Սովորեցնող մեքենայի կարճ, ուրախ կյանքը: Ջոն Դյուի

Շատ հաճախ նոր ստեղծվող իրերը մեզ թվում են շատ հետաքրքիր, որոնցով կարծես թե կարելի է հիանալ մի ամբողջ կյանք, սակայն մենք ինքներս շատ լավ հասկանում ենք, որ ամեն բան մի օր դառնում է անհետաքրքիր։ Մարդ էակն է այդպիսին, մենք ուզում ենք միշտ լինել հրամայողի դերում, որն էլ շատ հաճախ բերում է հւասթափությունների։

Մենք ամբողջ կյանքի ընթացքում փորձում ենք հասնել մի բանի որը մեզ ավելի ինքնավստահ կդարձնի։ Այդ ամենը շատ հեշտ և հասանելի քան մենք պատկերացնում։ Փոքր երեխան ով նայում է տարբեր լեզուներով մուլտֆիլմեր, ավելի արագ է յուրացնում այդ լեզուները։ Երեխաները փորձում են տարբեր հնարներ գտնել մեծերի հետ հաղորդակցվելու համար, այդ իսկ պատճառով նրանք անգիտակցաբար ընդունակում են դիմացինի ասածները։

Շատ կարևոր է ցանկությունը որևէ գործում…

Մենք փորձում ենք ամեն ինչ անել կատարյալ, ուրիշի հաճոյությանը արժանանալու համար, սակայն հաշվի չենք առնում մեր ցանկությունները։ Այն աշխատանքը որը կատարվում է մեծ սիրով և մեծ ցանկությամբ, հասնում է ավելի մեծ արդյունքի։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է սովորողնի ցանկությունները, չպետք է մենք հանդիմանանք այլ պետք է փորձենք օգնել նրանց, անգամ եթե որոշ ժամանակ հետո նրանք հասկանան որ դա չէ այն ինչը նրանք ուզում ենք, համենայն դեպս նրանք կհասկանան, որ մենք կարևորում ենք իրենց ցանկությունները։

Ամառային ուսումնական ճամբար 29.05-02.06

Դասվարներ` Մարինե Մանուկյան, Գայանե Թորոսյան

Երկարացված օրվա կազմակերպիչ՝ Գայանե Խաչատրյան

Ճամբարային օրերին անհրաժեշտ ուսումնական պարագաներ, իրեր.

Արևային գլխարկ

Մարզահագուստ

Մարզակոշիկ

Լողի պարագաներ/լողազգեստ, ռետինե հողաթափ, գլխարկ, սրբիչ/

Ջրի շիշ․ անհատական օգտագործման համար

նոթբուք

Իրականացվող աշխատանքներ՝ 

  •  շախմատ, զարգացնոող խաղեր, կոնստրուկտորներ, լեգոներ
  • խաղ-ներկայացում
  • կենդանիների խնամք
  • համագործակցային դասեր
  • ուրախ խոհանոց
  • Ուսումնահայրենագիտական ճամփորդություններ
  • Մարզական մրցաշարեր, լող, հեծանիվ, վազք
  • Ճամբարային միասնական տոնախմբություններ
  • Հունիսի 1 «Կոմիտասյան հունիսի 1»

Երկուշաբթի 29.05.2023

13:30-14:30— Սեղանի խաղեր

14։30-15։00— Ճաշ

15։00- 16։00— Տեխնոլոգիական աշխատանք՝ թղթե պարագաներ

16։00- 16։ 30— Հանելուկներ

16։30- 16։45— Դասարանի մաքրություն

16:50-17:00— Սովորողների ճանապարհում

Երեքշաբթի 30.05.2023

13:30-14:30—  Բնագիտական փորձ

14։30-15։30 — Միջավայրի խնամք

15։30- 16։00— Ճաշ

16։00 -16։30— Բակային խաղեր

16։30- 16։45 — Դասարանի մաքրություն

16:50-17:00— Սովորողների ճանապարհում

Չորեքշաբթի 31.05.2023

13։30- 14։30— Լող

14։30- 15։00—  Ճաշ

15։00 — 16։30 — Ուրախ խոհանոց

16։30- 16։45— Դասարանի մաքրություն

16:50-17:00—  Սովորողների ճանապարհում

Հինգշաբթի 01.06.2023թ

13։30-14։30 —  Տոնական եռուզեռ, պաղպաղակի օր

14։30- 15։30 —  Պղպջակախաղ բակում

15։30 -16։00 — Ճաշ

16։00- 16։30 — Լող

16։30- 16։45 — Դասարանի մաքրություն

16:50-17:00- Սովորողների ճանապարհում

Ուրբաթ 02.06.2023թ

13։30-14։30 —  Ձեռագործ աշխատանքներ

14։30- 15։30 —Զարգացնող խաղեր

15։30 -16։00 — Ճաշ

16։00-16։30 — Հեքիաթի ընթերցում

16։30- 16։45— Դասարանի մաքրություն

16:50-17:00—  Սովորողների ճանապարհում

Արշակունիներ

Արտաշեսյաններից հետո Հայաստանը կառավարող հաջորդ
արքայատոհմը Արշակունիներն էին։

19297_b


Արշակունյաց արքայատոհմը շատ նշանավոր թագավորներ է տվել. Տրդատ I,
Վաղարշակ, Տրդատ III Մեծ, Արշակ II, Պապ, Վռամշապուհ և ուրիշներ։  Երևանի փողոցներից մեկը, ի պատիվ հայ Արշակունի թագավորների, այդպես էլ կոչվում է` Արշակունյաց պողոտա։ Արշակունյաց արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանում շատ նշանավոր գործեր են կատարվել։ Այսպես, Վաղարշակ թագավորը հիմնադրել է Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքը, որն այսօր էլ կա։
Տրդատ III Մեծի օրոք Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունվեց որպես պաշտոնական կրոն։ Տրդատ Մեծի որդին`Խոսրով Կոտակը, Հայաստանի մեկ ուրիշ մայրաքաղաքի`Դվինի հիմնադիրը եղավ։
Նույն արքան է հիմնել նաև Խոսրովի անտառը, որ մինչև օրս էլ կա և
պահպանվում է որպես արգելոց։
Գառնիի տաճարը կառուցվել է Տրդատ I Արշակունու օրոք (66-88թթ.)։ Այն
նվիրված էր հայոց հեթանոսական Միհր աստծուն:

Տրդատ Առաջին
Արշակունյաց արքայատոհմի իշխանության հաստատումը  Հայաստանում դժվարին եղավ: Մինչ այդ Մեծ Հայքի թագավորությունն ավելի շատ Հռոմեական կայսրության ազդեցության տակ էր, և Հայաստանում իշխում էին Հռոմի նշանակած մարդիկ: Տրդատը, հայ ավագանու համաձայնությամբ մտավ Հայաստան որպես Մեծ Հայքի թագավոր: Հռոմեական պետության համար դա անընդունելի էր, և շատ չանցած` Հռոմի ու Պարթևստանի միջև պատերազմ սկսվեց: Շուրջ տասը տարի տևած պատերազմն ի վերջո ավարտվեց հետևյալ համաձայնությամբ. Տրդատը ճանաչվում է Հռոմի կողմից որպես հայոց թագավոր, բայց թագը նա պետք է ստանար Ներոն կայսեր ձեռքից: Դրան համապատասխան` 65թ. Տրդատը մեծ թիկնազորով մեկնեց Հռոմ, թագադրվեց Ներոնի կողմից և 66թ. վերադարձավ Հայաստան: Այդպես Հայաստանում հաստատվեց Տրդատ I Արշակունու և հետևաբար` Արշակունյաց արքայատոհմի գահակալությունը (66-428թթ.): Տրդատ I-ը վերականգնեց պատերազմի ընթացքում ավերված Արտաշատ մայրաքաղաքը, վերակառուցեց Գառնի ամրոցը:Ներոն կայսրը հասկանում էր, որ էլ չի կարող գրավել Հայաստանը և ստիպված էր գոնե լավ հարաբերություններ ունենալ հայ թագավորի հետ:
Տրդատ III Մեծ
Տրդատ I-ի նշանավոր հաջորդներից էր Տրդատ III Մեծը(298–330թթ.):
Արշակունյաց արքայազն Տրդատը` ապագա Տրդատ III Մեծը, մանուկ հասակից մեծանում ու դաստիարակություն է ստանում Հռոմում։ Այստեղ նա ռազմական արվեստ է սովորում, հմտանում զենքի գործածության մեջ։ Ֆիզիկական մեծ ուժով ու ճարպկությամբ օժտված Տրդատը հաճախ էր մասնակցում կրկեսային մրցումների և միշտ հաղթանակով ավարտում դրանք։ Տրդատը նաև քաջ ռազմիկ էր ու խիզախ պատերազմող։Տրդատ III-ը խոհեմ և հեռատես քաղաքական գործիչ էր։ Ճիշկողմնորոշվելով ստեղծված իրավիճակում՝ նա կարևոր և վճռական քայլ է կատարում. 301թ.` նրա օրոք Հայաստանը պետականորեն ճանաչում է քրիստոնեությունը։ Հայոց առաջին կաթողիկոս է դառնում Գրիգոր Լուսավորիչը:

«Համբարձում» ծիսական-երաժշտական ճամփորդություն.բարձունքի հաղթահարում

Ճամփորդության օրը՝ 23.05.2023

Ժամը՝ 10:00-16:00

Երթուղի՝ Երևան-Օհանավան-Ուշի

Եղանակ՝ ըստ mes.am-ի

Հեռավորություն՝ 32,6 կմ, 40 րոպե

Կանգառներ՝

Առաջին կանգառ՝ Օհանավան՝ Հովհաննավանք

Երկրորդ կանգառ՝ Ուշի՝ Սուրբ Սարգիս վանք

Մասնակիցները՝ Հարավային դպրոցի 2.2, 2.4 դասարանի սովորողներ և ծնողներ

Պատասխանատուներ՝ Գայանե Թորոսյան, Մարինե Մանուկյան

Օգնականներ՝ Գայանե Խաչատրյան, Սյուզաննա Դանիելյան

Վարորդ՝ Պետրոս Գևորգյան, հեռ՝ 091-71-33-65

Վարորդ՝ Ալեքսանյան Միքայել, հեռ․՝ 099-57-01-02

Երաժշտության պատասխանատու՝ Մարիամ Մնացականյան

Մայիսի 23- ին Հարավային դպրոցի 2.2 և 2.4 դասարանի սովորողները և ծնողները , մայիսյան 18-րդ հավաքի շրջանակներում կիրականացնենք համագործակցային աշխատանք և «Համբարձման ծեսը», կտոնենք միասին՝ բարձունքը հաղթահարելով։

Նպատակը՝ Հանրապետության տոն․ բարձունքի նվաճում, Համբարձում ազգային ծեսի իրականացում։

Խնդիրները

  • Նոր բարձունքի նվաճում
  • Հայրենագիտական և աշխարհագրական գիտելիքների հարստացում
  • համագործակցություն ձնողների հետ
  • Համբարձման ծեսի իրականացում
  • Իրար լսելու, լրացնելու, շարունակելու մշակույթի ձևավորում:
  • Խմբով աշխատելու- ճամփորդելու կարողությունների զարգացում, ներկայացում.
  • Խաղային-երաժշտական կարողությունների զարգացում, ներկայացում.

Ընթացքը՝

Նախապատրաստական փուլ․սովորողների հետ քննարկում ենք մեր ճամփորդության նպատակը, ծանոթանում ենք տարածքին, տեղեկություններ հավաքում բարձունքի մասին։

Վերհիշում ենք ճամփորդական և անվտանգության կանոնները։

Սովորողները պատրաստում են պայուսակները, ներկայացնում անհրաժեշտ պարագաները։

Ծեսին նախապատրաստվելիս՝

  • սովորել Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր`

 Վիճակի երգ,Հե՛յ, իմ նազան՛ իմ նազան՜յ, արևը, արևը և պարերգեր, պարեր: 

  • սովորել պատրաստել Վիճակի տիկնիկ  
  • սովորել պսակ հյուսելու տարբերակներ
  • որոշել գործողությունների հաջորդականությունը, կազմել նախնական սցենարը

Համբարձման նյութեր և տեսանյութեր՝

Համբարձումը նախակրթարանում
Համբարձման երգերի փաթեթ

Ճամփորդող սեբաստացի կամ ճամփորդությանը նախապատրաստվելիս՝

Ընտանեկան դպրոցներում սովորողները նույնպես սկսում են նախապատրաստվել ճամփորդությանը: Իրականացնում են հետևյալ նախագծերը՝

  • Իմ ճամփորդական ուսապարկը
  • Ճամփորդական բրդուճներ

Սովորողը կարող է ընտրել: Ընտանեկան դպրոցում պատրաստում են տեսանյութեր, որոնց ընթացքում սովորողը պատմում-ներկայացնում է, թե ինչ է անհրաժեշտ ունենալ ուսապարկում ճամփորդության մեկնելիս:Որպես առանձին տեսանյութ կամ շարունակություն՝կարող են պատմել-ներկայացնել, թե ինչպես են պաատրաստում իրենց բրդուճները….

Մեկնում Հարավային դպրոցից 09։30, առաջին կանգառը՝ Օհանավան՝ Հովհանավանք՝ շրջայց, տարածքին, պատմությանը ծանոթացում, շարականների կատարում եկեղեցում։ Ապա շարունակում ենք ճանապարհը դեպի Ուշի՝ Սուրբ Սարգիս վանք։ Բարձունքի հաղթահարումից հետո, բացօթյա պլեներ և մարզական գործունեություն, ապա համեղ ընդմիջում։ Վերադարձը՝ 15։00

Երաժշտական ցանկ՝

  • Արև արև, եկ եկ
  • Արև, արև դուրս արի
  • Հե՜յ, իմ նազան 
  • Մանի ասեմ ու շարեմ
  • Այ , արևը, արևը
  • Հոյ Մարիամ 
  • Համբարձում է , գարուն է
  • Աղջկերք պար բռնեցեք

Սովորողներն ուսապարկում պետք է ունենան

  • արևապաշտպան գլխարկ
  • ջուր
  • խոնավ և չոր անձեռոցիկ
  • ալկոգել
  • աղբի տոպրակ, ձեռնոց

2.4 դասարանի սովորողներ


Աստղիկ Հովհաննիսյան
Էլֆիկ Հովսեփյան
Մհեր Մանուկյան
Մարիամ Սարգսյան
Զորիկ Հովսեփյան
Հասմիկ Երեմյան
Քրիստ Պետրոս
Գիսանե Հովհաննիսյան
Սոնա Գրիգորյան
Ռոբ Նավոյան
Լորա Հարությունյան
Վիկա Զոհրաբյան
Առնո Պողոսյան
Ալեքսանդրա Վասիլևա
Դանիել Վարդանյան

2․2դասարանի սովորողներ

  1. Սարգսյան Արինա
  2. Մարտիրոսյան Մարիա 
  3. Շիկանյան Միքայել 
  4. Մկրտչյան Արամ 
  5. Աբովյան Դավիթ 
  6. Չաղլասյան Ալեքսանդր 
  7. Խաչատրյան Ռաֆայել 
  8. Երիցյան Վիգեն  
  9. Տեր- Դավիթյան Դանիել 
  10. Հովհաննիսյան Գարիկ  
  11. Բեգլարյան Լիլի  
  12. Մխիթարյան Սյուզաննա 
  13. Ղևոնդյան Եվա  
  14. Ռիթթա Զեյթունեան  
  15. Թումանյան Ալեքսանդր

Պատրաստի ֆիլմերը դասվարը կտեղադրի դասարանական բլոգում:

Արդյունք՝

Հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների մայիսյան 18-րդ հավաքի ամփոփում

Սուրբ նեղուցի վանք

Աշխատակարգ․ մայիսի 2-5

Աշխատակարգ․ մայիսի 8-12

Աշխատակարգ․ մայիսի 15-19

Աշխատակարգ․ մայիսի 22-27

Ռեզինով խաղ

«Համբարձում» ծիսական-երաժշտական ճամփորդություն.բարձունքի հաղթահարում

Աշխատակարգ․ մայիսի 22-27

Երկուշաբթի 22.05.2023

13:30-14:30— Լեզվագործունեություն

14։30-15։00— Ճաշ

15։00- 16։00— Խաղում ենք շախմատ

16։00- 16։ 30— Ազատ գործունեություն

16։30- 16։45— Դասարանի մաքրություն

16:50-17:00— Սովորողների ճանապարհում

Երեքշաբթի 23.05.2023

13:30-14:30—  Տեխնոլոգիական գործունեություն

14։30-15։30 — Ինտելեկտուալ խաղեր

15։30- 16։00— Ճաշ

16։00 -16։30— Բակային խաղեր

16։30- 16։45 — Դասարանի մաքրություն

16:50-17:00— Սովորողների ճանապարհում

Չորեքշաբթի 24.05.2023

13։30- 14։30— Անհատական աշխատանք

14։30- 15։00—  Ճաշ

15։00 — 16։30 —  Բակային խաղեր

16։30- 16։45— Դասարանի մաքրություն

16:50-17:00—  Սովորողների ճանապարհում

Հինգշաբթի 25.05.2023թ

13։30-14։30 —  Ծեփամածիկով աշխատանք

14։30- 15։30 —  Մուլտֆիլմի դիտում

15։30 -16։00 — Ճաշ

16։00- 16։30 — Հեծանվավարություն

16։30- 16։45 — Դասարանի մաքրություն

16:50-17:00- Սովորողների ճանապարհում

Ուրբաթ 26.05.2023թ

13։30-14։30 —  Ազատ գործունեություն

14։30- 15։30 —Զարգացնող խաղեր

15։30 -16։00 — Ճաշ

16։00-16։30 — Հեքիաթի ընթերցում

16։30- 16։45— Դասարանի մաքրություն

16:50-17:00—  Սովորողների ճանապարհում

Երվանդ Քոչար

Նկարիչ — արձանագործ Երվանդ Քոչարի /1899 — 1979/ ստեղծագործական ժառանգությունը   XX  դարի  Ավանգարդ արվեստի ամենահետաքրքիր երևույթներից է: 1923 – 1936 թթ. Փարիզում նա ստեղծեց արվեստ, որն իր անունը դասեց այն մեծերի շարքում, որոնցով պայմանավորված է եվրոպական Ավանգարդն ու համաշխարհային կերպարվեստի հետագա ընթացք: Քոչարը Տարածական նկարչության  հիմնադիրն է.  պլաստիկ – գեղարվեստական նոր արտահայտչաձև, որը ներառում է ժամանակը որպես լրացուցիչ չորրորդ չափ:

Հայ արվեստագետը ցուցադրվել է ժամանակի խոշորագույն վարպետներիª  Պիկասոյի, Բրակի, Արպի, Բրանկուզիի, Լեժեի, Կիրիկոյի և մյուսների կողքին: 1936 թ. Քոչարը ներգաղթեց ԽՍՀՄ. հետևեցին բանտ, ստեղծագործական մեկուսացում, ինչն, անտարակույս, ազդեց Քոչարի ստեղծագործական ընթացքի վրա, բայց այս դեպքում գործեց հակազդման օրենքը: Իր դերն ունեցավ նաև 50-60-ականների խրուշչովյան «ձնհալը»… Այդ ժամանակահատվածը Քոչարի երևանյան շրջանի հանճարեղ թռիչքների, արթնացած հույսերի և այդ հույսերի փլուզման ժամանակն էր: Այս ընթացքում են արարվել «Էքստազը» /1960թ./, «Պատերազմի արհավիրքը» /1962թ./, «Զվարթնոցի արծիվը» /1955թ./, «Մելանխոլիան» /1959թ./, «Կիբեռնետիկայի մուսան» /1972թ./, «Վարդան Մամիկոնյանը» /1975թ./, Հայաստանի ու հայության խորհրդանիշ դարձած «Սասունցի Դավիթը»  /1959թ./  և այլ մեծարժեք ստեղծագործություններ: Երվանդ Քոչարի թանգարանը  ստեղծվել է 1984թ.  Մաէստրոյի արվեստանոցի տեղում:

Մեծ գեղագետի գործերը ներկայացված են աշխարհի բազմաթիվ թանգարաններում, սակայն միայն այստեղ կարելի է հնարավորինս ամբողջական պատկերացում կազմել արվեստագետի անցած ողջ ստեղծագործական ճանապարհի մասին. ցուցադրվում են «Թիֆլիսյան», «Փարիզյան», «Երևանյան» շրջանների գեղանկար, գրաֆիկ, քանդակ աշխատանքները, սեղմումով գործեր, մոնումենտալ քանդակների պլանշետներ, մանրակերտեր, DVD-ներ: Միայն այստեղ և Փարիզի Պոմպիդու կենտրոնում կարելի է տեսնել քոչարյան արվեստի այն հրաշքը, որ կոչվում է  «Տարածական նկարչություն»: Ներկայացված են նաև Ավանգարդի մեծերի հետ Քոչարի առնչությունների մասին վկայող հազվագյուտ փաստաթղթեր և մեծարժեք վավերագրեր:

Երվանդ Քոչարի թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման ու պրոպագանդման կարևորագույն կենտրոն է:    ​

Աշխատակարգ․ մայիսի 15-19

Երեքշաբթի 15.05.2023

13:30-14:30—  Տեխնոլոգիական գործունեություն

14։30-15։30 — Ինտելեկտուալ խաղեր

15։30- 16։00— Ճաշ

16։00 -16։30— Բակային խաղեր

16։30- 16։45 — Դասարանի մաքրություն

16:50-17:00— Սովորողների ճանապարհում

Երեքշաբթի 16.05.2023

13:30-14:30—  Տեխնոլոգիական գործունեություն

14։30-15։30 — Ինտելեկտուալ խաղեր

15։30- 16։00— Ճաշ

16։00 -16։30— Բակային խաղեր

16։30- 16։45 — Դասարանի մաքրություն

16:50-17:00— Սովորողների ճանապարհում

Չորեքշաբթի 17.05.2023

13։30- 14։30— Անհատական աշխատանք

14։30- 15։00—  Ճաշ

15։00 — 16։30 —  Բակային խաղեր

16։30- 16։45— Դասարանի մաքրություն

16:50-17:00—  Սովորողների ճանապարհում

Հինգշաբթի 18.05.2023թ

13։30-14։30 —  Ծեփամածիկով աշխատանք

14։30- 15։30 —  Մուլտֆիլմի դիտում

15։30 -16։00 — Ճաշ

16։00- 16։30 — Հեծանվավարություն

16։30- 16։45 — Դասարանի մաքրություն

16:50-17:00- Սովորողների ճանապարհում

Ուրբաթ 19.05.2023թ

13։30-14։30 —  Ազատ գործունեություն

14։30- 15։30 —Զարգացնող խաղեր

15։30 -16։00 — Ճաշ

16։00-16։30 — Հեքիաթի ընթերցում

16։30- 16։45— Դասարանի մաքրություն

16:50-17:00—  Սովորողների ճանապարհում

Բագրատունիներ

Բագրատունյաց արքայատոհմի կառավարման ժամանակ
Հայաստանը մեծ վերելք ապրեց։


Բագրատունիների օրոք է Անին հռչակվել է մայրաքաղաք և դարձել ժամանակի խոշոր քաղաքներից մեկը։ Կառուցապատվել ու  ընդարձակվել են Կարսը և տասնյակ այլ քաղաքներ։ Հիմնադրվելեն այնպիսի նշանավոր վանքեր, ինչպիսիք են Հաղպատը, Սանահինը, Տաթևը։

Անկախության վերականգնումը

7-րդ դարի առաջին կեսին արաբական ցեղերը միավորվեցին ու ստեղծեցին Արաբական խալիֆայությունը։ Կարճ ժամանակում արաբները հսկայական նվաճումներ կատարեցին: 7-րդ դարի վերջին Արաբական խալիֆայությունը կարողացավ իրեն ենթարկել նաև Հայաստանը։ Դրանից հետո շուրջ մեկուկես հարյուրամյակ հայ ժողովուրդը պայքարում էր օտար տիրապետությունից ազատվելու համար։ Այդ ընթացքում բազմաթիվ ապստամբություններ եղան, որոնք գլխավորում էին Մամիկոնյանները, Բագրատունիները և իշխանական այլ տոհմերի ներկայացուցիչներ։
Անկախության  համար պայքարը լիովին հասավ իր նպատակին միայն 9-րդ դարի վերջերին, երբ Արաբական խալիֆայությունը ճանաչեց Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը:
Պայքարը հաջողությամբ չէր ավարտվի, եթե չլիներ Բագրատունի իշխանների և հատկապես Աշոտ Բագրատունու հմուտ կառավարումը։ 855թ. երիտասարդ Աշոտ Բագրատունին դարձավ հայոց իշխան: Կարճ ժամանակում, հմտորեն օգտագործելով իրեն
տրված իրավունքները, նա կարողացավ հասնել Հայաստանից
խալիֆայությանը տրվող հարկերի նվազեցմանը: Հայոց բանակի թիվը հասավ 40 հազարի:
Աշոտ Բագրատունին կարողացավ նաև բարեկամություն հաստատել Բյուզանդական կայսրության հետ։ Աշոտ Բագրատունու 30-ամյա կառավարման արդյունքը փառավոր էր. 885 թվականին խալիֆայությունը թագ ուղարկեց Աշոտ
Բագրատունուն` դրանով իսկ ճանաչելով Հայոց անկախ պետության գոյությունը։
Աշոտ I Բագրատունին (885-890թթ.) դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և Բագրատունիների արքայատոհմի հիմնադիրը։

Աշոտ I-ին հաջորդեց նրա որդին` Սմբատ I-ը, որը շարունակեց հոր քաղաքականությունը։ Սմբատ I-ի օրոք գրեթե ամբողջ Մեծ Հայքը մտավ Բագրատունյաց թագավորության մեջ։ Հայոց երկրի հզորացումը, սակայն, հանգիստ չէր տալիս Արաբական խալիֆայությանը, որը ցանկանում էր վերականգնել Հայաստանի նկատմամբ ունեցած իր գերիշխող դիրքը։ Սկսվեց կռիվների ու ավերածությունների երկարատև մի ժամանակաշրջան, որն ավարտվեց
Սմբատ I-ի զորքերի պարտությամբ։

Աշոտ II Երկաթ 

10-րդ դարի սկզբին արաբների դեմ պայքարի գլուխ կանգնեց թագաժառանգ Աշոտը, որը հայտնի է Աշոտ Երկաթ անունով։
Աշոտ II-ի օրոք (914-928թթ.) Հայաստանը լիակատար անկախության
հասավ։ Բաղդադի խալիֆը Աշոտ II-ին ճանաչեց շահնշահ` արքայից արքա։ Սուրբ Խաչ նշանավոր եկեղեցին կառուցվելէ 10-րդ դարի սկզբներին` Վասպուրականի թագավոր
Գագիկ Արծրունու օրոք, Վանա լճի Աղթամար կղզում։
Բագրատունիների մայրաքաղաք հռչակվեց Կարսը, որը կարճ ժամանակում կառուցապատվեց ու դարձավ նշանավոր քաղաք։ Աբասի որդին` Աշոտ III Ողորմածը, հզորացրեց բանակը և ամրապնդեց երկրի պաշտպանությունը։ Աշոտ III-ի օրոք տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունը
նոր մայրաքաղաքի հիմնադրումն էր։ 961թ. նա արքունիքը Կարսից տեղափոխեց Անի,
որը հռչակեց Հայաստանի մայրաքաղաք։ Անին ընդարձակվեց,
կառուցապատվեց, պարսպապատվեց և դարձավ հռչակավոր քաղաք:

Գագիկ Առաջին
Բագրատունյաց Հայաստանն իր առավելագույն հզորությանը
հասավ Գագիկ I-ի օրոք (990-1020թթ.)։ Գագիկ I-ը վերակառուցեց
երկրի ռազմական ուժերը, զորքի թվաքանակը հասցրեց 100
հազարի։ Բանակի հրամանատարությունը հանձնվեց տաղանդավոր
զորավար Վահրամ Պահլավունուն։
Գագիկ թագավորի օրոք կառուցվեցին բազմաթիվ եկեղեցիներ,
տաճարներ, պալատական և այլ շինություններ։ Դրանցից
նշանավոր էին Անիի Կաթողիկե և Գագկաշեն եկեղեցիները`
հայտնի ճարտարապետ Տրդատի նախագծով, Մարմաշենի Վահրամաշեն
եկեղեցին, այլ տաճարներ, պալատներ, ամրոցներ։
Բագրատունյաց Հայաստանը հզորության ու վերելքի շրջան էր
ապրում։

Գագիկ I-ից հետո, սակայն, այդ վերելքն ընդհատվեց. գահի համար պայքար սկսվեց նրա որդիների միջև, խախտվեց երկրի կայունությունը։
Երկրի ներքին անկայունության և արտաքին հարձակումների հետևանքով 1045թ. բյուզանդական բանակը գրավեց Անին։
Անիի Բագրատունիների թագավորությունը անկում ապրեց:Չնայած դրան` իրենց գոյությունը պահպանեցին Սյունիքի,  Լոռու և այլ փոքր թագավորություններն ու հայկականիշխանական տները: Բացի դրանից` ընդամենը մի քանի տասնամյակ հետո՝ 11-րդ դարի վերջերին հայ ժողովրդին հաջողվեց ստեղծել պետականության նոր կենտրոն Միջերկրական ծովի ափին` հեռավոր Կիլիկիայում։