Սովորեցրու քեզ մտածել: Էդվարդ դը Բոնո

Սովորողների քննադատական մտածողությանը խթան են հանդւսանում գլխավորը երկրորդականից զատելը, նախագծային աշխատանքների կազմակերպումը, ուղորդված ընթերցանությունը, ճանաչողական դաշտի ընդլայնումը։

Արդի ժամանակներում կրթական բնագավառների բաղկացուցիչ մաս է արժեքային համակարգի զարգացումը։ Ուսուցչի գորլունեության մեծ ձեռքբերում է սովորողների ուշադրության կենտրոնացումը, կարդացածի, տեսածի, լսածի հիման վրա սեփական կարծիք արտահայտելը։

Մենք՝ դասավանդողներս, շարունակ փորձում ենք սովորողների մոտ ձևավորել մեզ հեշտ թվացող գիտելիքներ, նրանց ուղեղի մեջ կապարել կարողություն և մտություն, առանց հաշվի առնելու նրանց հնարավորությունների չափը։ Մտածողության մեջ մենք փորձում ենք ճանաչել կաղապարները, նշում երբ ճանաչողականություն ենք ունենում։ Կարծրատիպերի կիրառումը մտածողության գործընթացի մի մաս է։

Մտածողության մի գործընթաց է ուսուցչի դիրքորոշումը՝ որպես հետախուզող, կամ որպես մասնակից։ Այս շարժման մեջ որպես մեթոդ օգտագործվում է սադրանքը։Շարժումը կարող է ուղեկցվել հրագանգով, կամ ուշադրությունը կենտրոնացնելու պահանջով։

Իմ մանկավարժական դավանանքը: Ջոն Դյուի

Կրթության բովանդակությունը

Յուրքանչյուր ուսուցիչ իր առջև նպատակ է դնում սովորողների մեջ տեսնել անձ անհատի, որը կդառնա կյանքում հասարակության լիիրավ անդամ։ Սովորողների մոտ արժեհամակարգ զարգացնելու և մեր հասարակության համար արժանապատիվ քաղաքացի ձևավորելու գործընթացը շարունակական բնույթ է կրում։ Երեխան կարող է չտիրապետել տարբեր լեզուների, գիտության տարբեր բնագավառների, սակայն նա պարտավոր է իրեն համարել մեր հասարակության անդամը։

Դպրոցը համարվում է հասարակական այն կառույցը, որտեղ քարացած սահմաններ չպիտի զատվեն գիտության և արհեստի միջև, կյանքը ցույց է տալիս, որ զարգացած մարդ ձևավորելու համար անհրաժեշտ նախապայմաններ են հանդիսանում միջավայրի տարբեր բնագավառներում կայանալը։

Մեթոդի բնույթը

Մեթոդը նյութի ուսումնասիրության ժամանակ օգտագործվող գործիքակազմն է, որն առաջին հերթին մոտիվացված լինի սովորողների հետաքրքրություններին։ Այսօր մենք ապրում ենք մի իրականության մեջ որտեղ խրախուսվում է տեղեկացված և քննադատական մտածողության տեր անձինք։ Զննական, դիդակտիկ պարագանները սովորողների համար առավել հետաքրքրական են, քան օրինակ՝ հակիրճ դասախոսությունները, ընթերցանությունը և այլն։

Դպրոցը և հասարակական առաջընթացը

Ուսուցիչ լինելը ինքնին մեծ պատասխանատվություն է իր և հասարակության նկատմամբ։ Կա տեսակետ որ ուսուցիչ ծնվում են, ոչ թե դառնում, այս վեհանձն գործը տրված է Աստծո կողմից ընտրայլներին, որոնք երկրային կյանքում իրագործում են Աստծո պատվիրանները։

Դպրոցական փակուղի․ Ջոն Թեյլոր Գատո

Մարտիրոս Սարյան. Հայաստան

Երեխայի կյանքում փոփոխությունների հաճախականությունը բերում է նրան, որ երբեմն երեխաները ընկնում են անորոշության մեջ․ դպրոցական միջավայրը երեխայի կյանքում բացառապես մեծ նշանակություն ունի՝ անձ ձևավորելու համար։ Կամային տարբեր դրսևորումները դասարանական մթնոլորտը, ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունը կարող է երեխայի կյանքում մեծ նշանակություն ունենալ, քանի որ երեխաները սիրում են ընդօրինակել իրենց ուսուցիչների վարքն ու բարքը։ Սիրում են խոսել այնպիսի ժեստերով ինչպիսին իրենց ուսուցիչներն են։ Թե՛ տանը թե՛ դպրոցում իրենք սիրում են իրենց մեծի նման պահել և իրենցից փոքրերին հրահանգներ տալ։ Զարգացած երկրներում ապրող երեխաների միջավայրը չենք կարող ասել թե լիարժեք բարեկեցիկ է․ կյանքը ցույց է տալիս որ այն աշակերտները, որոնց ուսուցիչները թերագնահատել են թե՛ իրենց ունակություններով, թե՛ իրենց սոցիալական վիճակով, նրանք կյանքում ավելի հարգալից և գնահատող են դառնում քան այն աշակերտները, որոնց այսպես ասած, թևեր են տալիս։ Դպրոցը երեխաների կյանքում առանձնակի դեր ունի թե՛ դաստիարակության, թե՛ կրթության առումով։ Թերևս երեխան դաստիարակվում է ընտանիքում, բայց որպես հասարակության լիրաժեք քաղաքացի ձևավորում է դպրոցը։

Դպրոցահասակ երեխան այսօր տեղեկացված է բոլոր ճյուղերով․ կյանքի մրցավազքի մեջ հեղինակայնին ծրագիր ունեցող դպրոցները ավելի մեծ ասպարեզ են ստեղծում երեխայի կարիքները հոգալու համար։ Երբ գործը հասնում է ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերություններին, այստեղ իր կարևոր դեր ունի մանկավարժահոգեբանական մոտեցումը։

Մանկավարժական ինվարիանտներ․Սելեստեն Ֆրենե

Երեխայի բնույթը ճիշտ այնպիսին է, ինչպիսին մեծինն է։

Երեխաները մեծահասակների նման ունեն աշխարհայացք և ինտելեկտ։

Մարդու բարձր հասակն ամենևին շրջապատի նկատմամբ նրա առավելության մասին չի վկայում։

Բազմազանության մեջ բոլորը հավասար են։

Դպրոցում երեխայի վարքը կախված է նրա հոգեկան խառնվածքից և առողջական վիճակից։

Երերխայի վարքը կախված է նաև սոցիալական միջավայրից։

Ոչ ոք (ո՛չ երեխան, ո՛չ մեծահասակը) չի սիրում, որ իրեն հրամայում են։

Ստիպողաբար մենք չենք կարող հասնել այն արդյունքին, որին կարող ենք հասնել սիրով և ըմբռնումով։

Ոչ ոք չի սիրում ըստ հրամանի շարք կանգնել, որովհետև դա նշանակում է կրավորաբար ուրիշի հրամանին ենթարկվել։

Կարգապահական, կազմակերպական հրահանգները չպետք է շփոթել վաչական հրամանների հետ։ Ցանկացած անհատ շրջապատում ունի իր դիրքորոշումն ու համոզմունքները։

Մահակի սպառնալիքով աշխատել մարդը չի սիրում, անգամ եթե աշխատանքն ինքնին տհաճ չէ. հենց հարկադրելն է դիմադրություն առաջացնում։

Ավելորդ բախումներից խուսափելու համար անսպասելի իրավիճակներում մանկավարժի ճիշտ կողմնորոշումն է, որը օգնում է փոխհարաբերություններ ձևավորելուն։

Յուրաքանչյուր մարդ գերադասում է ինքն ընտրել իր աշխատանքը, նույնիսկ եթե այդ ընտրությունն իրեն ձեռնտու չէ։

Աշխատանքը չպետք է կատարվի միայն որպես պարտականություն, այլ պետք է կատարվի սիրով։

Ոչ ոք չի սիրում աշխատանք անելու աննպատակ գործառույթ իրականացնել, այսինքն՝ անել գործողություններ և ենթարկվել մտահղացումների, որոնք իրեն օտար են ու անհասկանալի։

Օտար և անհասկանալի գործառույթները կարող են խոչընդոտ հանդիսանալ և՛ ուսուչի, և՛ սովորողի համար։

Պետք է հասնել նրան, որ աշխատանքը դառնա մոտիվացված։

Իմ կարծիքով աշխատանքում միշտ էլ պետք են նորարարություններ՝ այսինքն աշխատանքը պետք է դառնա այն շարժառիթը, որով մարդը կփորձի կատարելագործվել։

Անհրաժեշտ է վերջ տալ սխոլաստիկային։

Ըստ իս ժամանակակից կրթությունը ունի ավելի շատ առավելություններ և գրանցում է բազմաթիվ հաջողություններ։

Յուրաքանչյուր մարդ ձգտում է հաջողության։ Անհաջողությունն արգելակում է աշխատանքը և զրկում ոգևորությունից։

Կարծրատիպերը կոտրելու համար անհրաժեշտ է հանդուրժող վերաբերմունք, քանի որ հիասթափության պահեր բոլորի մոտ էլ լինում են։

Ոչ թե խաղը, այլ աշխատանքն է երեխայի բնական զբաղմունքը։

Երբ հաշվի է առնվում երեխայի կարիքները խաղը դառնում է իր համար աշխատանքի ռազմավարություն։

Ո՛չ հսկումն է գիտելիքների յուրացման առավել արդյունավետ ճանապարհ, ո՛չ բացատրությունը և ո՛չ ցուցադրությունը, որ ավանդական դպրոցի հիմնական գործելաձևերն են կազմում, այլ փորձարարական որոնումը` իմացության համակողմանի և բնական մեթոդը։

Խորը և կայուն գիտելիքներ տալու համար անհրաժեշտ պայմանը մոտիվացիան է, որով սովորողին կարող ենք համակողմանի գիտելինքեր և կարողունակություն զարգացնել։

Հիշողությունը, որին դպրոցն այնքան մեծ կարևորություն է տալիս, մեծ արժեք ունի այն դեպքում, եթե միացած է փորձարարական որոնման գործընթացին։

Շատ դեպքերում մենք խոսում ենք մի բանի մասին հազար անգամ, բայց տեսնում ենք մեկ անգամ և հիշում երկար ժամանակ։ Փորձարարական որոնման ժամանակ սովորողը տեսնում է իր աչքով, իր կարծիքն է կազմում տվյալ իրադարձության վերաբերյալ։

Գիտելիքները ձեռք են բերվում փորձի ճանապարհով, այլ ոչ թե, ինչպես հաճախ մտածում են, օրենքների և կանոնների ուսումնասիրությամբ։

Գիտելիքների բազա ապահովելը հիմնված է սովորողների համակողմանի զարգացվածության վրա, որի համար պետք է համալիր մոտեցում դրսևորի դասավանդողը։

Ավանդական դպրոցը զարգացնում է իրական կյանքի պահանջներից հեռու, վերացական մտածողության ունակություններ։

Մարդու մտքի թռիչքը սահմաններից կարող է դուրս լինել։ Շատ մեծ կարևորություն պետք է տալ մարդու մտածողության զարգացմանը, փնտրել այնպիսի ուղիներ, որոնք կզարգացնեն մարդու մտածողությունը։

Երեխան չի սիրում ex cathedra (լատ.՝ Ex cathedra (էքս կատեդրա)` ամբիոնից) պաշտոնական դիրքից, հեղինակության ուժով բացատրություններ լսել։

Ուսուցչակենտրոն գործընթացից աշակերտակենտրոն գործընթացին անցնելը կոտրում է բոլոր նմանատիպ կարծրատիպերը։

Երեխան այն աշխատանքից չի հոգնում, որն իր գործառնական (ֆունկցիոնալ) կենսական պահանջմունքներին է համապատասխանում։

Ուսումնական գործընթացում պետք է աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի համապատասխանի յուրաքանչյուր տարիքի սովորողների պահանջմունքներին։

Ոչ ոք` ո՛չ երեխան, ո՛չ մեծերը չեն սիրում հսկողություն և պատիժ, որը հաճախ ընկալվում է որպես արժանապատվության ոտնահարում, մանավանդ, եթե արվում է հրապարակավ։

Պատիժը չի համարվում արդյունավետ մեթոդ սովորողների բացասական կողմերը հրապարակայնացնելու համար։

Առաջադիմությանը գնահատական դնելը և աշակերտներին որակավորելը սկզբունքորեն սխալ են։

Ձևավորող գնահատումը առավել արդյունավետ է դառնում սովորողների մոտ որակ ապահովելու գործում քան միավորային գնահատումը։

Պետք է հնարավորինս քիչ խոսել։

Սովորողները հոգնում են երկար դասախոսություններից, որոնք առաջացնում են ուշադրության խանգարումներ։

Երեխան սիրում է անհատական աշխատանք կամ աշխատանք կոլեկտիվում, որտեղ իշխում է համագործակցության ոգին։

Համագործակցությունը դասարանում շատ մեծ ազդեցություն կարող է ունենալ սովորողների հոգեբանական հատկանիշների ձևավորմանը։

Դասարանում անհրաժեշտ է պահպանել կարգ ու կանոն, կարգապահություն։

Երեխայի վարքի վրա մեծ ազդեցություն է ունենում նաև ուսուցչի կողմից ցուցաբերած վերաբերմունքը։

Պատիժը միշտ սխալ է։ Այն ստորացուցիչ է բոլորի համար և երբեք չի հասնում ցանկալի նպատակին։ Դա ամենածայրահեղ միջոցն է։

Ըստ իս պատիժը այն միջոցը չէ որով կարելի է երեխային դաստիարակել։

Դպրոցի նոր կյանքը կառուցվում է համերաշխության սկզբունքով, այսինքն՝ աշակերտներին ուսուցիչների հետ հավասարապես դպրոցի կյանքի և գործունեության ղեկավարման իրավունք է տրվում։

Համերաշխությամբ դասրանում ստեղծվում է առողջ մթնոլորտ։

Դասարանի գերխտությունը միշտ էլ մանկավարժական վրիպում է։

Մանկավարժական խնդիրներ են առաջացնում դասարանի ծանրաբեռնվածությունը, վերջինիս քննարկվող նախագծերը կարող են փոխել դեպի լավը։

Դաստիարակության հիմքում անհատի արժանապատվությունն է։ Ուսուցչի և աշակերտի փոխադարձ հարգանքը դպրոցի նորացման գլխավոր պայմաններից մեկն է։

Հարգանքը սկսվում է մենք ինքներս մեզ հաշվի առնելով։ Փոխադարձ հարգանքը ստեղծում է փոխվստահություն։

Սոցիալական և քաղաքական ռեակցիաների բաղկացուցիչ մաս կազմող մանկավարժական ռեակցիան հակադրվում է առաջադիմական բարեփոխումներին։

Դժվարությունները կյանքում մարդուն դարձնում են ավելի ուժեղ, ավելի ճկուն իր գործում։

Կյանքի հանդեպ լավատեսական հավատ։

Առողջ կոլեկտիվ, կրթության ռազմավարություն ձևավորելու համար անհատի մոտ պետք է դրսևորովի լավատեսական որակներ, ինչու չէ նաև պետական հոգածություն։

Ուսուցչի տասը պատվիրանները․ Ջորջ Փոյա

1․ Հետաքրքրվեցե՛ք ձեր առարկայով։

Նորանոր տեխնոլոգիաների մեջ ուսուցիչը ևս պետք է հմտանա իր առարկայի մեջ։

2․Իմացե՛ք ձեր առարկան:

Ակադեմիական գիտելիքներից բացի, կարևոր են նաև գործնական հմտությունները։

3․Իմացե՛ք, թե ո՛ր ճանապարհով կարելի է ուսումնասիրել այն, ինչը ձեզ անհրաժեշտ է: Ուսումնասիրման լավագույն ձևը ինքնուրույն հայտնաբերելն է։

Կարծում եմ՝ յուրաքանչյուր մասնագետի համար շատ կարևոր է ինքնակրթությամբ զբաղվելը։

4․Կարողացե՛ք կարդալ սովորողների դեմքերը։ Ջանացե՛ք տեսնել, թե ի՛նչ են սպասում նրանք ձեզանից, ըմբռնեք նրանց դժվարությունները, կարողացե՛ք ձեզ իրենց տեղը դնել։

Սովորողին պետք դիտարկել ոչ միայն որպես օբյեկտ, այլ որպես մարդ, ընկեր, որի հետ կարելի է կիսվել, շփվել, դաստիարակել և կրթել։

5․Մի՛ սահմանափակվեք մերկ տեղեկատվությամբ, ջանացե՛ք սովորողների մոտ որոշակի ունակություններ, խելքի անհրաժեշտ կերտվածք և կանոնապահ աշխատանքի սովորություն զարգացնել։

Առաջին նախապայմանը սովորղների մոտ արժեհամակարգ ձևավորելն է, որպեսզի ապագա քաղաքացին ունենա իր սեփական դիրքորոշումները, համոզմունքները կյանքի նկատմամաբ։

6․Ջանացե՛ք նրանց կռահել սովորեցնել։

Գիտելիքներից բացի պետք է զարգացնել ինտելեկտը և ճկունությունը։

7․Ջանացե՛ք նրանց ապացուցել սովորեցնել։

Սովորողների հետ ինքնադիրսևորման կարողություններ զարգացնել, տարիքային ինքնահաստատման փուլերը հաղթահարելու համար։

8. Հայտնաբերե՛ք ձեր խնդրում այն, ինչը կարող է ուրիշ խնդիրների լուծման ժամանակ պետք գալ. տվյալ կոնկրետ իրադրության խորքից ջանացե՛ք ընդհանուր մեթոդը երևան հանել։

Հետազոտական աշխատանքի ժամանակ կարևոր է ճիշտ գործիքների ընտրությունը, սովորողների կարողությունները բացահայտելու համար։

9․Մի՛ հայտնեք անմիջապես ձեր գաղտնիքը, թող սովորողները փորձեն կռահել այդ գաղտնիքը` մինչ այն նրանց կհաղորդեք, թողե՛ք սովորողներն իրենք հնարավորին չափ շատ բան գտնեն։

Հնարավորություն տալ սովորողներին կատարել ինքուրույն նախագծեր, հետազոտական աշխատանքներ, որոնց արդյունքում սովորողը ինքը կվորոնի նոր տեղեկատվություն։

10․ Օգտագործե՛ք գլխի գցող ցուցումները, բայց ձեր կարծիքը բռնի կերպով մի՛ պարտադրեք։

Մոտիվացիա տալ երևույթի մասին, սակայն ընդունել սովորողի անհատականությունը։