Եռամարտի ստուգատես

Սեպտեմբերի 13-ից 16-ը տեղի ունեցավ եռամարտի ստուգատես։ Զարգացրեցինք նոր մարմնամարզության հմտություններ։ Վազեցինք, ցատկեցինք, ծանոթացանք մարմնամարզության ժամանակ պահպանվող վարքագծին։ Լողացինք փակ լողավազանում՝ թարմացանք։ Մեծ բավականություն ստացանք հեծանվավարության ժամանակ։

Ֆոտոշարքը՝ հղումով։

Բլոգային-նախագծային վերապատրաստում

Օր առաջին․ Նախ և առաջ ծանոթացանք միմյանց հետ, այնուհետև Ընկեր Նվարդը մեզ ծանոթացրեց մի քանի կրթական ծրագրերի։ Խոսեցինք կրթահամալրում տեղի ունեցող տարբեր իրադարձությունների մասին։ Անդրադարձ կատարեցինք մենք մեր հարցրերը ուղղեցինք ընկեր Նվարդին և քայլելով գնացինք դեպի Արևելյան դպրոց։ Այցելեցինք նաև Քոլեջ, Գինու և Խաղողի դպրոց ծանոթացանք կրթահամալիրի սաների աշխատանքներին։

Օրվա ֆոտոշարքը՝ հղմամբ։