Մանկավարժական ինվարիանտներ․Սելեստեն Ֆրենե

Երեխայի բնույթը ճիշտ այնպիսին է, ինչպիսին մեծինն է։

Երեխաները մեծահասակների նման ունեն աշխարհայացք և ինտելեկտ։

Մարդու բարձր հասակն ամենևին շրջապատի նկատմամբ նրա առավելության մասին չի վկայում։

Բազմազանության մեջ բոլորը հավասար են։

Դպրոցում երեխայի վարքը կախված է նրա հոգեկան խառնվածքից և առողջական վիճակից։

Երերխայի վարքը կախված է նաև սոցիալական միջավայրից։

Ոչ ոք (ո՛չ երեխան, ո՛չ մեծահասակը) չի սիրում, որ իրեն հրամայում են։

Ստիպողաբար մենք չենք կարող հասնել այն արդյունքին, որին կարող ենք հասնել սիրով և ըմբռնումով։

Ոչ ոք չի սիրում ըստ հրամանի շարք կանգնել, որովհետև դա նշանակում է կրավորաբար ուրիշի հրամանին ենթարկվել։

Կարգապահական, կազմակերպական հրահանգները չպետք է շփոթել վաչական հրամանների հետ։ Ցանկացած անհատ շրջապատում ունի իր դիրքորոշումն ու համոզմունքները։

Մահակի սպառնալիքով աշխատել մարդը չի սիրում, անգամ եթե աշխատանքն ինքնին տհաճ չէ. հենց հարկադրելն է դիմադրություն առաջացնում։

Ավելորդ բախումներից խուսափելու համար անսպասելի իրավիճակներում մանկավարժի ճիշտ կողմնորոշումն է, որը օգնում է փոխհարաբերություններ ձևավորելուն։

Յուրաքանչյուր մարդ գերադասում է ինքն ընտրել իր աշխատանքը, նույնիսկ եթե այդ ընտրությունն իրեն ձեռնտու չէ։

Աշխատանքը չպետք է կատարվի միայն որպես պարտականություն, այլ պետք է կատարվի սիրով։

Ոչ ոք չի սիրում աշխատանք անելու աննպատակ գործառույթ իրականացնել, այսինքն՝ անել գործողություններ և ենթարկվել մտահղացումների, որոնք իրեն օտար են ու անհասկանալի։

Օտար և անհասկանալի գործառույթները կարող են խոչընդոտ հանդիսանալ և՛ ուսուչի, և՛ սովորողի համար։

Պետք է հասնել նրան, որ աշխատանքը դառնա մոտիվացված։

Իմ կարծիքով աշխատանքում միշտ էլ պետք են նորարարություններ՝ այսինքն աշխատանքը պետք է դառնա այն շարժառիթը, որով մարդը կփորձի կատարելագործվել։

Անհրաժեշտ է վերջ տալ սխոլաստիկային։

Ըստ իս ժամանակակից կրթությունը ունի ավելի շատ առավելություններ և գրանցում է բազմաթիվ հաջողություններ։

Յուրաքանչյուր մարդ ձգտում է հաջողության։ Անհաջողությունն արգելակում է աշխատանքը և զրկում ոգևորությունից։

Կարծրատիպերը կոտրելու համար անհրաժեշտ է հանդուրժող վերաբերմունք, քանի որ հիասթափության պահեր բոլորի մոտ էլ լինում են։

Ոչ թե խաղը, այլ աշխատանքն է երեխայի բնական զբաղմունքը։

Երբ հաշվի է առնվում երեխայի կարիքները խաղը դառնում է իր համար աշխատանքի ռազմավարություն։

Ո՛չ հսկումն է գիտելիքների յուրացման առավել արդյունավետ ճանապարհ, ո՛չ բացատրությունը և ո՛չ ցուցադրությունը, որ ավանդական դպրոցի հիմնական գործելաձևերն են կազմում, այլ փորձարարական որոնումը` իմացության համակողմանի և բնական մեթոդը։

Խորը և կայուն գիտելիքներ տալու համար անհրաժեշտ պայմանը մոտիվացիան է, որով սովորողին կարող ենք համակողմանի գիտելինքեր և կարողունակություն զարգացնել։

Հիշողությունը, որին դպրոցն այնքան մեծ կարևորություն է տալիս, մեծ արժեք ունի այն դեպքում, եթե միացած է փորձարարական որոնման գործընթացին։

Շատ դեպքերում մենք խոսում ենք մի բանի մասին հազար անգամ, բայց տեսնում ենք մեկ անգամ և հիշում երկար ժամանակ։ Փորձարարական որոնման ժամանակ սովորողը տեսնում է իր աչքով, իր կարծիքն է կազմում տվյալ իրադարձության վերաբերյալ։

Գիտելիքները ձեռք են բերվում փորձի ճանապարհով, այլ ոչ թե, ինչպես հաճախ մտածում են, օրենքների և կանոնների ուսումնասիրությամբ։

Գիտելիքների բազա ապահովելը հիմնված է սովորողների համակողմանի զարգացվածության վրա, որի համար պետք է համալիր մոտեցում դրսևորի դասավանդողը։

Ավանդական դպրոցը զարգացնում է իրական կյանքի պահանջներից հեռու, վերացական մտածողության ունակություններ։

Մարդու մտքի թռիչքը սահմաններից կարող է դուրս լինել։ Շատ մեծ կարևորություն պետք է տալ մարդու մտածողության զարգացմանը, փնտրել այնպիսի ուղիներ, որոնք կզարգացնեն մարդու մտածողությունը։

Երեխան չի սիրում ex cathedra (լատ.՝ Ex cathedra (էքս կատեդրա)` ամբիոնից) պաշտոնական դիրքից, հեղինակության ուժով բացատրություններ լսել։

Ուսուցչակենտրոն գործընթացից աշակերտակենտրոն գործընթացին անցնելը կոտրում է բոլոր նմանատիպ կարծրատիպերը։

Երեխան այն աշխատանքից չի հոգնում, որն իր գործառնական (ֆունկցիոնալ) կենսական պահանջմունքներին է համապատասխանում։

Ուսումնական գործընթացում պետք է աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի համապատասխանի յուրաքանչյուր տարիքի սովորողների պահանջմունքներին։

Ոչ ոք` ո՛չ երեխան, ո՛չ մեծերը չեն սիրում հսկողություն և պատիժ, որը հաճախ ընկալվում է որպես արժանապատվության ոտնահարում, մանավանդ, եթե արվում է հրապարակավ։

Պատիժը չի համարվում արդյունավետ մեթոդ սովորողների բացասական կողմերը հրապարակայնացնելու համար։

Առաջադիմությանը գնահատական դնելը և աշակերտներին որակավորելը սկզբունքորեն սխալ են։

Ձևավորող գնահատումը առավել արդյունավետ է դառնում սովորողների մոտ որակ ապահովելու գործում քան միավորային գնահատումը։

Պետք է հնարավորինս քիչ խոսել։

Սովորողները հոգնում են երկար դասախոսություններից, որոնք առաջացնում են ուշադրության խանգարումներ։

Երեխան սիրում է անհատական աշխատանք կամ աշխատանք կոլեկտիվում, որտեղ իշխում է համագործակցության ոգին։

Համագործակցությունը դասարանում շատ մեծ ազդեցություն կարող է ունենալ սովորողների հոգեբանական հատկանիշների ձևավորմանը։

Դասարանում անհրաժեշտ է պահպանել կարգ ու կանոն, կարգապահություն։

Երեխայի վարքի վրա մեծ ազդեցություն է ունենում նաև ուսուցչի կողմից ցուցաբերած վերաբերմունքը։

Պատիժը միշտ սխալ է։ Այն ստորացուցիչ է բոլորի համար և երբեք չի հասնում ցանկալի նպատակին։ Դա ամենածայրահեղ միջոցն է։

Ըստ իս պատիժը այն միջոցը չէ որով կարելի է երեխային դաստիարակել։

Դպրոցի նոր կյանքը կառուցվում է համերաշխության սկզբունքով, այսինքն՝ աշակերտներին ուսուցիչների հետ հավասարապես դպրոցի կյանքի և գործունեության ղեկավարման իրավունք է տրվում։

Համերաշխությամբ դասրանում ստեղծվում է առողջ մթնոլորտ։

Դասարանի գերխտությունը միշտ էլ մանկավարժական վրիպում է։

Մանկավարժական խնդիրներ են առաջացնում դասարանի ծանրաբեռնվածությունը, վերջինիս քննարկվող նախագծերը կարող են փոխել դեպի լավը։

Դաստիարակության հիմքում անհատի արժանապատվությունն է։ Ուսուցչի և աշակերտի փոխադարձ հարգանքը դպրոցի նորացման գլխավոր պայմաններից մեկն է։

Հարգանքը սկսվում է մենք ինքներս մեզ հաշվի առնելով։ Փոխադարձ հարգանքը ստեղծում է փոխվստահություն։

Սոցիալական և քաղաքական ռեակցիաների բաղկացուցիչ մաս կազմող մանկավարժական ռեակցիան հակադրվում է առաջադիմական բարեփոխումներին։

Դժվարությունները կյանքում մարդուն դարձնում են ավելի ուժեղ, ավելի ճկուն իր գործում։

Կյանքի հանդեպ լավատեսական հավատ։

Առողջ կոլեկտիվ, կրթության ռազմավարություն ձևավորելու համար անհատի մոտ պետք է դրսևորովի լավատեսական որակներ, ինչու չէ նաև պետական հոգածություն։

Оставьте комментарий