Հոկտեմբերյան ուսումնական ագարակ

Նախագիծը լրամշակման փուլում է


Աշնանային ամենամյա 18-րդ հավաք

Մասնակիցներ՝ հարավային դպրոց-պարտեզի 3.4 և 3.2 դասարանի սովորողներ

Օրը՝

Ժամը՝

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ագարակ

Հասցեն՝ Երևան, Ա.Բաբաջանյան 38/1,

Պատասխանատու՝ Գայանե Խաչատրյան

Նպատակը ՝ Ծանոթություն կենդանիների հետ, ձիավարություն

Խնդիրներ՝ Սեր դեպի կենդանիները , կարողանան սովորել ճիշտ խնամել կենդանիներին:

Ուսումնական նյութ ՝ Կոմիտասյան երգ՝ « Ձիուկ» , Ղ. Աղայան « Սագը» , «Փիսոն » 

Ընթացքը ՝ Սովորողների հետ Հարավային դպրոցից քայլքով շարժվում ենք դեպի Ուսումնական ագարակ: Ագարակում սովորողները ծանոթանում են շների ցեղատեսակների հետ: Արտասանում են Հ Թումանյանի «Շունն ու կատուն »:
Տեսնելով Սագերին սովորողներն արտասանում են Սագը բանաստեղծությունը:
Հասնելով ձիանոցին , սովորողները կտեսնեն ձիերին , կծանոթանան կենդանիների խնամքի տարրական կանոններին: Ձիերի մոտ կերգենք Ձիուկ երգը: Այնուհետև ձիավարությամբ կամփոփենք այցելությունը։

Սովորողներն ուսապարկում պետք է ունենան

  • ջուր
  • խոնավ և չոր անձեռոցիկ
  • ալկոգել
  • աղբի տոպրակ, ձեռնոց
  • գազար, խնձոր , շաքար ձիերին կերակրելու համար

Оставьте комментарий