Վրաստան

Դասի հղումը

  1. Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը:
  2. Ի՞նչ դեր ունի Վրաստանը հվ-արմ Ասիայում:
  3. Որո՞նք են Վաստանի զարգացման նախադրյալները:
  4. Գնահատեք հայ-վրացական հարաբերությունները, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ-ի համար, ի՞նչ ուղղությամբ պետք է զարգանան այդ հարաբերությունները:

Վառելիքաէներգետիկ արդյունբերություն

Դասի հղումը

  1. Քարտեզի վրա նշել նավթ, գազ և ածուխ արդյունահանող առաջատար երկրները: 
  2. Ի՞նչ դեր ունի վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը տնտեսության զարգացման գործում:
  3. Որո՞նք են վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման նախադրյալները: 

Այցելություն Փայտարվեստի թանգարան

Մասնակիցներ՝  2․3 դասարանի սովորողներ

Ժամկետը՝  Ապրիլի   25-ին, ժամը՝ 11:00-13:30

Վայրը՝ Երևան Պարոնյան 2 ՝ Փայտարվեստի Թանգարան

Նպատակը՝ Տեխնոլոգիական նոր հմտությունների ձեռքբերում, նոր  տեխնոլոգիական նյութի՝ փայտի դիտարկում, իրերի պատրաստում։

Խնդիրներ՝

  • Բանավոր խոսքի զարգացում
  • ուսումնասիրելու, դիտարկելու կարողության ձևավորում
  • տեսածի մասին կարծիք կազմելու կարողության զարգացու
  • Երթուղի՝

Վարորդ՝ Արամ Խաչատրյան 091319536
Մեքենա՝ Mersedec Sprinter 60CO077

Պատասխանատու՝ Լուսինե Հակոբյան

Օգնական՝ Գայանե Խաչատրյան

Հարավային դպրոցի  2․3 դասարանի սովորղների հետ այցելելու ենք Փայտարվեստի թանգարան, կշրջենք թանգարանում, կուսումնասիրենք աշխատանքները գիդի ուղեկցությամբ։ Կհամեմատենք մինչ այդ պատրաստած փայտյա իրերի հետ, կպարզենք ի՞նչ փայտից են պատրաստում, ի՞նչ տեխնոլոգիական գործիքներով։ Կուսումնասիրենք փորագրված աշխատանքները, նմանատիպ փորագրություններ կփորձենք ստանալ կավով աշխատելիս: Այցելությունից հետո՝ թանգարանին հարակից այգում, կիրականացնենք գարնանային ֆլեշմոբ՝ կերգենք կոմիտասյան երգեր, բերանացի կասենք Աղայանի «Ծիծեռնակ», Հ Թումանյանի «Մանուշակ» բանաստեղծությունները։

Ամոփումը՝ դասարանական բլոգում՝ ֆոտոշարերի, պատումների տեսքով:

Ճամփորդության մասնակիցներ՝

  • Աննա Մանվելյան
  • Մարիա Բաբայան
  • Լիա Սաֆարյան
  • Գրիգոր Խաչատրյան
  • Փայլակ Ավագյան
  • Էրիկ Հովհաննիսյան
  • Նարինե Գաբիկյան
  • Մարիա Մկրտչյան
  • Ալեքս Եղիազարյան
  • Կատրինա Մարկարովա
  • Նատալի Օհանյան
  • Համլետ Հակոբյան
  • Գոռ Կոստանյան
  • Դավիթ Թովմասյան
  • Աննա Մանվելյան
  • Գաբիկյան Նարինե
  • Էլեն Մկրտումյան

ԿՐԿՆԱԶԱՏԻԿԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴԴՄԱՇԵՆ ԳՅՈՒՂՈՒՄ… ԱՊՐԻԼԻ 18, 2024Թ․

Ճամփորդության նախապատրաստական փուլ

Սովորողները նախ տեղեկություններ են հավաքում Գեղարքունիքի մարզի, Դդմաշեն համայնքի մասին: Ուսումնասիրում ենք քարտեզը, ճանապարհը, գյուղերը, որոնցով անցնում է երթուղին, գետեր, պատմամշակութային կոթողներ…

17/04- Զատկական խոհանոց. սովորողների հետ պատրաստում ենք հյուրասիրության գաթաներ: Սովորղները նաև կունենան ընտանեկան խոհանոցային գործունեություն:

Երաժշտության դասավանդողի հետ կրկնում ենք զատկական երգերը, պարերգերը:

Զատկական խաղեր

Զատկական ասիկներ

Կարմիր արև քեզ, ախպեր,

Աստծու բարև քեզ, ախպեր:

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:

Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:

Տի~զ- տի~զ, Ակլատիզ, Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ:

Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:

Երաժշտական կատարումներ
Զատկական երգերի փաթեթ
հոգևոր երգեր

Տեխնոլոգիական աշխատանք

Զատկական ծառի զարդարում Դդմաշենի մանկապարտեզի սաների հետ

Իրականացրած համագործակցությունը

Մասնակիցների ցանկ

3.4 դասարան

Աստղիկ Հովհաննիսյան
Մհեր Մանուկյան
Մարիամ Սարգսյան
Հասմիկ Երեմյան
Քրիստ Պետրոս
Գիսանե Հովհաննիսյան
Վիկա Զոհրաբյան
Ալեքսանդրա Վասիլևա
Լիլի Ղազարյան
Էմիլ Աամոյան
Նատալի Քոչարյան
Էլինա Ավագյան
Նարեկ Ասատրյան
ԱռնոՊողոսյան

Այցելություն Սերգեյ Փարանջանովի թանգարան

Վայր՝ Սերգեյ Փարանջանով թանգարան
Օր՝ Մայիսի 15
Ժամ՝ 13:00-15:00

Մասնակիցներ՝ ՏՏ նորարարություններ ակումբի սովորողներ

Պատասխանատու՝ Գայանե Խաչատրյան

Վարորդ՝ Հայկ Ավանեսյան

Մեքենա` Mercedes-Benz 35SS146


Նպատակը՝ Սովորողներին հաղորդակից դարձնել մշակութային կյանքին` ձևավորելով գեղագիտական ճաշակ։

Ընթացքը՝

Նախապատրաստական աշխատանքներ

Ուսումնասիրել, տեղեկություններ հավաքել` Սերգեյ Փարաջանովի կյանքի և գործունեության մասին, hավաքած տեղեկությունները  ներկայացնել ընկերներին։ Փարաջանովի ամենաբացառիկ գործերից՝ «Նռան գույնը» ֆիլմի դիտում։

Այցելություն Սերգեյ Փարանջանովի թանգարան, կշրջենք թանգարանում, կուսումնասիրենք Փարանջանովի աշխատանքները գիդի ուղեկցությամբ, հետո կպատրաստենք կոլաժներ:

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ուսապարկ
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Ջուր-ջրաման
  • Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ

Մասնակիցներ՝

  1. Ալեքսանդրա Սիչյան
  2. Ալեքսեյ Ստեփանյան
  3. Անահիտ Սարգսյան
  4. Անգելինա Մարգարյան
  5. Արփի Հարությունյան
  6. Լիլիթ Գրիգորյան
  7. Հենրի Սաֆարյան
  8. Մարիա Սայադյան
  9. Շուշան Մկրտչյան
  10. Սմբատ Սմբատյան
  11. Սյուզան Հարությունյան
  12. Անահիտ Ավետիսյան

Սովոողները վճարում են 1700դրամ, տրանսպորտ` 600-700դրամ, թանագարանի մուտքավճար`1000դրամ:

Նախագծի ամփոփումը սովորողների բլոգներում, ենթակայքում:

Աշխատակարգ. ապրիլի 15-19

Երկուշաբթի 15.04.2024

13:35-14:30— Խոհանոցային գործունեություն

14։30-15։00— Ճաշ

15։00- 16։00— Սովորող-սովորեցնող նախագիծ

16։00- 16։ 30— Զարգացնող խաղեր

16։30- 16։45— Դասարանի մաքրություն

16:50-17:00— Սովորողների ճանապարհում

Երեքշաբթի 16.04.2024

13:35-14:30— Մուլտֆիլմի դիտում 

14։30-15։30 — Ազգային երգ ու պար

13։35- 14։30—Ձմեռային խաղեր

15։30- 16։00— Ճաշ

16։00 -16։30—Այլընտրանքային նկարչություն

16։30- 16։45 — Դասարանի մաքրություն

16:50-17:00— Սովորողների ճանապարհում

Չորեքշաբթի 17.04.2024

13։35- 14։30— Հեքիաթի ընթերցում

14։30- 15։00—  Ճաշ

15։00 — 16։30 —Այլընտրանքային նկարչություն

16։30- 16։45— Դասարանի մաքրություն

16:50-17:00—  Սովորողների ճանապարհում

Հինգշաբթի 18.04.2024թ

13։35-14։30 — Մարզական խաղեր

14։30-15։30 — Ընթերցանություն

16։00- 16։30 — Սեղանի խաղեր

16։30- 16։45 — Դասարանի մաքրություն

16:50-17:00- Սովորողների ճանապարհում

Ուրբաթ 19.04.2024թ

13։35-14։30 —  Ազգային ծիսական խաղեր

14։30- 15։30 — Ֆիլմի դիտում

15։30 -16։00 — Ճաշ

16։00-16։30 — Ընթերցանություն

16։30- 16։45— Դասարանի մաքրություն

16:50-17:00—  Սովորողների ճանապարհում

Կոմիտաս

Ամեն անգամ, որ լսում եմ այս անունը, իմ առջև պատկերանում են մեր անզուգական լեռներն ու մաքուր աղբյուրները, նրանց պաղպաջուն ջրերը։
Այդ ջրերի պես հստակ ու պայծառ է Կոմիտասի երաժշտությունը, որի ակունքները հայ ժողովրդի հոգու խորքերում են։
Կոմիտասը մեր երաժշտության հոգևոր հայրն է։

…1881 թվականն էր։ Էջմիածնի Մայր տաճարի վեհարանում, կաթողիկոսի դիմաց, կանգնած է թախծոտ ու խելացի աչքերով մի տղա։ Ասում են, որ նա որբ է,
նրան բերել են թուրքական հեռավոր հայաշատ քաղաքից՝ Գևորգյան ճեմարան ընդունելու հույսով։ Բայց… բոլոր հարցերին նա պատասխանում է թուրքերեն։ Կաթողիկոսը չգիտե ինչ անել։ Ամեն ինչ փոխվում է, երբ տղան սկսում է երգել։ Նրա զրնգուն, հիասքանչ ձայնը ստիպում է բոլոր ներկաներին հուզվել։ Կաթողիկոսի աչքերից արցունք է կաթում։ Եվ տղան
Սողոմոն Սողոմոնյանը, դառնում է Էջմիածնի հոգևոր ճեմարանի սան։ Դառնալով հոգևորական Սողոմոնը ստանում է 7-րդ դարի բանաստեղծ ու երաժիշտ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Իսկ 1895թ. դառնում է վարդապետ և այնուհետև կոչվում Կոմիտաս վարդապետ։
Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869թ. սեպտեմբերի 26-ին Օսմանյան կայսրության Կուտինա (Քյոթահիա) քաղաքում։ Նրա նախնիներն այդ քաղաք էին եկել պատմական Հայաստանի Գողթն գավառից։ Հետաքրքրական է, որ ծագումով այդ նույն գավառից էին նաև հայ մեծ երգահան Արամ Խաչատրյանի նախնիները։ Կոմիտասի հայրը Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր, միևնույն ժամանակ երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով
աչքի էր ընկնում նաև մայրը:
Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվեց տեղի չորսդասյա դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց ուսումը շարունակելու։ Սակայն Կոմիտասին չհաջողվեց ուսումն ավարտել, և չորս ամիս անց նա տուն վերադարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր….
Հայ երաժշտության պատմության մեջ Կոմիտասի վաստակն անգնահատելի է։ Դա կարելի է համեմատել միայն Մեսրոպ Մաշտոցի գործի հետ։ Եթե Մաշտոցի շնորհիվ հայ ժողովուրդն ունեցավ սեփական գիր ու գրականություն, ապա Կոմիտասի շնորհիվ վերագտավ իր սեփական երգն ու երաժշտությունը։ Լինելով հանճարեղ արվեստագետ նա կարողացավ ողջ աշխարհին ապացուցել, որ հայն ունի ինքնուրույն երաժշտություն։ Եվ այդ երաժշտությունը մաքուր է ու զուլալ, ինչպես մեր լեռներից բխող աղբյուրներն ու գետերը, հստակ է ու շիտակ, ինչպես մեր լեռները։ Սարգիս Մուրադյանի՝ Կոմիտասին նվիրված նկարը («Անտունի», 1969թ.) 118 Կոմիտասի մեծագույն ծառայությունն այն էր, որ նա հավաքեց և ուսումնասիրեց շուրջ չորս հազար ժողովրդական երգ, խմբագրեց, մշակեց ու հղկեց դրանք և վերադարձրեց ժողովրդին։ Լսելով «Ծիրանի ծառը», «Կռունկը», «Կալի երգը» և ժողովրդական այլ երգերի կոմիտասյան մշակումները մենք կարող ենք պատկերացնել, թե ինչպիսի վարպետությամբ է դրանք կատարել Կոմիտասը։
Կոմիտասի աճյունը ամփոփված է Երևանում՝ նրա անունը կրող զբոսայգու պանթեոնում։
Կոմիտասի անունն են կրում նաև Երևանի պետական կոնսերվատորիան, մեր մայրաքաղաքի գլխավոր պողոտաներից մեկը, բազմաթիվ երաժշտական խմբեր հայրենիքում և սփյուռքում։

Գրիգոր Նարեկացի

Գրիգոր Նարեկացի


Հայ գրականության պատմության մեջ բացառիկ ու անկրկնելի երևույթ է Գրիգոր
Նարեկացու ստեղծագործությունը։ Նա ապրել է 10-րդ դարում Ռշտունյաց աշխարհի գողտրիկ ու գեղատեսիլ մի վայրում։ Դա բնության մի հրաշալի անկյուն էր Վանա լճի հարավային ափի մոտ, Աղթամար և Առտեր կղզիների դիմաց, շրջապատված էր Մոկաց և Ռշտունյաց բարձրագագաթ լեռներով։ Հենց այդտեղ էր սպիտակ, սրբատաշ քարերով կառուցված Նարեկավանքը, որտեղ ապրել ու ստեղծագործել է Նարեկացին։
Քիչ հեռու կար ինը սենյակներով մի քարաժայռ, որը, ըստ ավանդության, համարվում է Նարեկացու աղոթատեղին։ Նարեկացին մեզ թողել է
բազմաթիվ տաղեր, կրոնական բնույթի գործեր և մի հանճարեղ
պոեմ, որի վերնագիրն է «Մատյան ողբերգության»։ Այս պոեմը
մեր ժողովուրդը սիրով անվանում է «Նարեկ»։ Հայ ժողովուրդը
մի առանձին սիրով է վերաբերվել «Նարեկին»։ Այն համարվել է հրաշագործ գիրք, որը կարող է փրկել մարդու և՛ հոգին, և՛ մարմինը։ «Նարեկը» համարվում էր փրկարար միջոց. դնում էին հիվանդի գլխի տակ, նրանից տարբեր հատվածներ կարդում և հավատում, որ հիվանդը կապաքինվի։ Նարեկացին հավատում
էր, որ յուրաքանչյուր մարդ, ով կկարդար իր մատյանը, կարող էր
փրկության հույս ունենալ։ Դեռևս իր ապրած ժամանակներից
Նարեկացու անունն ու գործը սրբացվել են։


Սայաթ-Նովա


Տաղով եկավ,
Ախով գնաց Սայաթ-Նովան.
Երգով եկավ,
Վերքով գնաց Սայաթ-Նովան.
Սիրով եկավ,
Սրով գնաց Սայաթ-Նովան.
Սիրով մնաց Սայաթ-Նովան։

Հայ գրականության ինքնատիպ ու հանճարեղ անուններից է Սայաթ-Նովան։ Նա սիրո և իմաստության երգիչ է, աշուղ-բանաստեղծ։ Ծնվել է 1722թ., իսկական անունն է Հարություն Կարապետի Սայադյան։ Սայաթ-Նովա աշուղական կեղծանունը պարսկերենից թարգմանած նշանակում է «երգի որսորդ»։ Սայաթ-Նովան ինքն իրեն համարում էր «խալխի նոքար», այսինքնժողովրդի ծառա։ Դեռևս անհիշելի ժամանակներից ժողովուրդների մեջ մեծ սեր են վայելել իրենց սեփական երգ ու նվագով հանդես եկող երգիչները (աշուղները։ Նրանք ոչ միայն գրում էին երգի բառերն ու երաժշտությունը, այլև իրենք էլ կատարում էին այդ երգերը որևէ երաժշտական գործիքի նվագակցությամբ։ Սայաթ-Նովայի գործիքը քամանչան էր, որը նա գովերգում է իր խաղերից մեկում («Ամեն սազի մեչըն գոված») և համարում լավագույնը բոլոր նվագարանների մեջ։ Աշուղների երգերի հիմնական թեման սերն է. սերը կնոջ նկատմամբ, սերը արդարության, ճշմարտության, բարու և գեղեցիկի նկատմամբ։ Սայաթ-Նովայի ստեղծագործության հիմնական թեման նույնպես սերն է։ Նրա ստեղծագործությունը հայ գրականության մնայուն արժեքներից է, անցած դարերը չեն կարողացել հնացնել այն։

Բագրատունիներ

Բագրատունյաց արքայատոհմի կառավարման ժամանակ
Հայաստանը մեծ վերելք ապրեց։


Բագրատունիների օրոք է Անին հռչակվել է մայրաքաղաք և դարձել ժամանակի խոշոր քաղաքներից մեկը։ Կառուցապատվել ու  ընդարձակվել են Կարսը և տասնյակ այլ քաղաքներ։ Հիմնադրվելեն այնպիսի նշանավոր վանքեր, ինչպիսիք են Հաղպատը, Սանահինը, Տաթևը։

Անկախության վերականգնումը

7-րդ դարի առաջին կեսին արաբական ցեղերը միավորվեցին ու ստեղծեցին Արաբական խալիֆայությունը։ Կարճ ժամանակում արաբները հսկայական նվաճումներ կատարեցին: 7-րդ դարի վերջին Արաբական խալիֆայությունը կարողացավ իրեն ենթարկել նաև Հայաստանը։ Դրանից հետո շուրջ մեկուկես հարյուրամյակ հայ ժողովուրդը պայքարում էր օտար տիրապետությունից ազատվելու համար։ Այդ ընթացքում բազմաթիվ ապստամբություններ եղան, որոնք գլխավորում էին Մամիկոնյանները, Բագրատունիները և իշխանական այլ տոհմերի ներկայացուցիչներ։
Անկախության  համար պայքարը լիովին հասավ իր նպատակին միայն 9-րդ դարի վերջերին, երբ Արաբական խալիֆայությունը ճանաչեց Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը:
Պայքարը հաջողությամբ չէր ավարտվի, եթե չլիներ Բագրատունի իշխանների և հատկապես Աշոտ Բագրատունու հմուտ կառավարումը։ 855թ. երիտասարդ Աշոտ Բագրատունին դարձավ հայոց իշխան: Կարճ ժամանակում, հմտորեն օգտագործելով իրեն
տրված իրավունքները, նա կարողացավ հասնել Հայաստանից
խալիֆայությանը տրվող հարկերի նվազեցմանը: Հայոց բանակի թիվը հասավ 40 հազարի:
Աշոտ Բագրատունին կարողացավ նաև բարեկամություն հաստատել Բյուզանդական կայսրության հետ։ Աշոտ Բագրատունու 30-ամյա կառավարման արդյունքը փառավոր էր. 885 թվականին խալիֆայությունը թագ ուղարկեց Աշոտ
Բագրատունուն` դրանով իսկ ճանաչելով Հայոց անկախ պետության գոյությունը։
Աշոտ I Բագրատունին (885-890թթ.) դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և Բագրատունիների արքայատոհմի հիմնադիրը։

Աշոտ I-ին հաջորդեց նրա որդին` Սմբատ I-ը, որը շարունակեց հոր քաղաքականությունը։ Սմբատ I-ի օրոք գրեթե ամբողջ Մեծ Հայքը մտավ Բագրատունյաց թագավորության մեջ։ Հայոց երկրի հզորացումը, սակայն, հանգիստ չէր տալիս Արաբական խալիֆայությանը, որը ցանկանում էր վերականգնել Հայաստանի նկատմամբ ունեցած իր գերիշխող դիրքը։ Սկսվեց կռիվների ու ավերածությունների երկարատև մի ժամանակաշրջան, որն ավարտվեց
Սմբատ I-ի զորքերի պարտությամբ։

Աշոտ II Երկաթ 

10-րդ դարի սկզբին արաբների դեմ պայքարի գլուխ կանգնեց թագաժառանգ Աշոտը, որը հայտնի է Աշոտ Երկաթ անունով։
Աշոտ II-ի օրոք (914-928թթ.) Հայաստանը լիակատար անկախության
հասավ։ Բաղդադի խալիֆը Աշոտ II-ին ճանաչեց շահնշահ` արքայից արքա։ Սուրբ Խաչ նշանավոր եկեղեցին կառուցվելէ 10-րդ դարի սկզբներին` Վասպուրականի թագավոր
Գագիկ Արծրունու օրոք, Վանա լճի Աղթամար կղզում։
Բագրատունիների մայրաքաղաք հռչակվեց Կարսը, որը կարճ ժամանակում կառուցապատվեց ու դարձավ նշանավոր քաղաք։ Աբասի որդին` Աշոտ III Ողորմածը, հզորացրեց բանակը և ամրապնդեց երկրի պաշտպանությունը։ Աշոտ III-ի օրոք տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունը
նոր մայրաքաղաքի հիմնադրումն էր։ 961թ. նա արքունիքը Կարսից տեղափոխեց Անի,
որը հռչակեց Հայաստանի մայրաքաղաք։ Անին ընդարձակվեց,
կառուցապատվեց, պարսպապատվեց և դարձավ հռչակավոր քաղաք:

Գագիկ Առաջին
Բագրատունյաց Հայաստանն իր առավելագույն հզորությանը
հասավ Գագիկ I-ի օրոք (990-1020թթ.)։ Գագիկ I-ը վերակառուցեց
երկրի ռազմական ուժերը, զորքի թվաքանակը հասցրեց 100
հազարի։ Բանակի հրամանատարությունը հանձնվեց տաղանդավոր
զորավար Վահրամ Պահլավունուն։
Գագիկ թագավորի օրոք կառուցվեցին բազմաթիվ եկեղեցիներ,
տաճարներ, պալատական և այլ շինություններ։ Դրանցից
նշանավոր էին Անիի Կաթողիկե և Գագկաշեն եկեղեցիները`
հայտնի ճարտարապետ Տրդատի նախագծով, Մարմաշենի Վահրամաշեն
եկեղեցին, այլ տաճարներ, պալատներ, ամրոցներ։
Բագրատունյաց Հայաստանը հզորության ու վերելքի շրջան էր
ապրում։

Գագիկ I-ից հետո, սակայն, այդ վերելքն ընդհատվեց. գահի համար պայքար սկսվեց նրա որդիների միջև, խախտվեց երկրի կայունությունը։
Երկրի ներքին անկայունության և արտաքին հարձակումների հետևանքով 1045թ. բյուզանդական բանակը գրավեց Անին։
Անիի Բագրատունիների թագավորությունը անկում ապրեց:Չնայած դրան` իրենց գոյությունը պահպանեցին Սյունիքի,  Լոռու և այլ փոքր թագավորություններն ու հայկականիշխանական տները: Բացի դրանից` ընդամենը մի քանի տասնամյակ հետո՝ 11-րդ դարի վերջերին հայ ժողովրդին հաջողվեց ստեղծել պետականության նոր կենտրոն Միջերկրական ծովի ափին` հեռավոր Կիլիկիայում։

Աշխատակարգ ապրիլի 8-12

Երկուշաբթի 08.04.2024

13:35-14:30—  Տեխնոլոգիական աշխատանք

14։30-15։00— Ճաշ

15։00- 16։00—  Բակային խաղեր

16։00- 16։30— Ազատ գործունեություն

16։30- 16։45— Դասարանի մաքրություն

16:50-17:00— Սովորողների ճանապարհում

Երեքշաբթի 09.04.2024

13:35-14:30— Լեզվագործունեություն

14։30-15։30 — Ճաշ

15։30-16։30 — Մուլտֆիլմի դիտում

15։30- 16։00— Ճաշ

16։00 -16։30—Սեղանի խաղեր

16։30- 16։45 — Դասարանի մաքրություն

16:50-17:00— Սովորողների ճանապարհում

Չորեքշաբթի 10.04.2024

13։35- 14։30— Խաղում ենք շախմատ

14։30- 15։15 Զարգացնող խաղեր

15։15 — 16։30 — Ճաշ

16։30- 16։45— Դասարանի մաքրություն

16:50-17:00—  Սովորողների ճանապարհում

Հինգշաբթի 11.04.2024

13։35-14։30 —  Տեխնոլոգիական աշխատանք

14։30- 15։30 —  Մուլտֆիլմի դիտում

15։30 -16։00 — Ճաշ

16։00- 16։30 — Այլընտրանքային նկարչություն

16։30- 16։45 — Դասարանի մաքրություն

16:50-17:00- Սովորողների ճանապարհում

Ուրբաթ 12.04.2024

13։35-14։30 — Սեղանի խաղեր

14։30- 15։30 —Ծեփամածիկով աշխատանք

15։30 -16։00 — Ճաշ

16։00-16։30 — Զարգացնող խաղեր

16։30- 16։45— Դասարանի մաքրություն

16:50-17:00—  Սովորողների ճանապարհում