Սովորեցնող մեքենայի կարճ, ուրախ կյանքը: Ջոն Դյուի

Շատ հաճախ նոր ստեղծվող իրերը մեզ թվում են շատ հետաքրքիր, որոնցով կարծես թե կարելի է հիանալ մի ամբողջ կյանք, սակայն մենք ինքներս շատ լավ հասկանում ենք, որ ամեն բան մի օր դառնում է անհետաքրքիր։ Մարդ էակն է այդպիսին, մենք ուզում ենք միշտ լինել հրամայողի դերում, որն էլ շատ հաճախ բերում է հւասթափությունների։

Մենք ամբողջ կյանքի ընթացքում փորձում ենք հասնել մի բանի որը մեզ ավելի ինքնավստահ կդարձնի։ Այդ ամենը շատ հեշտ և հասանելի քան մենք պատկերացնում։ Փոքր երեխան ով նայում է տարբեր լեզուներով մուլտֆիլմեր, ավելի արագ է յուրացնում այդ լեզուները։ Երեխաները փորձում են տարբեր հնարներ գտնել մեծերի հետ հաղորդակցվելու համար, այդ իսկ պատճառով նրանք անգիտակցաբար ընդունակում են դիմացինի ասածները։

Շատ կարևոր է ցանկությունը որևէ գործում…

Մենք փորձում ենք ամեն ինչ անել կատարյալ, ուրիշի հաճոյությանը արժանանալու համար, սակայն հաշվի չենք առնում մեր ցանկությունները։ Այն աշխատանքը որը կատարվում է մեծ սիրով և մեծ ցանկությամբ, հասնում է ավելի մեծ արդյունքի։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է սովորողնի ցանկությունները, չպետք է մենք հանդիմանանք այլ պետք է փորձենք օգնել նրանց, անգամ եթե որոշ ժամանակ հետո նրանք հասկանան որ դա չէ այն ինչը նրանք ուզում ենք, համենայն դեպս նրանք կհասկանան, որ մենք կարևորում ենք իրենց ցանկությունները։

Ուսուցման, դասավանդման և դասավանդում սովորեցնելու մասին։ Ջորջ Պոյա

Յուրաքանչյուր դասընթացի ժամանակ մենք պետք է հստակ սահմանենք դասընթացի բուն նպատակը, որը մեզ կուղորդի հասնել այն արդյունքին, որը սովորողների մոտ կզարգացնի կարողություններ և հմտություններ։ Միայն մաթեմատիկական տերմիները չէ որ ուսուցիչը պետք է սովորեցնի սովորողին, այլ պետք է զարգացնի տրամաբանական մտածողություն սովորողի մոտ։

Դասավանդումը արվեստ է, և մենք որպես դերասան ենք հանդես գալիս դասարանում, դերախաղի միջոցով փորձում ենք նյութը ավելի մատչելի ձևով բացատրել, քանի որ դեմքի մի փոքր միմիկան սովորողի մոտ կարող է և հիասթափություն առաջացնել, և հակառակը ոգևորություն դասի նկատմամբ։ Այդ ամենը կախված է ուսուցչի հմտությունից, ինչքանով է ուսուցիչը հմուտ իր գործում։

Շատ կարևոր է, երբ ուսուցիչը կարողանում է ձայնի տոնայնությունը ճիշտ դրսևորել, որպեսզի սովորողը ուսուցչի ձայնից անգամ հասկանա նյութի կարևորությունը։

Իմ աշխատանքային գործունեության ժամանակ ես փորձում եմ ընտրել այնպիսի մեթոդներ, որոնք տվյալ տարիքային սովորողների համար կունենա դրական արդյունք։ Շատ կարևոր է հաշվի առնել յուրաքանչյուր սովորողի կարողությունները, քանի որ յուրաքանչյուր սովորող յուրովի է ընկալում իրեն տրվածը։ Կարևոր է նաև անհատական մոտեցում ցուցաբերել այն սովորողներին, ովքեր որոշ չափանիչներով հետ են մնում իրենց ընկերներից։

Մանկավարժական ակումբ

Մանկավարժական ակումբը ինձ օգնեց ավելի լավ հասկանալ ուսուցչի գործունեությունը, ծանոթանալով օտարազգի գրողների աշխատանքներին, յուրովի պատկերացրեցինք ուսուցչի դերը հասարակության մեջ։ Ուսուցիչը ոչ միայն կրթում և դաստիարակում է սովորողներին, այլ նաև նախապատրաստում է նրանց մեծ կյանքի, որտեղ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր ուղին։ Այս դժվար փուլում մարդիկ շատ են սխալներ գործում, բայց փորձում են ոտքի կանգնել, դպրոցը այն միջավայրն է սովորողի համարը, որը օգնում է կայանալ որպես անհատ, անհատականություն։

Յուրաքանչյուր մանկավարժական հանդիպումների ժամանակ քննարկվող հարցրեը, խնդիրները մի նոր հնարավորություն էր ճանաչելու սովորողներին, նրանց ապրումները, հույզերը։ Մենք ինքներս շատ անգամ սխալվում ենք, չգիտակցելով խնդրի բուն էությունը, սակայն յուրքանչյուր տարիքային սովորողի համար այդ սխալները կարող են դառնալ լուրջ խնդիրներ, և մեր պարտքն է օգնել նրանց․ աջակցել, որպեսզի նրանք դառնան հասարակությանը պիտանի մարդիկ։

Ինչպե՞ս ենք մտածում։ Ջոն Դյուի

Հաճախ մենք դառնում ենք գերի մեր մտքերի, որոնք չեն թողնում հանգիստ ապրել, սակայն արդյոք այդ մտքերը կարող են փոխել ներկայում տեղի ունեցող իրադարձությունները այնքան էլ հավաստի չէ։ Մտքերի տարափը, որը մարդկանց տանում է դեպի այլ աշխարհ հաճախ խանգարում է մարդուն գիտակից մտածել։ Մենք փորձում ենք չմտածել շատ բաների մասին, սակայն ռեֆլեքսորեն միտքերը պտտվում են այն հարցի շուրջ, որը մեզ անհանգստացրել է։ Մենք երբեմն հորինում ենք մեզ համար այնպիսի բաներ, որոնք օգնում են թեթևացնել մեր առօրյան, սակայն պետք է գիտակցենք որ երևակայական մտքերը կարող են ավելի շատ խանգարել, քան թե օգնեն։

Նեղ իմաստով միտքը նշանակում է որևէ հենքի վրա հիմնված վստահություն, այսինքն իրական կամ ենթադրյալ գիտելիք, որ դուրս է անմիջականորեն տրվածի սահմաններից: Այն նշվում է որպես ինչ-որ բանի ընդունում կամ մերժում, որպես խելամտորեն հնարավոր կամ անհնար: Այսինքն կարող ենք ասել, որ ճիշտ շարադրված մտքերը կարող են վստահություն առաջացնել դիմացինի մոտ։ Վստահության հանգեցնող մտքերը հատուկ նշանակություն ունեն, որը դեպի ռեֆլեկտիվ մտածողություն, վստահության տեսակի, պայմանների ու բնույթի բարեխիղճ ուսումնասիրում է տանում։

Մանկական անհաջողությունների պատճառները: Ջոն Հոլթ

Հաճախ մեզ թվացող հեշտ իրադրությունները դառնում են ավելի դժվար և անհնարին թվացող։ Սակայն շատ կարևոր է թե որ կողմից ենք մենք մոտենում այդ հարցին։ Երեխաների մոտ այդ տագնապային շրջանը ավելի երկար և ոչ հաղթահարելի է թվում։ Պետք է հասկանանք որ այս կյանքում մի բանի հասնելու համար պետք է մեծ ջանքեր գործադրենք։

Սովորողների շրջանակում այն սովորողները, ովքեր չեն կարողանում հասցնել իրենց հասակակիցների հետ բախվում են մի շարք խնդիրների, սակայն շատ կարևոր է այդ խնդրի բուն էությունը հասկանալը, քանի որ դա ոչ թե անհաջողություն է, այլ աշխատանքի մեջ թերացում, որը կարելի շատ արագ հաղթահարել։

Անհաջողությունն ու հաջողությունը փոխկապակցված են, այսինքն հաջողությունը չի կարող լինել առանց որևէ անհաջողության։ Շատ կարևոր է սովորողների մոտ զարգացնել այն գաղափարը, որ անհաջողույթունը որևէ գործում կարող է բերել կյանքում մեծ հաջողության։

Մանկավարժության մեջ էլ մենք հանդիպում ենք մի շարք անհաջողությունները, որոնք որոշ դեպքերում ազդում են մեր աշխատանքի բնականոն ընթացքի վրա։ Ուսումնառության ժամանակ մենք անկախ մեզանից սովորողների մոտ առաջացնում ենք վախի, տագնապի զգացողություններ, որոնք սովորողների մի մասը հեշտությամբ է հաղթահարում իսկ մյուս մասը, իսկ մյուս մասը համարում է ևս մեկ անհաջողություն իր կյանքում։ Տագնապի ժամանակ մենք ինքներս մեզ կարող ենք հակասել շատ կարևոր է հավասարակշռություն պահպանել։ Մեծ ծավալով առաջադրանքը սովորողների մոտ առաջացնում են ձանձրույթ, անտարբերություն առարկայի նկատմամբ, այդ իսկ պատճառով է պետք է սովորողների ուշադրությունը հրավիրել բուն առաջադրանքի վրա, որը կօգնի նրանց ավելի լավ հասկանալ թեման և զգալ թեթևություն, հանգստություն առաջադրանքը վերջացնելուց հետո։

Ուսումնառության առանց ուսուցման։ Ջոն Դյուի

Ուսումնառությունն աշխարհում տարբեր տեսակետներ է առաջադրում։Որոշ մանկավարժների համար դժվար է երեխաներին բացատրել սովորելու հեշտ տարբերակները։ Մարդիկ կարծում են ժամանակը խնայելու համար կարելի է երեխաներին հնարավորություն տալ իրենք իրենց սովորեն։ Շատ մանակվարժներ փորձում են բազային կանոնավոր դասեր սովորել որպեսզի սովորեցնեն երեխաներին, շատ անգամ դրանք ձախողվում են, այստեղ առաջ է գալիս սովորել՝ սովորեցնելու համար դրույթը։ Երեխաներին դասախոսությամբ, զրույցներով և միջոցառումներով սովորեցնելը անհնարին է, քանի որ երեխաների խանդավառությունը կախված է տվյալ օրվանից։ Երեխան արթնանում է և չգիտի որն է իր հետաքրքրությունը, նա գնալու է ֆիլմ, թե թատրոն դիտելու, թե նկարչական գիրք է վերցնելու գրադարանից, որ շատ ժամանակ թերթում է նկարները դիտելու համար։ Օրինակ՝ երաժշտական դպրոց հաճախող երեխաները սիրում են նմանվել ծնողներից մեկին, որը նախկինում նվագել է իր համար, սա այն դեպքն է երբ երեխան ինքուրույն չի կարող սովորել ջութակ նվագել։

Մանկական անկարողունակության այս փուլը ապացույցն է այն բանի, որ կրտսեր տարիքում երեխաները կարող են նոր բան սովորել և կանոներ մշակել գործիքից օգտվելու նպատակով։ Մեծահասակները երեխաներից տարբերվում են նրանով , որ եթե նրանք ցանկություն են ունենում նվագելու դա իրենց հաճույք է պատճառում, և չեն սիրում երբ իրենց դասեր են տալիս։

Միջնակարգ դպրոցի մղձավանջը։ Ջոն Թեյլոր Գատո

Ուսուցիչը նախևառաջ բժշկի նման պարտավոր է ախտորոշում իրականացնել, նոր միայն հասկանա երեխայի կարիքները։ 12-ամյա կրթությունը պահանջում է երեխայի կարիքների սահմանափակում, նրանց կտրում ենք տնային ուսուցիչներից։ Դպրոցում պատրաստելով հնազանդ սովորողներ, մենք հնարավորություն չենք տալիս զարգացնել նրանց քննադատական մտածողությունը։ Սովորողները դառնում են հնազանդ, լսում են իրենց վերադասի հրամանները, սակայն ավելի մեծ հասակում չեն կարողանում քննադատաբար մտածել, չեն կարողանում պայքարել, արդյունավետ վիճել իրենց իրավունքների համար։ Չի զարգանում սովորողների ինքնուրույն մտածողությունը, մի քանիսը կարողանում են լավ դասեր քաղել, վերցնում են մեծագույն փիլիսոփաների մտքերը, սակայն չեն զարգանում, չեն ինքնազարգանում։

Պրուսական դպրոցական համակարգում նշվում էր, որ երեխաների իսկական ծնողը պետությունն է, և պետությունը կարևոր է ընտանիքից։ Սակայն ես այն կարծիքին եմ,որ ճիշտ է պետությունը մեծ դեր ունի երեխայի կրթության հարցում, այն ստեղծում եմ համապատասխան միջոցներ կրթական գործընթացը իրականացնելու համար, սակայն ծնողի անմիջական միջամտության արդյունքնում երեխան ստանում լիարժեք կրթություն։

Արդի ժամանականերում քայլ առ քայլ զարգացում է ապրում տեխնոլոգիան, որը հեշտացնում է մեր առօրյան, և դարձնում մեր կյանքը ավելի արդյունավետ, սակայն կրթական համակարգում այդ փոփոխությունները չեն գնահատվում, չեն փորձում անցնել նորարական մեթոդների, ստեղծել ավելի հարմար պայմանները սովորողների համար։

Դպրոցական յոթ առարկա։ Ջոն Գատո, 5,6,7-րդ մասեր

Երեխայի մտածողությունը ավելի խորիմաստ է, քան մեծերինը։ Խելացի երեխաներին պետք է օգնել, քան կոտրել և հակադրվել։ Երեխաների ինքնագնահատումը միշտ բարձր է լինում, ներկայիս կրթակարգը պահանջում է ուրիշներից կախված լինելը։ Ուսուցիչը պետք է գնահատի երեխայի անհատականությունը։

Երեխաներին կարելի է վստահել, սակայն մշտական հսկողության մեջ պետք է պահել։ Շատ հաճախ երբ բախվում ենք ոչ ցանկալի իրավիճակների, սովորողների հետ կոնֆլիկտների ժամանակ ծնողի կողմից ստանում ենք այնպիսի պատասխան, երբ իր երեխան անմեղ է բոլոր հարցերում, մեղավոր է տվյալ հաստատությունը, որտեղ սովորում է իր երեխան։ Շատ քիչ դեպքերում ենք տեսնում, որ ծնողը ընդունում է իր երեխայի մեղավորությունը։ Պետք է հասկանանք և ընդունենք, որ տարբեր տարիքային երեխաների մոտ գալիս է մի ժամանակաշրջան, երբ նրանք ավելի ագրեսիվ, անկառավարելի են դառնում, անգամ ծնողների հետ շփման ժամանակ ագրեսիվ վարք են ցուցաբերում։

Սովորողների պատկերացումները շատ հաճախ որոշվում են շրջապատի կարծիքներով։ Շրջապատի կարծիքը մեծ ազդեցություն կարող է ունենալ սովորողի ինքնակայացման գործում, սակայն պետք է ընդունենք որ այդ ազդեցությունը կարող է լինել և դրական, և բացասական։ Շատ կարևոր է ընդունել նաև բացասական կողմերը և հասկանալ խնդրի բուն բովանդակությունը։

Դպրոցական յոթ առարկա. Ջոն Թեյլոր Գատո

Դասավանդողը զբաղվում է ուսումնական պլանները, դրանց բովանդակությունները իրագործելու նպատակով։ Առարկաները կազմվում են յուրաքանչյուր ազգի արժեհամակարգի հիման վրա։ Ուսուցիչը առարկա դասավանդելիս միտված է լինում ազդել երեխաների՝ պատկերացումներն ու գաղափարները, ինչու չէ նաև քմահաճույքները համակարգելու և զարգացնելու վրա։ Ուսումնական առարկաները չեն ընտրվում ուսուցչի կողմից դրանք պետության հանրային քննարկման հանրակրթական ծրագրեր են, որոնցով առաջնորդվում է դասավանդողը։

Երեխայի գլխին տեղատարափ անձրևի պես գիտելիքներ լցնելը դա դեռ դասավանդել չի համարվում։ Ուսուցչի նպատակն է սովորել սովորեցնելը զարգացնել սովորողների մոտ։ Դասավանդողը դուրս է գալիս ստանդարտացված առարկաների շրջանակներից, և սովորողների մոտ զարգացնում է իրական կյանքի հետ կապ ունեցող իրավիճակների ծանոթացում։

Որակյալ կրթություն ստանալու համար դպրոցական համակարգը պետք է ստեղծի երեխաներին հետաքրքրության շարժառիթ։ Յուրաքանչյուր բնագավառ պետք է նպաստի սովորողի տեղկատվական դաշտի ընդլայմանը, դասացուցակը,դասը, դարերով եկած այս նորմաները միասնակության միտում չեն դրսևորում, ինչպես օրինակ՝ հեռուստացույցի տարբեր ալիքները, որոնք միայն որևէ կարգ են ստեղծում։

Ինչու է սովորողների մոտ անտարբերության շրջանակը մեծ, որովհետև նրանք ջանք չեն գործադրում՝ հոգի դնել մի բանի հասնել։ Մրցունակ կրթություն ստաանալու նախապայմանը սեփական նախաձեռնության, նախագծեր ստեղծելն է։ Զգացմունքային կախվածությունը, կամքի ազատությունը կախված է լինում ուսուցչի բարեսրտությունից, քանի որ երեխաները ամեն ինչ կատարում են ուսուցչի թույլտվությամբ։ Երբ երեխաները ցանկանում են ազատ լինել, ուսուցիչները որակում են որպես արտոնություն, ինչն էլ երեխայի վատ պահվածքի պատճառով կարող է խլվել նրանից։

Ապագայի թեքումով դպրոց. Միխայիլ Պոստնիկով

ժամանակակից դպրոցներում ուսուցումը պետք կազմակերպվի այնպես, որ սովորողները կարողանան ծանոթանալ տարբեր բնագավառների հետ։ Կարողանան կատարել ուսումնասիրություններ տարբեր բնագավառների շրջանակում, որպեսզի ընտրության մեծ շրջանակում կարողանան ընտրել այնպիսի մասնագիտություն, որը նրանց հոգեհարազատ է, որը նրանք մեծ սիրով և ոգևորությամբ կկատարեն։

Հաճախ ծնողների միջամտությամբ, երեխան ընտրում է այնպիսի մասնագիտություն, ինչպես ծնողն է ցանկանցել։ Այս դեպքում կյանքի մի նոր՝ ինքնուրույն փուլում մարդիկ կարող են մեծ սթրես ապրել, և ծնողի հրահանգով մասնագիտության ընտրությունը կարող է մեծացնել սթրեսի ռիսկը, քանի որ երեխան սովորում է մի բան, ինչը չի սիրում։

Արդի ժամանակներում բուհերում մեծացել է ընդունվողների թիվը, քանի որ բոլորը միայն մտածում են բարձրագույն կրթություն ստանալու մասին, սակայն շատ դեպքերում այդ ամենը արվում է միայն սոցիալական միջավայրում հաստատվելու համար։ Սակայն չպետք է մոռանանք որ յուրաքանչյուր բնագավառ իր ուրույն տեղն ունի մեր կյանքում, եթե չլինեին դերձակները մենք նոր հագուստ չէինք ունենա, մեր կոշիկները կմաշեին և նորի հնարավորություն չէինք ունենա եթե չլինեին կոշկակարները։ Ըստ իս յուրաքանչյուր մարդ պետք է զբաղվի այն բանով, ինչը իրեն ավելի հոգեհարազատ է և սիրելի։