Ածիկացան.նախագիծ

Էլ ի՛նչ Զատիկ, առանց ածիկ…

Մասնակիցները՝ Երկարացված օրվա ճամբարականներ

Ածիկ պատրաստում են ծլած ցորենից։ Սկուտեղի մեջ փռած վիճակում ցորենը պահում են մութ ու տաք տեղում 10-15 օր և ամեն օր խոնավացնում։ Երբ ցորենի ծիլերը հասնում են 12–15 սմ բարձրության, դրանք ծեծում են սանդում, հյութի հետ ալյուր խառնում և եփում մինչև կարմրավուն դառնալը։ Ցորենի մեջ եղած օսլան հիդրոլիզվում է օլիգոշաքարների, օրինակ՝ մալտոզի (ածկաշաքար), որով և պայմանավորված է ածիկի քաղցր համը։

Նպատակը՝

  • Նախապատրաստվել Զատկի ծեսին
  • Ցանել ածիկ, հետևել աճելու ընթացքին
  • Ուսումնասիրել և պարզել, թե որքա՛ն ժամանակում է աճում ածիկը
  • զարգացնել սովորողների երևույթներին հետևելու կարողությունը, հետևություններ անելու հմտությունների ձևավորում
  • Հետազոտության, փորձի միջոցով իրեն անհրաժեշտ տեղակատվության ձեռք բերում

Ժամանակահատվածը՝ Մարտ-ապրիլ ամիսներ

Անհրաժեշտ պարագաներ՝

  • ածիկը ցանելու համար հարմար տարաններ, տուփեր
  • գարի, ցորեն, ոսպ
  • բամբակ և ջուր

Նախագծի իրականացման ընթացքը

  • Նախքան ածիկի ցանելը պատրաստում ենք՝ զարդանախշում ենք ածիկացանի համար նախատեսված ափսեները։
  • Նախագծի նպատակն է զարգացնել սովորողների դիտողականությունը և հետազոտություններ կատարելու կարողությունը։
  • Զարդանախշեկուց հետո ցանելու ենք ածիկ։
  • Ամփոփումը տեսանյութի և լուսանկարների տեսքով։

Ամփոփում՝ Ածիկացան նախագծի ամոփում

Оставьте комментарий