Պատում

Ինչու՞ եմ որոշել դասավանդել։

Մանկավարժի մասնագիտությունը ինձ հետաքրքրել է դեռ մանկուց։ Ընտանիքում ունենք երկու մանկավարժ, լինելով մանկավարժի երեխա շատ մեծ ոգևորություն էի ապրում, երբ ինձ տեսնելով ասում էին․ «Ընկեր Մուրադյանի աղջիկն է»։ Եվ որոշել էի, որ պետք է ես էլ մանկավարժ դառնամ, որպեսզի իմ երեխան էլ հպարտանա, որ իր մայրիկը մանկավարժ է, քանի որ հպարտություն է մանկավարժի լինելը։

Ինչու՞ եմ ցանկանում աշխատել կրթահամալիրում:

Կրթահամալիրում ինձ շատ գրավեց յուրօրինակ մոտեցումը մանկավարժությանը։ Այստեղ սովորողի յուրաքանչյուր օր տարբերվում է նախորդից։ Մանկավարժը կարողանում է լինել ազատ իր գործունեության մեջ, կարողանում է ստեղծագործել և սովորողների հետ տարբեր նախագծեր իրականացնել, որը զարգացնում է սովորողի կարողությունները և հմտությունները։

Կրթահամալիրի առանձնահատկությունները։

  • Սովորողին տրվում է ատազ մտածելու հնարավորություն։
  • Այստեղ գերիշխում է սովորողի և ծնողի ցանկությունները, այլ ոչ թե պարտադրանքը։
  • Կրթահամալիրը հնարավորություն է տալիս սովորողին ճիշտ կողմնորոշվել մասնագիտության հարցում։
  • Ստեղծում է ընկերական միջավայր։
  • Սովորողին տալիս են ընտրության հնարավորություն։
  • Կրթահամալիրում ուսուցիչը ունի շատ մեծ հորիզոն իր գործունեությունը իրականացնելու համար։
  • Պահպանված են ծնող-ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները։
  • Կրթահամալիրը տալիս է ոչ միայն ակադեմիական գիտելիքներ, այլ նաև ՝ դեռահասների շրջանում պահպանել և զարգացնել դրական, հանդուրժողականության, բարոյական մթնոլորտը, ավանդույթներն ու պաշտոնական վարքագծի կանոնները,աշակերտի մոտ ձևավորել անհատական հատկանիշներ, որը թույլ կտա նրան մրցակցել իր հասակակիցների հետ կրթության, հետազոտական և տեղեկատվության տիրապետման ասպարեզում, տածել հարգանք ընտանիքի, մշակութային և մարդկային արժեքների հանդեպ, հետապնդել զարգացման և հաջողության հասնելու ցանկությունը։

Մուտք կրթահամալիր մանկավարժական ճամբար․ օր երրորդ

Մեծ սպասումներով և էմոցիներով լի օր ունեցանք այսօր։ Բացահայտեցինք Հյուսիսային դպրոցի «գանձերը», շրջեցինք դպրոցում գործող տարբեր արհեսատնոցներով։ Կրթահամալիրում անցկացրած ամեն օրը լուսավոր զգացողություններով է ամփոփվում։ Տեսականը և գործնականը գումարվում է իրար և դառնում է մի իսկական ֆոկուս միջավայր։

Օրվա ֆոտոշարքը՝ հղումով։

Մուտք կրթահամալիր մանկավարժական ճամբար․ օր երկրորդ


Այսօրվա օրը անցավ մեծ տպավորություններով լի, հմուտ մանկավարժների հետ քննարկումները հնարավորություն են տալիս ավելի խորը և դյուրին հասկանալու մանկավարժի գործունեությունը։ Լինելով խմբում կրտսեր մասնակիցը ավելի մեծ ուշադրությամբ եմ լսում մյուս մասնակիցների կարծիքները, փորձելով ինձ համար օգտակար մի բան վերցնել իրենցից։
Ամեն օրը այնքան հագեցած է անցնում, մեծ սպասումներ ունեմ կրթահամալիրից։ Ուսուցչի աշխատանքը ինքնին շատ դժվար և միևնույն ժամանակ շատ պատասխանատու գործ է։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է գնահատի այն լուսավորչական աշխատանքը, որը կատարում է ուսուցիչը։

Օրվա ֆոտոշարքը՝ հղումով։

Մուտք կրթահամալիր մանկավարժական ճամբար․ օր առաջին

Մուտք կրթահամալիր մանկավարժական ճամբարի առաջին օրն սկսվեց տիար Բլեյանի ողջյունով, ազգային երգ ու պարով։ Ծանոթացանք կրտսեր դպրոցին ներկայացվող պահանջներին։ Մարգարիտ Սարգսյանի հետ քննարկեցինք նախագծային ուսուցման կազմման սկզբունքները։ Մարիետ Սիմոնյանի կողմից ներկայացվեց թե ինչ է լրացուցիչ կրթությունը, ինչպես է այն իրականցվում, և արդյոք ճիշտ է լրացուցիչ կրթության իրականացումը կրթահամալիրում։ Քննարկումները անցան շատ հետաքրքիր, մեծ ուշադրությամբ լսեցինք միմյանց կարծիքները։ Ունեցանք զրույց-քննարկում տիար Գևորգի հետ։

Ներկայացնում եմ այօրվա ֆոտոշարքը՝ հղումով։

Դպիր մանկավարժական հանդես

Բլոգային ուսուցում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Իմ կարծիքով մանկավարժական նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ուսուցչին դասավանդելու ընթացքում կիրառել բազմապիսի գործիքներ որոնց օգնությամբ դասավանդումն առավել արդյունավետ կդառնա։ Ժամանակակից մանկավարժությունը արդի ժամանակներում դարձել է մարտահրավերային։ Ուսուցիչ-աշակերտ-ծնող կապը արդի ժամանակներում առավել ամրապնդված է քան նախկինում։

Բլոգային ուսուցման առավելությունները

Իմ կարծիքով սովորել սովորեցնելու կարողունակությունը այս առումով ավելի մատչելի է, որովհետև մոտիվացիան սովորելու նկատմամբ արդեն իսկ ստացված է։ Բացասական կարելի է համարել սովորողների կախվածությունները ՏՀՏ-ներից և նրանց վիրտուալ աշխարհի վերահսկումը։

Ուսուցչի բլոգ՝ ուսուցչի գործունեության ու մասնագիտական զարգացման հայելի

Այս առումով մրցակցային է համարվում ուսուցչի վարչարարական գնահատումը, որը հրապարակվում է աշխատանքային գործունեության ընթացքում։ Սա այն հարթակն է, որտեղ ուսուցիչը ազատ է դասավանդման բազմաթիվ գործիքներ օգտագործելու մեջ։

Բարեկենդանի տոն․ նախագիծ

Նախագծի նպատակը

Սովորողների մոտ զարգացնել հոգևոր դաստիարակությունը, նպաստել աշակերտների ստեղծագործական հմտությունների զարգացմանը, զարգացնել հայեցի մտածելակերպը, սեր արթնացնել հայ եկեղեցու և հոգրոր արժեքների նկատմամաբ, հնարավորություն տալ աշակերտներին նորովի ներկայացնել եկեղեցական տոները։

Նախագծի խնդիրները

  • Կկարողանան սեփական ձեռքերով հագուստներ կարել, խամաճիկներ պատրաստել։
  • Աշակերտները կկարողանան տարբերել տաղավար տոները եկեղեցական տոներից։
  • Կկարողանան հայկական մշակույթը համադրել համաշխահային մշակույթի հետ։
  • Սեփական նախաձեռնությամբ կկարողան պատրաստել հայկական ուտեստներ։
  • Կկարողանան ստեղծել ժողովրդավարություն և գնահատել հայեցի մտածելակերպը։

Նախագծի մասնակիցներ՝ 6-7-րդ դասարանցիներ։

Իրականացման ժամանակահատվածը՝ փետրվարի 20-ից մարտի 5-ը։

Նախագծի ընթացքը․ նախապատրաստական փուլ

  • Տեղեկությունների հավաքում և համակարգում։
  • Կրոնական խմբակների ստեղծում։
  • Փոքր խմբերի ձևավորում։
  • Ասմունքի, ազգային երգ ու պարի խմբերի ստեծում։
  • Տարածաշրջանում գտնվող եկեղեցու մասին տեղեկությունների բացահայտում։

Նախապես աշխատանքի բաշխում է կատարվում խմբերը ստանում են համապատսխան հանձնարությունը և անցնում են աշխատանքին։

Հանդիպում է կազմակերպվում հոգևոր դասի ներկայացուցիչների հետ, համայնքի կամ թաղամասի ղեկավարների հետ և նրանց հետ համագործակցելով աշխատանքներ ծավալում։

Նախագծի վերջնարդյունք․

  • Պաստառներ
  • Հագուստի մոդելավորում
  • Խամաճիկների պատրաստում
  • Հայկական ուտեստների պատրաստում
  • Կրոնի պատմություն
  • Հնագիտական պեղումներ

Բլոգային-նախագծային վերապատրաստում․ օր չորրորդ

Վերապատրաստման վերջին՝ չորրորդ օրվա ընթաքում ներկայարեցինք մեր կողմի կազմած նախագծերը, քննարկեցինք ընկեր Նվարդի հետ։ Ուսումնասիրեցինք ուսումնական գործընթացում գործածվող տարբեր հարթակներ, ծանոթացանք դրանց գործունեությանը։

Անդրադարձ կատարելով այս չորս օրերին մեր և ընկեր Նվարդի կողմից կատարած աշխատանքներին, կարող եմ նշել, որ վերապատրաստման ընթաքում հասկացանք թե ինչ կարևոր և պատասխանատու աշխատանք է ուսուցչի աշխատանքը։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը շատ մեծ հնարավորություն է տալիս սովորողին ճիշտ և գրագետ կողմնորոշվել իր ուսուցման գործընթացում։

Ամփոփելով մեր աշխատանքը ներկայացնում եմ ֆոտոշարքը՝ հղումով։

Թափոնների կիրառումը միջավայրում․ նախագիծ

Նախագծի նպատակը՝  սովորողների մոտ ձևաորել բնությունը մաքրելու,խնամելու, նրա մասին հոգ տանելու ցանկություն։ Սերմանել սեր դեպի բնությունը,սեփական բնակավայրը (քաղաքը,գյուղը): Ձևավորել անհանդուրժողականություն դեպի բնության աղտոտմանը մարդկանց կողմից:Ձևավորել պատասխանատու վերաբերմունք շրջակա միջավայրի և մարդու առողջության նկատմամբ՝ հիմնված էկոլոգիական գիտակցության վրա:

Իրականացնողներ՝ 6-7-րդ դասարանի սովորողներ։
Նախագծի ընթացքում ցանկանում ենք միավորել արվեստն ու արհեստը, գույներն ու ժպիտները, հայրենասիրությունն ու բնապահպանությունը:

Տևողությունը սեպտեմբերի 15-30։

Նախագծի խնդիրները՝
⦁ Էկոլոգիական գիտելիքների,հմտությունների և կարողությունների խորացում:
⦁ Բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորումը:
⦁ Գործնական աշխատանքներ կատարելու հմտությունների ձևավորումը:
⦁ Կիրառել դիզայնի մեջ թափոնները, որոնք վտանգում են բնությանը:
⦁ Թափոնների վերամշակումը:
⦁ Նվազեցնել պոլիէթիլենային տոպրակների կիրառումը:
⦁ Նվազեցնել թափոնների արտանետումը:
⦁ Սովորեցնել թափոնների տեսակավորումը:
⦁ Էկոլոգիական մշակույթի ձևավորումը սովորողների մոտ:
⦁ Ընդլայնել սովորողների գիտելիքները՝նրանց փոխազդեցությունը բնության հետ և պահպանման մեթոդները:

Նախագծի փուլերը՝
Ուսումնասիրում և հետազոտություն․

⦁ ուսումնասիրել փաստերը, պարզել խնդրի արդիականությունը, /բանավեճ քննարկում/,
⦁ դիտել ուսուցողական ֆիլմեր, որի օգնությամբ կարելի է վերամշակել աղբի տարբեր տեսակներ:
⦁ հանդես գալ առաջարկություններով:
⦁ տեսակավորել թափոնները, (յուրաքանչուր սովորող առանձին տուփերով սովորում է տեսակավորել և առանձնացնել թափոնները՝ հատուկ նախատեսված հատվածում):

Արդյունքների ներկայացում.
⦁ Նկարներ
⦁ Պաստառներ
⦁ Հոլովակներ
⦁ Առաջարկություններ

Հետաքրքիր հոդվածներ՝

  1. Տղամարդը տուն է կառուցել պլաստիկ շշերից
  2. Օգտակար նյութեր

Բլոգային-նախագծային վերապատրաստում․ օր երրորդ

Վերապատրաստման երրորդ օրվա սկզբում ուսումնասիրեցինք տարբեր ուսումնական նախագծեր։ Ունեցանք շատ բովանդկալից քննարկում փորձեցինք ինքներս կազմել նախագծեր։ Հանդիպման վերջում քայլեցինք դեպի Արևմտյան դպրոց-պարտեզ, եղանք Ուսումնական ագարակում։ Բնությանն ավելի մոտ գտնվելը, կենդանիներին ավելի մոտ շփումը մեզ մեծ բավականություն ներշնչեց։

Ստորև ներկայաված է օրվա ֆոտոշարքը՝ հղումով։

Բլոգային-նախագծային վերապատրաստում․ օր երկրորդ

Վերապատրաստման երկրորդ օրն անցավ ավելի հետաքրքիր և ուսանելի։ Ստեղծեցինք բլոգներ, ձեռք բերեցինք բլոգավարության կարողություններ և հմտություններ։ Մեծ ոգևորությամբ շրջայց կատարեցինք Հյուսիսային դպրոց-պարտեզ, եղանք Ոսկեգործության արհեստանոցում, ձուլարանում, Արտասահմանում, Քանդակի դպրոցում, շրջեցինք բոլոր արվեստանոցներով, դասասենյակներով։

Հագեցած օրվա ֆոտոշարքը՝ հղմամբ։