Գրաֆիկ դիզայնի նախագծային ուսուցում

ՏՏ նորարարություններ ակումբի մասնակիցները շարունակում են իրենց՝ Գրաֆիկ դիզայնի նախագծային ուսուցում նախագծի շրջանակում Figma գործիքի ուսուցումը։

Յուրաքանչյուր սովորող ցուցաբերում է մեծ հետաքրքրություն և ոգևորություն, փորձում են ինքնուրույն ստեղծել իրենց լոգոտիպերը։

Օրվա մասին՝ հղմուվ։

Figma գործիքի գործիքակազմ

Պատկերների միջոցով ստեղծում ենք հետևյալ նկարը Figma գործիքի օգնությամբ։ Սովորողները պետք է ինքնուրույն կարողանան, պատկերների ճիշտ գործածման արդյունքում հավաքեն հետևյալ նկարը։

Figma ծրագրի ուսուցում

Գրաֆիկ դիզայնի ուսուցում նախագծի շրջանակում ճամբարականների հետ միասին սովորում ենք Figma ծրագիրը։ Սովորում ենք ինչպիս օգտվել այդ ծրագրից, դրա տարրերը։ Յուրաքանչյուր ճամբարական ինքնուրույն փորձում է ստեղծագործական աշխատանք կատարել Figma ծրագրի օգնությամբ։

Օրվա մասին ստորև։

Գրաֆիկ դիզայնի նախագծային ուսուցում

Ուրախ ճամբարային օրերը շարունակվում են…

Գրաֆիկ դիզայն նախագծային ուսուցման ընթացքում ճամբարականները ուսումնասիրում և սովորում են գրաֆիկ դիզայնի հիմունքները։ Ծանոթանում ենք Adobe Illsutrator և Adobe Photoshop գործիքներին։

Օրվա ֆոտոշարքը` հղմամբ:

Գրաֆիկ դիզայնի ուսուցում․նախագիծ

Մասնակիցներ՝  Հարավային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Ժամանակահատվածը՝  շուրջտարյա

Նպատակը՝ նպաստել սովորողների մոտ նորարարական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հմուտ և ճկուն գործունեության դրսևորում, ծանոթացնել սովորողներին այդ ոլորտում գործածված ծրագրերի հետ։

Խնդիրները՝ 

  • Նոր կարողությունների և հմտությունների զարգացում
  • Նորարական ծրագրերի ուսումնասիրում
  • Հետազոտական հմտություների զարգացում
  • Ինքնուրույնության դրսևորման զարգացում

Հիմնական թեմաները՝

  • Գրաֆիկական դիզայնի հիմունքները
  • Adobe Illustrator
  • Adobe Photoshop
  • Figma

Անհրաժեշտ գործիքներ՝ համակարգիչ, պլանշետ։

Ընթացքը՝  «Հանրակրթական Դիջիթեք»-ի նախագիծի շրջանակում սովորողները ծանոթանում են տեղեկատվական տեղխնոլոգիաների նորարարական ծրագրերին՝ Adobe Illustrator, Adobw Photoshop, Figma, ուսումնասիրում են տարբեր պրոդուկտներ։ Կատարում են ուսումնասիրություններ տվյալ թեմայի շրջանակում, խաղ-առաջադրանքերի միջոցով ամրապնդում են իրենց ստացած գիտելիքները։

Ամփոփում՝ կատարված աշխատանքները ներկայացվում են ֆիլմերի, նկարաշարների միջոցով։