«Ես եմ» ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝  երկարացված օրվա ճամբարականներ

Ժամանակահատվածը՝  սեպտեմբեր- հոկտեմբեր ամիսներ

Նպատակը՝ նպաստել մայրենի լեզվով սաների բանավոր խոսքի, երևակայության զարգացմանը, ստեղծագործելու, մտածածը արտահայտելու  հմտությունների զարգացմանը։ Սաների մոտ ձևավորել սեփական ես-ի հանդեպ վստահություն, զարգացնել հաղորդակցական կարողություններ։ Սաների ծնողներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Խնդիրները՝ 

  • Վերարտադրելու հմտության զարգացում
  • Երևակայության զարգացում
  • Ադապտացում միջավայրին 
  • Ինքնուրույնության դրսևորման զարգացում

Հիմնական թեմաները՝

  • Ես կարողանում եմ ( հեծանիվ վարել, լողալ…)
  • Ես կարողանում եմ նկարել paint ծրագրով
  • Նկարիր քո ամառը
  • Խոհանոցային գործունեություն
  • Իմ խաղ-խաղալիքը
  • Իմ բակը
  • Տեխնոլոգիական աշխատանք

Աշխատանքի ընթացքը՝

  • Սովորողին առաջարկվում է նկարել Paint-ով , որտեղ կներկայացնի իր անվան, ընտանիքի, նախասիրությունների, առօրյայի մասին։ 

Անհրաժեշտ գործիքները՝ համակարգիչ, պլանշետ։

Оставьте комментарий