, մկրատ։

Ընթացքը՝ սովորողները կոճակներով պատրաստում են Թումանյանական հեքիաթների հերոսներին, ամրացնում են թղթի վրա։

Ամփոփում՝ Թումանյանական օրեր, տեխնոլոգիական աշխատանք. ամփոփում

Ապարանջաններ․ տեխնոլոգիական աշխատանք

Նախագծի նպատակը՝ սովորողների մոտ ստեղծագործական հմտությունների զարգացում

Նախագծի խնդիրները՝

  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • ստեղծագործական պատկերավորման հմտությունների զարգացում

Նախագծի մասնակիցները՝ երկարացված օրվա ճամբարականներ։

Իրականացման ժամանակահատվածը՝ նոյեմբեր ամիս

Անհրաժեշտ գործիքները՝  գունավոր թելեր, ուլունքներ, տարբեր գունագեղ իրեր։

Ընթացքը՝ սովորողները իրենք են հորինում և ստեղծագործում նոր ապարանջաններ։ Անհրաժեշը իրերի օգնյությամբ սկսում են գործել, հյուսել, պատրաստել ապարանջաններ։

Ամփոփում՝ Ապարանջաններ տեխնոլոգիական աշխատանք․ ամփոփում

Գունագեղ կրիաներ․ տեխնոլոգիական աշխատանք

Նախագծի նպատակը՝ սովորողների մոտ ծեփամածիկով աշխատելու ունակության զարգացում

Նախագծի խնդիրները՝

  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • ստեղծագործական պատկերավորման հմտությունների զարգացում

Նախագծի մասնակիցները՝ երկարացված օրվա ճամբարականներ։

Իրականացման ժամանակահատվածը՝ նոյեմբեր ամիս

Անհրաժեշտ գործիքները՝  թղթեր (գունավոր, տարբեր հաստության ու չափի), կավ, պլաստիլին, ընկույզի կեղև։

Ընթացքը՝ սովորողները մաքրում են ընկույզի կեղևը՝ առանձնացնում են, իսկ հետո պլաստիլինի օգնությամբ պատրաստում են գեղեցիկ, գունագեղ կրիաներ։

Ամփոփում՝

 «Ես» ապագայում նախագծի ամփոփում

«Ես» ապագայում նախագիծի շրջանակում սովորողները ներկայացնում են ինչ մասնագիտություն են ընտրել, ինչ են ուզում դառնալ ապագայում։ Յուրաքանչյուր սովորող ծեփամածիկի օգնությամբ պատրաստում է իր մասնագիտությունը։ Մեծ հետաքրքրությամբ և ոգևորված սովորողները պատմում են ինչ մասնագիտություն են ընտրել, նրացից մեծ մասը ուզում են դառնալ բժիշկ։ Սովորողներից մեկը նշեց․ «Ես ուզում եմ բժշկել բոլոր փոքրիկներին, որ ոչ-մի երեխա չհիվանդանա»։ Շատ մեծ և կարևոր դեր ու նշանակություն ունի դպրոցը սովորողի մասնագիտական կողմնորոշման գործում, և մեր պարտականություններից մեկը նրանց ճիշտ ուղի ցույց տալն է։