«Ես եմ» ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝  երկարացված օրվա ճամբարականներ

Ժամանակահատվածը՝  սեպտեմբեր- հոկտեմբեր ամիսներ

Նպատակը՝ նպաստել մայրենի լեզվով սաների բանավոր խոսքի, երևակայության զարգացմանը, ստեղծագործելու, մտածածը արտահայտելու  հմտությունների զարգացմանը։ Սաների մոտ ձևավորել սեփական ես-ի հանդեպ վստահություն, զարգացնել հաղորդակցական կարողություններ։ Սաների ծնողներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Խնդիրները՝ 

  • Վերարտադրելու հմտության զարգացում
  • Երևակայության զարգացում
  • Ադապտացում միջավայրին 
  • Ինքնուրույնության դրսևորման զարգացում

Հիմնական թեմաները՝

  • Ես կարողանում եմ ( հեծանիվ վարել, լողալ…)
  • Ես կարողանում եմ նկարել paint ծրագրով
  • Նկարիր քո ամառը
  • Խոհանոցային գործունեություն
  • Իմ խաղ-խաղալիքը
  • Իմ բակը
  • Տեխնոլոգիական աշխատանք

Աշխատանքի ընթացքը՝

  • Սովորողին առաջարկվում է նկարել Paint-ով , որտեղ կներկայացնի իր անվան, ընտանիքի, նախասիրությունների, առօրյայի մասին։ 

Անհրաժեշտ գործիքները՝ համակարգիչ, պլանշետ։

Ձոն․ նախագիծ

Ժամանակահատված՝ մարտի 6-ից ապրիլի 7-ը
Մասնակիցներ՝ Երկարացված օրվա ճամբարականներ

Նպատակ՝

  • Մայրիկների համար բացիկների, ապարանջանների պատրաստում։
  • Հայեցի դաստիարակաչություն։
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում:

Խնդիրներ՝

  • Երևակայության զարգացում:
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում:
  • Մեդիահմտությունների զարգացում:
  • Ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում:
  • Հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորում՝ ուսումնական գործունեության ընթացքում:

Ընթացքը՝

Նախագծի ընթացքում յուրաքանչյուր սովորողները պատրաստում են ապարանջաններ, բացիկներ, որոնք մայրիկատոնին նվիրելու են իրենց մայրիկներին։

Նախագծի արդյունքում սովորողները ծանոթանում են նոր նյութերի հետ, կարողանում են իրենց ճաշակը (գեղեցիկի զգացումը) արտացոլել աշխատանքի մեջ։

Անհրաժեշտ նյութեր՝ մկրատ, քարտեր, ուլունքներ (տարբեր որակի, գույնի և ձևի)։

Ամփոփում՝

Արդյունքները կամփոփվեն բլոգում, ենթակայքում։

Հետաքրքրաշարժ մաթեմատիկա. ձմեռային ճամբար

Հետաքրքրաշարժ մաթեմատիկա նախագծի շրջանակում սովորողները պատրաստում են տարբեր երկրաչափական պատկերներ։ Պլաստինի և լուցկու հատիկներից սովորողները պատրաստում են տարբեր երկրաչափական պատկերներ։

Ֆոտոշարքը՝ հղումով։

Հետաքրքրաշարժ մաթեմատիկա․ նախագիծ

Մասնակիցներ՝ Երկարացված օրվա ճամբարականներ

Տևողությունը՝ 10․01․2023 — 30․01․2023

Նպատակը ՝ զարգացնել սովորողների կիթադաստիարակչական կարողունուկանությունը։

Նախագծի խնդիրները

  • Երկրաչափական պատկերների՝ եռանկյունի, քառակուսի, ուղղանկյուն, շեղանկյուն, հնգանկյուն, բուրգ, խորանարդ, պատրաստում։
  • Մաթեմատիկական խնդիրների հորինում և լուծում
  • Մաթեմատիկական խաղեր

Նախագծի նկարագրություն

Սովորողները լուցկու փայտիկներով և պլաստիլինով պատրաստում են երկրաչափական պատկերներ՝ եռանկյունի, քառակուսի, ուղղանկյուն, շեղանկյուն, հնգանկյուն, բուրգ, խորանարդ:

Հորինում և լուծում են մաթեմատիկական խնդիրներ։

Խաղում են տարբեր մաթեմատիկական խաղեր։

Արդյունքը

Հետաքրքրաշարժ մաթեմատիկա. ձմեռային ճամբար

Ձմեռային խաղեր.նախագիծ

Մասնակիցներ՝ Երկարացված օրվա ճամբարականներ

Տևողությունը՝ 10․01․2023 — 30․01․2023

Նախագծի նպատակը

Ծանոթանալ տարբեր մարզաձևերի տեսակներին, հարստացնել գիտելիքները, սովորողների մոտ ձևավորել ֆիզիկական դաստիարակություն։

Նախագծի նկարագրություն

  • Նախագծի ընթացքում սովորողները խաղում են տարբեր մարզական խաղեր։
  • Ճամփորդությունների ընթացքում տարբեր խաղերի ծանոթացում։
  • Դիտել սպորտի վերաբերյալ տարբեր պատմություններ, որոնք ունեցել են իրենց տեքստային տարբերակը, խաղերը և առաջադրանքների թերթիկը։

Ուսումնական փաթեթ

Դահուկային մրցավազք

Սահնակային սպորտ

Չմուշկավազք

Ամփոփում

Մարզական ձմեռ․ նախագիծ

Վայրը՝ հարավային դպրոց-պարտեզ

Նախագծի մասնակիցներ՝ 5․1 և 5․2 դասարանի սովորողներ

Ժամանակահատվածը՝ դեկտեմբեր-հունվար ամիսներ

Ընթացքը՝ Կծանոթանանք ազգային խաղերի ծագմանը, կխաղանք ազգային մարզական խաղեր։

Նպատակը՝ ազգային խաղեր խաղալը,տարածելը, սպորտային խաղեր, խաղային մրցաձևեր, տեխնիկական և տակտիկական տարբեր հնարքների զարգացում։

Խնդիրները՝

  • ուսումնասիրել մոռացված խաղերը
  • պարզել,թե ինչ ազգային խաղեր են խաղում բակում
  • պարզել, թե ինչ խաղեր են խաղացել ծնողները, տատիկ, պապիկները
  • տարածել այդ խաղերը
  • «Ուժախաղ» ազգային, ավանդական խաղ
  • Գոմշակռիվ
  • Թիզ ու դմբուզ
  • Պարան քաշոցի
  • Աքլորակռիվ
  • Ավանդական մրցակցային խաղեր

Որպես ինքնակրթության նյութ, առաջարկվում է ուսումնասիրել «Դպիր» մանկավարժական հանդեսում հրապարակված՝ ազգային ավանդական խաղերի մասին պատմող հոդվածը:

Ամփոփում՝

Մարզական ձմեռ․ նախագիծի ամփոփում

«Ամանորյա շունչ»․ ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝ Երկարացված օրվա ճամբարականներ

Ժամկետը՝ դեկտեմբեր

Նպատակը՝ Նախապատրաստում Ամանորին

Խնդիրները՝

  • Ստեղծագործական մտքի ձևավորում և զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում (տեսագրություն, paint նկարչական ծրագիր)
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում (մկրատով, ատրճանակ-սոսինձով, տարատեսակ նյութերով ու դրանց համադրություններով աշխատելու հմտություններ)

Ընթացքը՝ նախապատրաստական աշխատանքների կատարում․

Տեխնոլոգիա

  • Տոնական ատրիբուտների`խաղալիքների, ամանորյա զարդեր, ժապավենների պատրաստում։
  • Մրգային աղցանների, քաղցրավենիքների,թխվածքաբլիթների պատրաստում:
  • Նկարչական աշխատանքներ ջրաներկերի միջոցով։

Մեդիատեխնոլոգիա

  • Աշխատանք paint ծրագրով՝ «Ամանորյա շունչ» խորագրով պատկերների ստեղծում։

Ամփոփում՝ 

«Ամանորյա շունչ»․ ուսումնական նախագծի ամփոփում

Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն

Մասնակիցներ՝ Երկարացված օրվա ճամբարականներ

Ժամկետը՝ Նոյեմբեր

Նպատակը՝ Սովորել, ծանոթանալ կրթահամալիրի ծեսերին, իրականացնել, տարածել, սովորողներին մասնակից դարձնել ծեսերի, ազգային մշակույթի տարածմանը, պահպանմանը:

Խնդիրները՝

  • Մեդիահմտությունների զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Հետազոտելու, ուսումնասիրելու կարողությունների զարգացում
  • Բլոգավարության հմտությունների զարգացում

Ընթացքը՝ Սովորողներից յուրաքանչյուրը հարցազրույցի, պատմումի միջոցով պատմում է կրթահամալիրի մասին, իր՝ սեբաստացու մասին՝

  • Պատմի՛ր կրթահամալիրի, քո դպրոցի մասին՝
  • Դու սեբաստացի՞ ես:
  • Նկարիր Paint համակարգչային ծրագրով քո դպրոցը
  • Ո՞րն է դպրոցի քո սիրելի հատվածը, ինչո՞վ
  • Ո՞ր դասընթացն ես առավել շատ սիրում, ինչո՞ւ

Թթուդրիկի ծեսը սեբաստացու օրերին՝

Թթուդրիկի ծեսն իրականացնելու համար օգտագործելու ենք տարաներ, որոնք հետագայում զարդարվելու են սովորողների կողմից։

Մեդիահմտություն՝  տեխնոլոգիա՝ ծեփամածիկի օգնությամբ պատրաստում ենք թթվի բաղադրիչները։

Ամփոփում՝ Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն

Գունագեղ տերևաթափ․ նախագիծ

Նպատակը՝ զարգացնել սովորողների մոտ ՏՀՏ հմտություններ, զարգացնել աշխատանքային հմտություններ, զարգացնել էկոլոգիական դաստիարակություն։

Խնդիրներ`

  • մեդիահմտությունների զարգացում
  • սովորողների մոտ ձեռքբերված կյանքում կիրառել
  • մայր բնության բարիքները օգտագործել որպես դիդակտիկ պարագա

Ընթացքը՝ աշխատանքի բաշխում՝ սովորողները ՏՀՏ գործիքների միջոցով պատկերում են նախատեսվող աշխատանքների էսքիզները։ Սովորողները այգուց հավաքում են բազմապիսի տերևներ։ Յուրաքանչյուր սովորող պատրաստում է տարբեր պատկերներ և ներկայացնում է իր ստեղծած աշխատանքի պատմությունը՝ հոլովակի տեսքով։

Նախագծի մասնակիցները՝ երկարացված օրվա ճամբարականներ։

Իրականացման ժամանակահատվածը՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներ։

Անհրաժեշտ գործիքները՝ թղթեր (գունավոր, տարբեր հաստության ու չափի),սոսինձ, մկրատ, գունավոր մատիտներ, համակարգչային ծրագրեր (Paint):

Նախագծի վերջնարդյունքը՝

Գունագեղ տերևաթափ նախագիծ․ ամփոփում

Գունագեղ տերևաթափ նախագիծ․ ամփոփում

«Ես» ապագայում․ նախագիծ

Նախագծի նպատակը՝ սովորողների ինքնաճանաչման, ինքնադրսևորման, ինքնահաստատվելու կարողունակությունների զարգացում։

Նախագծի խնդիրները՝

  • սովորողների ինքնահաստատվելու կարողությունների դրսևորում
  • սեփական  «Ես»-ի նկատմամբ ինքնաճանաչում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • ստեղծագործական պատկերավորման հմտությունների զարգացում

Նախագծի մասնակիցները՝ երկարացված օրվա ճամբարականներ։

Իրականացման ժամանակահատվածը՝ շուրջտարյա։

Անհրաժեշտ գործիքները՝  թղթեր (գունավոր, տարբեր հաստության ու չափի), գուաշ, ջրաներկ, վրձին, կավ, պլաստիլին,  համակարգչային ծրագրեր (Paint,  MS Word, MS Power Point, AVS…):

Հիմնական թեմաները՝

  • «Ես»
  • «Ես» ապագայում
  • Իմ մասնագիտությունը

Ուսումնական գործունեության ոլորտները՝

Մայրենի լեզու

  • Ստեղծագործական մտքի մարզում։

ՏՀՏ

  • Աշխատում է paint ծրագրով (նկարում է իրեն ապագայում ինչպես է պատկերացնում):
  • Աշխատում է word ծրագրով (պատմում է իր մասնագիտության մասին):

Կերպարվեստ, տեխնոլոգիա

  • Ստեղծում է իր ապագա մասնագիտությունը (ջրաներկով, գուաշով, պլաստիլինով, գունավոր թղթերով։

Նախագծի վերջնարդյունքը՝

«Ես» ապագայում․ նախագիծ

 «Ես» ապագայում նախագծի ամփոփում

«Ես» ապագայում նախագիծ․ ամփոփում