Մանկավարժական ինվարիանտներ

Երեխայի բնույթը ճիշտ այնպիսին է, ինչպիսին մեծինն է։

Այո երեխան մեծահասակի նման զգում, արտահայտում է իր զգացողությունները։

Մարդու բարձր հասակն ամենևին շրջապատի նկատմամբ նրա առավելության մասին չի վկայում։

Հաճախ մենք մարդու մասին կարծիք ենք կազմում արտաքինից ելնելով, սակայն մարդու գաղափարները, մտածելակերպը կարող են շատ ավելի խորիմաստ լինել։

Դպրոցում երեխայի վարքը կախված է նրա հոգեկան խառնվածքից և առողջական վիճակից։

Երերխայի վարքը կախված է նաև դաստիարակությունից։

Ոչ ոք (ո՛չ երեխան, ո՛չ մեծահասակը) չի սիրում, որ իրեն հրամայում են։

Ստիպողաբար մենք չենք կարող հասնել այն արդյունքին, որին կարող ենք հասնել սիրով և ըմբռնումով։

Ոչ ոք չի սիրում ըստ հրամանի շարք կանգնել, որովհետև դա նշանակում է կրավորաբար ուրիշի հրամանին ենթարկվել։

Օրինակ պարի դասընթացների ժամանակ ուսուցիչը ոչ թե հրամայական տոնով պետք է սովորողներին շարք կանգնեցնի, այլ բարիացակամ վերաբերմունքով։

Մահակի սպառնալիքով աշխատել մարդը չի սիրում, անգամ եթե աշխատանքն ինքնին տհաճ չէ. հենց հարկադրելն է դիմադրություն առաջացնում։

Պետք չէ հակադրվել դիմացին միայն նրա համար որ նա չի կատարում մեր ցանկությւնները, պետք է հաշվի առնել դիմացինի ցանկությունները։

Յուրաքանչյուր մարդ գերադասում է ինքն ընտրել իր աշխատանքը, նույնիսկ եթե այդ ընտրությունն իրեն ձեռնտու չէ։

Աշխատանքը չպետք է կատարվի միայն որպես պարտականություն, այլ պետք է կատարվի սիրով։

Ոչ ոք չի սիրում աշխատանք անելու աննպատակ գործառույթ իրականացնել, այսինքն՝ անել գործողություններ և ենթարկվել մտահղացումների, որոնք իրեն օտար են ու անհասկանալի։

Օտար և անհասկանալի գործառույթները կարող են խոչընդոտ հանդիսանալ և՛ ուսուչի, և՛ սովորողի համար։

Պետք է հասնել նրան, որ աշխատանքը դառնա մոտիվացված։

Իմ կարծիքով աշխատանքում միշտ էլ պետք են նորարարություններ՝ այսինքն աշխատանքը պետք է դառնա այն շարժառիթը, որով մարդը կփորձի կատարելագործվել։

Անհրաժեշտ է վերջ տալ սխոլաստիկային։

Ըստ իս ժամանակակից կրթությունը ունի ավելի շատ առավելություններ և գրանցում է բազմաթիվ հաջողություններ։

Յուրաքանչյուր մարդ ձգտում է հաջողության։ Անհաջողությունն արգելակում է աշխատանքը և զրկում ոգևորությունից։

Սակայն ոչ բոլոր դեպքերում է անհաջողուղությունը արգելակում աշխատանքը, երբեմն մարդու մոտ առաջանում է ավելի մեծ ոգևորություն՝ հասնելու այն գագաթնակետին, որի մասին երազում է։ Մարդու մոտ մեծանում է կամքի ուժը։

Ոչ թե խաղը, այլ աշխատանքն է երեխայի բնական զբաղմունքը։

Իմ կարծիքով երեխայի համար իր աշխատանքը իր ցանկությւնների իրականացնումն է, երբ երեխան խաղում է, զբաղվում է այն բանով ինչով ցանկանում է։

Ո՛չ հսկումն է գիտելիքների յուրացման առավել արդյունավետ ճանապարհ, ո՛չ բացատրությունը և ո՛չ ցուցադրությունը, որ ավանդական դպրոցի հիմնական գործելաձևերն են կազմում, այլ փորձարարական որոնումը` իմացության համակողմանի և բնական մեթոդը։

Սովորողի կողմից կատարած հետազոտական աշխատանքները հնարավորություն են տալիս զարգացնել կարողություններ և հմտություններ։ Եվ ուսուցչի կողմից այսպես ասած «մատուցված» մնայուն չեն լինում, քան երբ սովորողը ինքն է պրպտում և գտնում։

Հիշողությունը, որին դպրոցն այնքան մեծ կարևորություն է տալիս, մեծ արժեք ունի այն դեպքում, եթե միացած է փորձարարական որոնման գործընթացին։

Շատ դեպքերում մենք խոսում ենք մի բանի մասին հազար անգամ, բայց տեսնում ենք մեկ անգամ և հիշում երկար ժամանակ։ Փորձարարական որոնման ժամանակ սովորողը տեսնում է իր աչքով, իր կարծիքն է կազմում տվյալ իրադարձության վերաբերյալ։

Գիտելիքները ձեռք են բերվում փորձի ճանապարհով, այլ ոչ թե, ինչպես հաճախ մտածում են, օրենքների և կանոնների ուսումնասիրությամբ։

Ըստ իս փորձի հիման վրա են կազմվում այդ բոլոր օրենքներն ու կանոնները

Ավանդական դպրոցը զարգացնում է իրական կյանքի պահանջներից հեռու, վերացական մտածողության ունակություններ։

Մարդու մտքի թռիչքը սահմաններից կարող է դուրս լինել։ Շատ մեծ կարևորություն պետք է տալ մարդու մտածողության զարգացմանը, փնտրել այնպիսի ուղիներ, որոնք կզարգացնեն մարդու մտածողությունը։

Երեխան չի սիրում ex cathedra (լատ.՝ Ex cathedra (էքս կատեդրա)` ամբիոնից) պաշտոնական դիրքից, հեղինակության ուժով բացատրություններ լսել։

Ամբիոնից ուսուցիչը դիտվում է որպես հրամայող և սովորողի կողմից չի ընդունվում ուսուցչի խոսքը։

Երեխան այն աշխատանքից չի հոգնում, որն իր գործառնական (ֆունկցիոնալ) կենսական պահանջմունքներին է համապատասխանում։

Ուսումնական գործընթացում պետք է աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի համապատասխանի յուրաքանչյուր տարիքի սովորողների պահանջմունքներին։

Ոչ ոք` ո՛չ երեխան, ո՛չ մեծերը չեն սիրում հսկողություն և պատիժ, որը հաճախ ընկալվում է որպես արժանապատվության ոտնահարում, մանավանդ, եթե արվում է հրապարակավ։

Հաճախ երեխան պատվում է հանրության առջև, սակայն մենք չենք պատկերացնում որ որտնահարում ենք երեխայի արժանապատվությունը։

Առաջադիմությանը գնահատական դնելը և աշակերտներին որակավորելը սկզբունքորեն սխալ են։

Սովորողին պետք է խրախուսել իր կատարած աշխատանքի համար, այդ խրախուսանքը կարող է տարբեր կերպ արտահայտվել։

Պետք է հնարավորինս քիչ խոսել։

Միատոն, առանց ձայնային ելևէջների խոսքը չի ունկնդրվում սովորողի կողմից։

Երեխան սիրում է անհատական աշխատանք կամ աշխատանք կոլեկտիվում, որտեղ իշխում է համագործակցության ոգին։

Համագործակցությունը դասարանում շատ մեծ ազդեցություն կարող է ունենալ սովորողների հոգեբանական հատկանիշների ձևավորմանը։

Դասարանում անհրաժեշտ է պահպանել կարգ ու կանոն, կարգապահություն։

Երեխայի վարքի վրա մեծ ազդեցություն է ունենում նաև ուսուցչի կողմից ցուցաբերած վերաբերմունքը։

Պատիժը միշտ սխալ է։ Այն ստորացուցիչ է բոլորի համար և երբեք չի հասնում ցանկալի նպատակին։ Դա ամենածայրահեղ միջոցն է։

Ըստ իս պատիժը այն միջոցը չէ որով կարելի է երեխային դաստիարակել։

Դպրոցի նոր կյանքը կառուցվում է համերաշխության սկզբունքով, այսինքն՝ աշակերտներին ուսուցիչների հետ հավասարապես դպրոցի կյանքի և գործունեության ղեկավարման իրավունք է տրվում։

Համերաշխությամբ դասրանում ստեղծվում է առողջ մթնոլորտ։

Դասարանի գերխտությունը միշտ էլ մանկավարժական վրիպում է։

Ուսուցիչը սովորողին ոչ միայն փոխանցում է գիտելիքներ, այլ նաև պատրաստում է կյանքի իրադարձություններին։ Եվ ճիշտ ընտրված մեթոդների օգությամբ կարելի է մեծաթիվ դասարանում ունենալ մեծ արդյունավետություն։

Դաստիարակության հիմքում անհատի արժանապատվությունն է։ Ուսուցչի և աշակերտի փոխադարձ հարգանքը դպրոցի նորացման գլխավոր պայմաններից մեկն է։

Հարգանքը սկսվում է մենք ինքներս մեզ հաշվի առնելով։ Փոխադարձ հարգանքը ստեղծում է փոխվստահություն։

Սոցիալական և քաղաքական ռեակցիաների բաղկացուցիչ մաս կազմող մանկավարժական ռեակցիան հակադրվում է առաջադիմական բարեփոխումներին։

Դժվարությունները կյանքում մարդուն դարձնում են ավելի ուժեղ, ավելի ճկուն իր գործում։

Կյանքի հանդեպ լավատեսական հավատ։

Ես ինքնս շատ լավատես եմ, փորձում եմ ամեն ինչի մեջ տեսնել լավը։

Оставьте комментарий