Պատում

Ինչու՞ եմ որոշել դասավանդել։

Մանկավարժի մասնագիտությունը ինձ հետաքրքրել է դեռ մանկուց։ Ընտանիքում ունենք երկու մանկավարժ, լինելով մանկավարժի երեխա շատ մեծ ոգևորություն էի ապրում, երբ ինձ տեսնելով ասում էին․ «Ընկեր Մուրադյանի աղջիկն է»։ Եվ որոշել էի, որ պետք է ես էլ մանկավարժ դառնամ, որպեսզի իմ երեխան էլ հպարտանա, որ իր մայրիկը մանկավարժ է, քանի որ հպարտություն է մանկավարժի լինելը։

Ինչու՞ եմ ցանկանում աշխատել կրթահամալիրում:

Կրթահամալիրում ինձ շատ գրավեց յուրօրինակ մոտեցումը մանկավարժությանը։ Այստեղ սովորողի յուրաքանչյուր օր տարբերվում է նախորդից։ Մանկավարժը կարողանում է լինել ազատ իր գործունեության մեջ, կարողանում է ստեղծագործել և սովորողների հետ տարբեր նախագծեր իրականացնել, որը զարգացնում է սովորողի կարողությունները և հմտությունները։

Կրթահամալիրի առանձնահատկությունները։

  • Սովորողին տրվում է ատազ մտածելու հնարավորություն։
  • Այստեղ գերիշխում է սովորողի և ծնողի ցանկությունները, այլ ոչ թե պարտադրանքը։
  • Կրթահամալիրը հնարավորություն է տալիս սովորողին ճիշտ կողմնորոշվել մասնագիտության հարցում։
  • Ստեղծում է ընկերական միջավայր։
  • Սովորողին տալիս են ընտրության հնարավորություն։
  • Կրթահամալիրում ուսուցիչը ունի շատ մեծ հորիզոն իր գործունեությունը իրականացնելու համար։
  • Պահպանված են ծնող-ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները։
  • Կրթահամալիրը տալիս է ոչ միայն ակադեմիական գիտելիքներ, այլ նաև ՝ դեռահասների շրջանում պահպանել և զարգացնել դրական, հանդուրժողականության, բարոյական մթնոլորտը, ավանդույթներն ու պաշտոնական վարքագծի կանոնները,աշակերտի մոտ ձևավորել անհատական հատկանիշներ, որը թույլ կտա նրան մրցակցել իր հասակակիցների հետ կրթության, հետազոտական և տեղեկատվության տիրապետման ասպարեզում, տածել հարգանք ընտանիքի, մշակութային և մարդկային արժեքների հանդեպ, հետապնդել զարգացման և հաջողության հասնելու ցանկությունը։

Оставьте комментарий